Արտախորհրդարանական ընդդիմությունը կազմաքանդված է. հին ընդդիմադիրներն իրենց սպառել են, իսկ նորը դեռևս հայտ չի ներկայացնում. Վ. Հակոբյան

16:02 • 22.08.17



Tert.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել է քաղաքական դաշտի պասիվության և ընդհանուր խճանկարի մասին: Հակոբյանը կարծում է, որ կան նաև մի շարք ընդդիմադիր համարվող ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո ֆիասկո են ապրում: Նրա խոսքով` այս օրերին առաջ քաշվող շատ թեմաներ զուտ սոցիալական ցանցերը զբաղեցնելու համար են, օրինակ՝ փողոցների վերանվանման հետ կապվածը: Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ավանդական, բոլորին հայտնի ընդդիմությունն իրեն սպառել է, իսկ նորը  դեռևս հայտ չի ներկայացնում: Հակոբյանը նշեց, որ հիմա շատ քաղաքական ուժեր մտածում են, թե որքանով է շահեկան իրենց գոյության իմաստը, որովհետև շատերը ժամկետանց են:

- Պարո՛ն Հակոբյան, քաղական դաշտում ի՞նչ պատկեր է, ինչո՞ւ է քաղաքական դաշտն այսքան պասիվ՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ինչ-որ քաղաքական ուժ թեժ աշնան խոստումներ էր տալիս: 

- Քաղաքական դաշտը բավականին պասիվ է, դա պայմանավորված է հետընտրական շրջանով, քանի որ ընդամենը 3-4 ամիս առաջ տեղի  են ունեցել միակ համապետական ընտրությունները, որին էլ հաջորդել է ամառը: Այո՛, նախորդ տարիներին միշտ մի քաղաքական ուժ խոստանում էր թեժ աշուն, այս տարի, կարծես թե, որևէ մեկն այդ թեժ աշունն էլ չի խոստանում: Խնդիրը նրանում է, որ ընտրություններից հետո հաջորդող բնական հանգստությանը զուգորդվեց ամառային սեզոնը: Եթե մենք նայում ենք ընտրական զարգացումներին, հասկանում ենք, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում բավականին լուրջ վակուում է ձևավորվում: Հիմա կա խորհրդարանական ընդդիմություն, որն ինչ-որ չափով իր անելիքը պատկերացնում է, այսինքն՝ ունի կոնկրետ հարթակ, որտեղ կարևոր է դրսևորել իրեն՝ խորհրդարանում, ավագանում: Կան նաև մի շարք ընդդիմադիր համարվող ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո ֆիասկո են ապրում, այսօր որևէ պատկերացում չունեն, թե ինչով են զբաղվելու ապագայում: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ սովորականից պասիվ քաղաքական ամռան ենք ականատես լինում:

- Որպես կանոն՝ սեպտեմբերից դաշտն ակտիվանում է, սակայն այսօր խորհրդարանական ուժերն էլ ինչ-որ առաջարկություն, նախաձեռնություն  չեն ներկայացնում, որոնք հասարակական հնչեղություն կունենան:

- Համաձայն եմ այս տեսակետի հետ: Սակայն նկատենք, որ  խորհրդարանական ընդդիմությունը համակարգային ընդդիմություն է, քանի որ մենք ունենք արտախորհրդարանական ընդդիմություն, որը սահմանադրական գործընթացներով չի պատկերացնում իշխանափոխությունը: Խորհրդարանական ընդդիմությունն ունի հարթակ, որտեղ կարող է ինքնադրսևորվել ու լինել ընտրողների աչքի առաջ: Միևնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը հասկանում է, որ  պետք է ձևավորել քաղաքական օրակարգ, քանի որ բուն քաղաքական գործընթացներին մասնակցելու համար ռեսուրսներ չունի, այսինք՝ վարչապետի նշանակման հարցում և այլ հարցում ռեսուրսներ չունի: Օրինակ՝ «Ելք» դաշինքն այս պահին փորձում է իր սեփական քաղաքական օրակարգը ձևավորել, որպեսզի իր մասին հիշեցնի: Ամռանն առնվազն մի քանի անգամ, գոնե, սոցիալական ցանցերում հետաքրքրություն առաջացնող  թեմաներ առաջ քաշեց «Ելք»-ը՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը և այլն, թեպետ միասնություն այս հարցում իրենց դաշինքում, կարծես թե, չկա: Այս քայլն էլ հիմնականում քաղաքական օրակարգ ձևավորելու փորձ էր, քանի որ հասկանում ենք, որ դժվար թե լուրջ գործընթաց դառնա: Առաջարկ եղավ նաև փողոցների վերանվանման հետ կապված, սա տիպիկ ամառային թեմա է, որոնք զուտ սոցիալական ցանցերը զբաղեցնել թեմաներ են:

- Քաղաքականությունն ու ընդդիմությունը միայն խորհրդարանում չէ, այս պնդումը խորհրդարանական ընտրություններից հետո նաև քաղաքական ուժերն էին անում: Առջևում նախագահը պետք է վայր դնի իր  լիազորությունները, վարչապետ պետք է փոխվի, մշտապես կա Արցախի խնդիրն, ինչպես ընդդիմադիրներ են ասում՝  երկրի տնտեսական վիճակը լավ չէ, սրանք քաղաքական օրակարգ դառնալու հարցեր չե՞ն ընդդիմության համար:

- Եթե խոսքը վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա այդ ընդդիմությունը, կարծում եմ, բավականին կազմաքանդված է: Այս ասպարեզում բավական լուրջ վակում կա, քանի որ զգացվում է՝ հին ընդդիմության դեմքերն իրենց սպառել են, ինչը ցույց տվեցին թե՛ ընտրական գործընթացները, թե՛ հետընտրական զարգացումների բացակայությունը: Ավանդական, բոլորին հայտնի ընդդիմությունն իրեն սպառել է, իսկ նորը դեռևս հայտ չի ներկայացնում: Քանի որ կազմաքանդված վիճակում է, սա է պատճառը, որ որոշ ուժեր հանդես են գալիս միավորման առաջարկով: Այսօր «Ժառանգություն» կուսակցությունն է միավորման, խոշորանալու առաջարկով հանդես գալիս, սակայն «Ժառանգությունն» ինքը լուրջ խնդիրներ ունի վերակայանալու, վերջին տարիների ձախողումներից հետո քաղաքական դաշտում իր տեղը գտնելու, կադրային համալրում անելու:

Դժվար է պատկերացնել, որ իրենց շուրջ կարող է միավորում լինել, որովհետև սովորաբար միավորման կոչ անողն ինքն է առանցքը լինում, իսկ մենք հասկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգությունն», այդպես էլ չվերակեդանացող ՕՐՕ դաշինքը, նման  ռեսուրս չունեն: Այս  դաշինքն ամռանը հիմնականում զբաղված էր կենդանության նշաններ ցույց տալու փորձով, միշտ տեղեկատվական արտահոսք էր, թե ինչ-որ առասպելական, գաղտնի հանդիպումներ են լինում  միմյանց միջև, սակայն ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ի՞նչ հանդիպում էր ու ի՞նչ օրակարգ էր: Հիմա  շատ քաղաքական ուժեր մտածում են, թե որքանով է շահեկան իրենց գոյության իմաստը,  կոպիտ ասեմ, որովհետև շատերը ժամկետանց անց են:

- Խորհրդարանական ուժերից միայն «Ելք»-ի  մասին խոսեցիք, իսկ  «Ծառուկյան» խմբակցության պասիվությո՞ւնը, Դաշնակցությա՞նը, չէ՞ որ այս անգամ միայն ԱԺ փոխնախագահ, Հանրապետական Էդուարդ Շարմազանովն ասաց, թե աշխատանքային թեժ աշուն է լինելու:

- Դաշնակցության պարագայում քիչ թե շատ ամեն ինչ պարզ է, որովհետև այդ ուժը, հանդիսանալով իշխանության կոալիցիայի անդամ, ավելի շատ փորձում է ՀՀԿ-ի հետևից գնալ: Սա պայմանավորված է նաև Դաշնակցության՝ ընտրությունից հետո ունեցած արդյունքներով ու ներկա ռեսուրսով:  Իրականում, եթե Հանրապետական ասում է ես, ուրեմն՝ Դաշնակցությունը հետն է:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքին», ասեմ, որ իրենք սպասողական վիճակում են, ֆորմալ առումով ընդդիմությունն է, իրականում, իր նախորդ կարգավիճակից՝ այլընտրանքից, այդպես էլ  չի անցել դեպի  ընդդիմություն: Կարծես թե «Ծառուկյան դաշինք»-ը չի ցանկանում որևէ  կամուրջ այրել՝ կապված ապագա պլանների հետ: Խորհրդարանական ընտրություններից առաջ էլ սցենարիստների կողմից ծրագրավորվում էր, որ «Ծառուկյան դաշինք»-ը յուրահատուկ բուֆերի դեր պետք է խաղա իշխանության և ժողովրդի միջև, այդ դերը նա խաղաց: Հիմա տեսնում ենք, որ  զբաղվում է նրանով, ինչ մենք տեսնում ենք, այսինքն՝ առանձնապես որևէ բան չի անում: Ավելի շատ իրենք խորհրդարանում, ասես, Հանրապետական կուսակցությունից մի քիչ այլ կարծիք ունեցող խմբակցություն են, այսինքն՝ առողջ, կոնստրուկտիվ քննադատողի դեր է կատարում, այլ ոչ թե համակարգային փոփոխությունների հեռանկարներով: Կարծում եմ՝ «Ծառուկյան դաշինքում» կան  մարդիկ և խմբեր, որոնք որոշակի հույսեր են կապում, որ ապրիլից հետո իրենց քաղաքական կարգավիճակում  փոփոխություն կլինի:

 

 

 

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

17:54 • 20/09

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

17:50 • 20/09

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին

17:46 • 20/09

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

17:39 • 20/09

Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության փոփոխություն կլինի

17:30 • 20/09

Հայաստանում օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծը

17:28 • 20/09

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:25 • 20/09

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են իրենց առաջնորդին «հայ» անվանած պաշտոնյայի վրա

17:23 • 20/09

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

17:21 • 20/09

Քանի հանդիպում բաց կթողնի Ռոնալդուն. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել

17:21 • 20/09

Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն անցկացվում են Սասուն Միքայելյանի ուղղորդմամբ, բայց որևէ մտավախություն չունեմ. Արամ Դանիելյան

17:21 • 20/09

Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:19 • 20/09

Մենք հավատում ենք, որ մեր և ՀՀ-ի հարաբերությունների հիմքն ամուր է․ Պյոտր Սվիտալսկի

17:09 • 20/09

Թրամփը հոթդոգ է բաժանել «Ֆլորենս» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

17:09 • 20/09

Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ

16:52 • 20/09

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

16:51 • 20/09

Սեպտեմբերի 19-20-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 48 դեպք

16:49 • 20/09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16:48 • 20/09

Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

16:46 • 20/09

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա

16:46 • 20/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

16:44 • 20/09

Կոտայքի մարզում յուրացման, վատնման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:43 • 20/09

Գերմանիայում շատացել են լրագրողների դեմ հարձակումները

16:39 • 20/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:39 • 20/09

Սարդոստայնի հաստ շերտն ամբողջովին պատել է հունական կղզու լողափը (լուսանկարեր, տեսանյութ)

16:38 • 20/09

Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող ընկերությունը որպես պետության վնասի մասնակի փոխհատուցում վճարել է 16.400.000 ՀՀ դրամ. ՔԿ

16:36 • 20/09

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա 

15:25 • 20/09

ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ի փորձը. Ա. Դավթյանը պարգևատրվել է մեդալով

15:20 • 20/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և ակադեմիկոս Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

15:17 • 20/09

Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ. ոստիկանություն

15:09 • 20/09

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

15:07 • 20/09

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր