«Հրապարակ». Դանիայում ՀՀ արդեն նախկին դեսպանը խիստ վիրավորված է իշխանություններից

08:17 • 24.08.17

«Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնե­լու ՀՀ նոր դեսպանի պարտակա­նությունները, որոնք դյուրին չեն լինելու: Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպա­նատունը, արդեն մեկնել է երկրից: Մեր տեղեկու­թյուններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր հետ Դանիայից տարել է նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել: Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Հրապարակ». Դանիայում ՀՀ արդեն նախկին դեսպանը խիստ վիրավորված է իշխանություններից