Տեսանելի ամիսներին ՌԴ-ն ԼՂ հակամարտության առումով նոր առաջարկներով հանդես չի գա, քանի որ նախադրյալներ չկան. Միհրան Հակոբյան

14:30 • 23.08.17



ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` աշխատանքային այցին Սոչի, որտեղ հանդիպում է նախատեսված ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ քննարկումը կլինի կոնսուլտատիվ բնույթի` մտքերի փոխանակման, նոր իրողությունների քննարկման համատեքստում: Ըստ նրա՝ տեսանելի ամիսների ընթացքում Ռուսաստանը նոր առաջարկներով հանդես չի գա, քանի որ այդ մասին տեղեկատվություն, նախադրյալներ չկան:

-Մեկ ամիս առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և մամուլը նշում է, որ այս հանդիպումը պարիտետը պահելու համար կարող է լինել։ Ձեր գնահատմամբ՝ այդ համատեքստո՞ւմ կարելի է դիտարկել նախատեսված այս հանդիպումը:

-Կարծում եմ, որ հանդիպումը այդ ենթատեքստում չէ, հատկապես, որ ստեղծված իրավիճակում չկան այնպիսի լուրջ, խնդրահարույց հարցեր, որպեսզի արագ դիվանագիտական լուծումներ պահանջեն: Ես սա Ալիևի այցով չէի ցանկանա պայմանավորվել, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները մի քանի գլուխ ավելի բարձր մակարդակի վրա են, և հակակշիռների վերաբերյալ մամուլի հրապարակումները մի փոքր անտրամաբանական են: Հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի են՝ քաղաքական, տնտեսական, ռազմական բաղադրիչների համատեքստում, և հենց այս առումով հանդիպումը պետք է դիտարկել:

-Իսկ կարծո՞ւմ եք, որ այս հանդիպմանը քայլ կարվի Ադրբեջան-Հայաստան նախագահների հանդիպումը կազմակերպելու նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ։

-Նախագահ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում փաստացիորեն նշեց, որ բանակցային գործընթաց, ըստ էության, առարկայական մասով այս պահին գոյություն չունի, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է մադրիդյան սկզբունքներից: ՀՀ-ի և ՌԴ-ի երկրների ղեկավարները միշտ էլ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում, և ես կարծում եմ, որ անդրադարձ կլինի նաև այս խնդրին, հատկապես, որ մեր տարածաշրջանը այսօր շատ բարդ իրավիճակում է: Ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեր տարածաշրջանի գլխավոր թնջուկն է, և պետք է ենթադրել, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն այդ հարցին անդրադառնալու են կոնսուլտատիվ բնույթի՝ մտքերի փոխանակման, նոր իրողությունների քննարկման համատեքստում: ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր ձեռնարկում է, մոնիտորինգի տակ է պահում գործընթացը, հանդես է գալիս նոր առաջարկություններով` փորձելով կողմերի դիրքորոշումը հնարավորինս մոտեցնել: Ռուսական նոր մոտեցման մասին մենք տեղյակ չենք և ակնարկ էլ չկա, որ Ռուսաստանը նոր նախաձեռնություն ունի, անգամ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնության մասին տեղեկություններ չկան, ուստի ենթադրություններ անելը ճիշտ չի լինի: Կարծում եմ,որ տեսանելի ամիսների ընթացքում Ռուսաստանը նման նախաձեռնողականությամբ, նոր առաջարկներով հանդես չի գա, որովհետև մենք չունենք նման տեղեկատվություն, նախադրյալներ: Խնդիրը թողնված է Մինսկի խմբի ձևաչափին, որտեղ Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ հավասար մոտեցումներով փորձում է ընդհանուր հայտարարի բերել երկու կողմերին:

-Այդ դեպքում, Ըստ Ձեզ, Ռուսաստանի կողմից լիդերություն անելու շահագրգռվածությո՞ւնն է թուլացել, թե պարզապես այդ հնարավորությունը չունի` հաշվի առնելով Մինսկի խմբի մյուս երկրների դիրքորոշումները:

-Եթե մենք խնդիրը նայենք «ռեալ պոլիտիկ»-ի տեսանկյունից, ապա այս տարածաշրջանի վրա ամենամեծ ազդեցությունը և ամենամեծ լծակները Մինսկի խմբում ունի ՌԴ-ն: Բայց ներկայումս խոսել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է վերցնել նախաձեռնությունը և նոր գործընթաց սկսել, դրա վերաբերյալ նախադրյալներ չկան: Դա ո՛չ կարողության, ոչ էլ ցանկության խնդիրն է, այլ ընդհանուր քաղաքական իրողությունների խնդիրն է, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանում խախտել ռազմաքաղաքական հավասարակշռությունը, այլ փորձում է պաշտպանել տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և մեղմել սահմանային լարվածությունը, քանի որ նոր լարվածություն իրեն ձեռնտու չէ: Ռուսաստանը ստեղծված իրողություններին համապատասխան քաղաքականություն է իրականացնում:

-Հաշվի առնելով Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրությունը, ըստ Ձեզ, Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի պաշտոնական ինչպիսի՞ դիրքորոշում կփոխանցի Ռուսաստանի նախագահին:

-Խնդիրը երկու բաղադրիչ ունի: Կարծում եմ, որ սրանով Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Եվրամիությանը, քանի որ ԵՄ-ի հետ ունեցած ազատ առևտրի համաձայնագրի ժամկետը լրացել է, և պետք է վերաստորագրվի, իսկ Թուրքիան ավելի արտոնյալ պայմաններ է ցանկանում և սրա համար շանտաժի քայլերի է գնում: Երկրորդ՝ Հայաստանն այս պրոցեսից կարող է լրջագույն դիվիդենտներ քաղել, քանի որ ԵԱՏՄ հիմնադիր անդամ պետություն է և ունի վետոյի իրավունք: Հայաստանը կարող է Թուրքիայի հետ ունեցած լրջագույն խնդիրների հարցում որոշակի առաջընթաց ունենալ, ինչը կարող է կապված լինել թուրքական սահմանի վերաբացման հետ, Ադրբեջանի առումով Թուրքիայի դիրքորոշման փոփոխության հետ: Հայաստանը կարող է իր պահանջները դնել և որոշակի օգուտներ քաղել, սակայն այս պահին դժվար է ասել, թե ուր կգնան քաղաքական գործընթացները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սարգսյան-Պուտին այս հանդիպման ընթացքում նման խնդիր չի քննարկվի և հրապարակային հայտարարություն չի լինի, քանի որ Թուրքիայի կողմից դեռևս կիսատ-պռատ հայտարարություն ունենք, և եթե այն որոշակիանա, ապա Հայաստանն արդեն իր դիրքորոշումը կհայտնի:


Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:11 • 21/11

«Ռուս-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ». թուրք լրագրող

16:01 • 21/11

Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ մոտեցել են իմ ենթաշտաբի պետին, զգուշացրել ինձ հետ չաշխատել. Ա. Աշոտյան (տեսանյութ)

15:58 • 21/11

Հայազգի երգչուհի Քրիստինա Սին պատմել է հորից ստացած խիստ դաստիարակության մասին (տեսանյութ)

15:57 • 21/11

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

15:48 • 21/11

Ապացուցեցինք՝ Պորտուգալիան կարող է արժանի հանդես գալ առանց Ռոնալդուի. Սանտուշ

15:47 • 21/11

Մոսկվայի մարզում հնագետները մամոնտի գանգ են գտել, որի մեջ «գանձ» է եղել

15:30 • 21/11

Օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ Dior-ի նոր ֆոտոշարքն աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ)

15:28 • 21/11

Դատապարտելի է առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում. Զ. Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Կարեն Ղազարյանի հարցը

15:27 • 21/11

Դեր Զորում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել և սպիտակ ֆոսֆոր կիրառել, կան զոհեր. լրատվամիջոցներ

15:20 • 21/11

Քենիայում իտալուհի կամավորի են առևանգել (լուսանկար)

15:19 • 21/11

ATP-ն հայտնել է՝ 2018-ին որ թենիսիստն է ամենաշատը վաստակել

15:16 • 21/11

ՀԱՊԿ-ում ՀՀ-ի արկածների սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված վերաբերմունքից. Ա. Աշոտյան (տեսանյութ)

15:11 • 21/11

Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

15:05 • 21/11

Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով. Նիկոլ Փաշինյան

15:01 • 21/11

34.000 դոլար՝ 15 րոպեում. Ռոնալդուն լոնդոնյան բարում ահռելի գումար է ծախսել գինու վրա

14:58 • 21/11

ՀՀ-ն բյուջետային աջակցության վարկի տեսքով ներգրավելու է 50 մլն դոլար վարկ. Ա. Հայրապետյան

14:49 • 21/11

Չնայած թուրքական իշխանությունների պահանջներին՝ գյուլենական համայնքն անխոչընդոտ շարունակում է իր գործունեությունն ԱՄՆ տարածքում. Ասլանդողան

14:43 • 21/11

ԱՄՆ դեսպանության և ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները քննարկել են ԱԺ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր

14:32 • 21/11

Բոլիվուդյան հայտնի դերասանն ավելի քան 560 հազար դոլար է ծախսել հայրենակիցների պարտքերը մարելու համար

14:30 • 21/11

Բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ ծաղրել Տերունական աղոթքը. Արմեն Փամբուխչյանը ներողություն է խնդրում գրառման համար

14:27 • 21/11

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

14:26 • 21/11

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանի ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր

14:25 • 21/11

Արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար նախագահն օգտագործում է իր փորձն ու կապերը՝ վարչապետի հետ քննարկելով. պարզաբանում նախագահականից

14:25 • 21/11

«Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ». թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին

14:13 • 21/11

Porsche-ն Wi-Fi-ով համալրված լյուքս դասի լվացքի մեքենա է ստեղծել (լուսանկարներ)

14:09 • 21/11

Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող վայրի ցեղի ներկայացուցիչներն ամերիկացու են սպանել. India Today

14:02 • 21/11

Որոնք են ՓՄՁ–ների զարգացման խոչընդոտները. «Ամերիաբանկն» առաջարկում է ֆինանսների հասանելիության բարձրացման նոր պրոդուկտ

13:53 • 21/11

1,5 մլրդ դոլար. ԱՄՆ-ում չեն կարողանում գտնել Меga Millions-ի ահռելի ջեքփոթը շահած անձին

13:47 • 21/11

Կոսովոյում ֆուտբոլային հանդիպումից առաջ սուլել են Ադրբեջանի հիմնի ընթացքում (տեսանյութ)

13:47 • 21/11

Թուրքիան ու Ադրբեջանը հայտնվել են ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների տասնյակում

13:42 • 21/11

Իրականացման փուլում են մոտ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, դրանցով մեր երկրի կերպարը 180 աստիճանի շրջադարձ է կատարելու. Նիկոլ Փաշինյան

13:35 • 21/11

Անգլիայում թութակը, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը նմանակելով, հրշեջների է «կանչել» (տեսանյութ)

13:34 • 21/11

«Բարսելոնան» մինչև 2021 թվականը չի կարող «Լիվերպուլից» ֆուտբոլիստ ձեռք բերել

13:26 • 21/11

Սաուդցի գործարարները որոշել են բոյկոտել թուրքական ապրանքներն ու կոչ են անում չմեկնել Թուրքիա

13:23 • 21/11

«Ընտրական ասողների» ինստիտուտը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան

13:08 • 21/11

Դաշնակիցները պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման՝ անկախ, նրանից, թե երկրի քաղաքական իշխանությունն ում ձեռքին է գտնվում. Սամվել Ֆարմանյան

13:06 • 21/11

Իրավապահ մարմինները 170 հայտարարություն են տարածել հստակ յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններով. Նազարյանը՝ Բաբուխանյանին

12:58 • 21/11

Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան

12:57 • 21/11

Տավուշի մարզի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. shamshyan.com

12:46 • 21/11

«Դիսնեյ»-ի խորհրդանիշ Միկի մկնիկը նշում է 90-ամյակը (լուսանկարներ)

12:45 • 21/11

«Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում. ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար

12:45 • 21/11

Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով. սպասվում են տեղումներ

12:44 • 21/11

Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» մարզումներին (լուսանկար)

12:43 • 21/11

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպումը ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ է». Հասանով

12:40 • 21/11

Մեր բանակցություններն ընթանում են սահմանին բոլոր երկրների հետ գները համադրելի դարձնելու ուղղությամբ. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին

12:33 • 21/11

Թրամփը «խայտառակություն» է որակել դատարանի կողմից ապօրինի ներգաղթյալներին ապաստան չտրամադրելու վերաբերյալ իր որոշման արգելափակումը

12:33 • 21/11

2018թ. բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրգործ

12:31 • 21/11

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հաստատել է «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացու մահվան դեպքը

12:29 • 21/11

2018թ-ին ՀՀ-ն ունեցել է 68 մլրդ դրամ մուտքեր. համաձայնագրով առաջարկում են ԵԱՏՄ-ում ՀՀ-ի համար կիրառվող դրույքաչափերի կիրառման ժամկետը երկարացնել

12:25 • 21/11

ԱԺ-ն վերսկսել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը

12:24 • 21/11

Թրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու պատճառով հսկայական կարողություն է կորցրել

12:21 • 21/11

Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելուն

12:21 • 21/11

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից

12:16 • 21/11

ՀԾԿՀ-ը «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 միլիոն դրամով տուգանելու որոշում է կայացրել

12:12 • 21/11

Հունաստանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է այրվում

12:12 • 21/11

ՀՀ–ում կկառուցվի բարձր օգտակար գործողության ջերմակայան, մի քանի օրից կգործարկվի ատոմակայանի նոր տուրբինը. Գարեգին Բաղրամյան

12:08 • 21/11

Եվրո-2020. Հայաստանը 5-րդ զամբյուղում է

12:08 • 21/11

Ցանկանում ենք ունենալ դատարաններ, որոնց մասին երազում ենք, դատարաններին չվստահելու դեպքում բիզնեսը չի կարող զարգանալ. ՀՀ նախագահ (տեսանյութ)

12:00 • 21/11

11-ամյա չինուհին իր 210 սմ հասակով հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ երեխան (լուսանկարներ, տեսանյութ)

11:59 • 21/11

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կարող է նոր աշխատանք ունենալ

11:55 • 21/11

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

11:49 • 21/11

Չարաշահումներ՝ Արմավիրի մարզի դպրոցներում․ յուրացվել է ավելի քան 5,5 մլն դրամ (տեսանյութ)

11:48 • 21/11

Ինտերպոլը նոր ղեկավար ունի

11:45 • 21/11

ՀՀ նախագահի նստավայրը պետք է տեղափոխել Բաղրամյան 26, վարչապետինը՝ կառավարական տուն 1. ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

11:38 • 21/11

1 վայրկյանում՝ 9 գիրք. Միշել Օբամայի գիրքը Հս. Ամերիկայում բեսթսելեր է դարձել

11:35 • 21/11

Լոռիում տղամարդը շշով աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ վրա, ապա դանակահարել նրան. գործն ուղարկվել է դատարան

11:35 • 21/11

Վանաձոր քաղաքի որոշ հատվածներում վաղը 14 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

11:34 • 21/11

Պոմպեոն ու Չավուշօղլուն Վաշինգտոնում քննարկել են Խաշոգջիի սպանությունը, սիրիական Մանբիջի ու գյուլենականների հարցը

11:31 • 21/11

Կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը

11:29 • 21/11

ԱՄԷ-ում կինը սպանել է իր սիրեցյալին ու նրա մնացորդները բրնձի հետ մատուցել բանվորներին

11:23 • 21/11

Ընկերական հանդիպումներ. Արգենտինան հաղթել է Մեքսիկային, Չիլին՝ Հոնդուրասին (տեսանյութ)

11:20 • 21/11

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի հնարավորությունը չապահովելը հիմնարար խնդիր է մնում. ՄԻՊ տարեկան հաղորդում

11:18 • 21/11

Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել Փիս անունով հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ)

11:12 • 21/11

Facebook-ը հայտնել է սոցկայքի աշխատանքում խափանումների վերացման մասին

11:00 • 21/11

ԱՄՆ-ում փոթորիկը 366 մետր քշել-տարել է բնակելի տունը

11:00 • 21/11

ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել. oրակարգում բյուջեի ընդունման հարցն է (ուղիղ)

10:52 • 21/11

Ռոբերտ դե Նիրոն բաժանվել է կնոջից. լրատվամիջոցներ

10:49 • 21/11

Բարի Ալիբասովն ամուսնացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հետ

10:49 • 21/11

«Հրապարակ». Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին

10:37 • 21/11

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում պղնձի հանքում պայթյուն է տեղի ունեցել, մի քանի բանվոր մնացել է ներսում

10:32 • 21/11

«Հարյուր միլիարդավոր դոլարները չեմ զիջի Ռուսաստանին ու Չինաստանին». Թրամփը բացատրել է Խաշոգջիի պատճառով Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրերը չչեղարկելու որոշումը

10:31 • 21/11

Բակո Սահակյանը Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի թեմին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

10:28 • 21/11

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Զ. Մնացականյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

10:26 • 21/11

«Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, սակայն այժմ չունի ոչինչ». Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների մասին

10:26 • 21/11

«Ժողովուրդ». Սամվել Մայրապետյանի դեմ հա­րուցված քրգործով գործարար Սիլվա Համբարձումյանին այսօր հրավիրել են Ոստի­կանության ԿՀԴՊ ԳՎ

10:14 • 21/11

«Ժամանակ». «Քաղա­քացու որոշում» կուսակցությա­նը ֆինանսավորում է Ենոքավանում գտնվող «Յելլ էքսթրիմ պարկ»-ի սեփականատերը

10:09 • 21/11

Առաջիկա նախընտրական հանդիպումների ժամանակ քաղաքացիներին հարցրեք՝ ինչ անել ԼԳԲՏ-ների հետ, այդ հարցում ժողովուրդն իմաստուն է. Ա. Զաքարյանը՝ Փաշինյանին

10:01 • 21/11

«Ես ոչ թե բռնապետ եմ, այլ համեստ մարդ». Մադուրո

10:00 • 21/11

«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց

09:58 • 21/11

ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը

09:55 • 21/11

ԱՄՆ դեմոկրատները պահանջում են փոստային սկանդալի հարցով հետաքննություն սկսել Իվանկա Թրամփի դեմ

09:55 • 21/11

«Հրապարակ». ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկինն էր. բուհում լուրջ աժիոտաժ է

09:50 • 21/11

«Շերեմետևոյում» ՀՀ քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով. ՌԴ ՔԿ-ն հրապարակել է դեպքի վայրում նկարահանված տեսանյութը

09:46 • 21/11

Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Արագածոտնի մարզ

09:39 • 21/11

Նորվեգիայում սատկած ձկներից նավի «վառելիք» կստեղծվի

09:38 • 21/11

Փրկարարները 8-ամյա երեխային դուրս են բերել խափանված վերելակից

09:18 • 21/11

«Ժամանակ». ՀՀ նոր ԱԺ-ն իր աշխատան­քը կարող է սկսել՝ արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով

09:10 • 21/11

«Ժամանակ». ԱԺ ընտրություններից հետո որոշ նախարարներ հրաժեշտ կտան պաշտոններին. Ա. Զեյնալյանին, հավանաբար, կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը

08:48 • 21/11

Հնդկաստանում բացվել է փղերի առաջին հիվանդանոցը (լուսանկարներ)

08:45 • 21/11

«Ժողովուրդ». Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում