Հրապարակվել է Ռուսաստանում կամրջից ընկած բանվորներ տեղափոխող ավտոբուսի՝ ծովից դուրս բերման տեսանյութը (տեսանյութ)
ՌԴ Կրասնոդարի երկրամասում կամրջից ընկած ուղևորատար ավտոբուսը դուրս է բերվել ջրից: Այս մասին հաղորդում է Life-ը: Համապատասխան տեսանյութը հրապարակել են տեղի ունեցածի ականատեսները:
Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի զոհ է դարձել 14 և տուժել 24 մարդ, 20-ը փրկվել է: Երեք ուղևորի մասին տեղեկություն չկա:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Life-ը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը դիտարկվում է որպես վթարի հիմնական պատճառ, սակայն այս տվյալները դեռ չեն հաստատվել: Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ավտոբուսում կարող էր լինել մոտ 60 մարդ: Փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները:










