Ավտովթարների աճի խնդիրը կլուծվի, երբ իսկապես տուգանքներն ու տույժերը նախատեսված լինեն երթևեկությունը կարգավորելու համար. Վահագն Սահակյան

21:02 • 26.08.17



ՀՀ  տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երթևեկության մեջ առկա բազմաթիվ խնդիրները, այդ թվում նաև ավտովթարների աճի խնդիրը կլուծվի, երբ իսկապես տուգանքներն ու տույժերը նախատեսված լինեն երթևեկությունը կարգավորելու համար։

 

-Պարոն Սահակյան,  թեպետ  Ոստիկանությունից , Տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ դեռևս աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների վերաբերյալ կարգ չկա և ուժի մեջ չի մտել, ավտոներկրողները պարբերաբար ՏԿՏՏ  նախարարի մոտ բարձրացնում են այդ հարցը: Շատերը չեն բացառում, որ արդեն ներկրված նման աջակողմյան ղեկ ունեցող  մեքենաների տերերից պահանջվի փոխել ղեկը: 

 

-Դա  հնարավոր չէ, մեքենաների ղեկը տեղադրված է գործարանում, միգուցե դա հնարավոր լիներ, եթե բոլոր այդ գործարանային սարքավորումները բերեին, փոխեին, բայց այս պայմաններում ովքե՞ր են փոխելու։ Մեր մասնագետները «ուստեք» են, նրանք ինչպե՞ս են փոխելու,  որ մեքենան անվտանգ վարվի: Ասեմ, որ վերջին տարիներին մեքենաների հրդեհների  պատճառը հենց այդ ղեկային տեղափոխություններն են եղել: Մյուս պատճառը  Հայաստան ներկրվող մեքենաների որակն է: Դրանք հիմնականում գալիս  են Վրաստանի միջոցով։ Եթե այդ մեքենաները սկզբնական տեսքով տեսնեիք, ուղղակի կսարսափեիք: Ես փշաքաղվել եմ, տեսնելով, թե այդ մեքենաների հետ ինչեր են անում:  Տեսել եմ մեքենան 3 կտորից, այդ երեք կտորը բերել են, կպցրել են իրար, դարձրել են մեքենա: Այդպես մեքենան կորցնում է իր ողջ աերոդինամիկան: Այս մեքենաներն ամեն պահի ի վիճակի են վթարի ենթարկվել: Թե՛ տեխնիկան  է իրենց «պադվադիտ անելու», թե ՛ աերոդինամիկան:

 

-Վերջերս  ուկրաինական մի մասնագիտացված կայքի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Ուկրաինան  այն երկրների թվում են, որտեղ ՃՏՊ-ներից մահացությունը 3-4  անգամ գերազանցում է եվրոպական երկրների նույն ցուցանիշները: Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են սրան նպաստում. ճանապարհներ, մեքենաներ, ճանապարհային երթևեկություն:

 

–Հիմնական պատճառները այլ տեղում են և շատ խորքային են: Միշտ ասում եմ՝ մեզ մոտ շատ խորքային խնդիր կա կապված երթևեկության կազմակերպման հետ: Տեսեք՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն՝ վարչական տույժը նախատեսված է ընդամենը դաստիարակչական նպատակով: Այսինքն՝ խախտում է անում մարդը, իրեն տուգանում են, որ դաստիարակվի, հաջորդ անգամ նման բան չանի,  ամբողջ աշխարհում այդպես է: Բայց մեզ մոտ հիմա վարչական տույժերն ընդամենը վերածվել են բիզնեսի, որը այլ հարց է լուծում: Այն լուծում է փողի խնդիր:

 

Տեսեք՝ նշաններմ ինչքան խառն են՝ 30-50 թույլատրելի արագություն,  հետո միանգամից՝ 80, ինչ է՝ կարծում եք, այս ամենը մարդիկ չեն հասկանում, որ այդպես, կներեք, ապուշ-ապուշ նշաններ են շարում: Այս ամեն ինչն արվում է մարդկանց տուգանելու համար: Թակարդ է լարվում: Բիզնեսի խնդիր է լուծվում: Մեզ մոտ տույժի որևէ այլ տեսակ չկա, բացի տուգանքից: Սովետական Միության ժամանակ կար զրկում, կային կտրոններ, մարդկանց կտրոնները դակում էին: 1-2-3 դակում էին, հետո զրկում էին վարորդական իրավունքից: Ի դեպ, մեզ մոտ սա օրենքով նախատեսված է, մինչև հիմա այդ օրենքը փոխված չէ: Լսել եմ՝ ինչ-որ ուզում են փոփոխություն անել, բայց ես վստահ եմ, որ փոխեն ավելի վատ բան կանեն, քանի որ այսօրվա անօրինականությունները դրանով օրինականացնելու են:

 

Խնդիրը կլուծվի այն դեպքում, երբ իսկապես տուգանքներն ու տույժերը նախատեսված լինեն երթևեկությունը կարգավորելու համար: Թե չէ 120 հազար դրամով վաճառում են վարորդական իրավունք, իսկ մարդիկ 1500 դոլարից սկսած գնում են մեքենաներ ու, բանից անտեղյակ,  նստում են ղեկին: Ի՞նչ թարս ղեկի մասին է խոսքը, երբ մեզ մոտ փողոցներում երթևեկող մեքենաների ղեկին նստածների 70 տոկոսը վարորդ չեն ընդհանրապես: Այն  30-ից էլ 20 տոկոսին կարելի է դեն նետել, մի 10 տոկոս նորմալ վարորդ կա այսօր: Ես ինքս խուսափում եմ մեքենայով քաղաք  դուրս գալուց, որովհետև մի կողմից ջղերս չեն դիմանում, մյուս կողմից, երբ տեսնում եմ՝ ուր է գնում էս երկիրն էս քայլերով, ուղղակի սարսափում եմ: Դուք պատկերացնում եք՝ տարեկան Հայաստանում ավտովթարներից մահանում է 2 գյուղ մարդ: Եթե մի գյուղի վրա հարձակում է լինում, մի քանի կրակոց է լինում, մեկ մարդ է սպանվում, մենք ամբողջ աշխարհով մեկ բարձրաձայնում ենք՝ տեսեք, հարձակվեցին: Բայց երկու գյուղ՝ ամեն տարի:

 

-Դա ի՞նչ հաշվարկ է, պաշտոնական է, թե՞ ոչ:

 

-Ի՞նչ հաշվարկ: Վերցրեք տարեկան ավտովթարներից զոհերի քանակը: Ու մենք այդքան մարդ ենք կորցնում, բայց անտարբեր նստած սպասում ենք,  թե ինչ է լինելու: Ու թող ներեն ինձ պատկան մարմինները, բայց ես չեմ մտածում, որ իրենց այս հարցը մտահոգում է, որովհետև եթե մտածեին, կարող էին լուծել այս խնդիրը մեր փոքր հանրապետությունում:

 

-Օրինակ՝ ամրագոտու հարցը լուծվեց:

 

-Ինքս մասնակցել եմ այդ քննարկումներին, մարդիկ կային՝ դեմ էին։ 70-80 տարի հայերը չեն կապել ամրագոտի, ոչ էլ կկապենք, ուզում եք տուգանեք, ինչ ուզում եք արեք։ Ասացի՝ ոչ, մարդկանց պետք է բացատրել, թե չէ տուգանքը չի լուծի այս հարցը: Ուղղակի բացատրեք, որ դա իրենց համար վտանգավոր է: Ավելի լավ է իր մեքենան անվտանգության բարձիկներ չունենա, քան թե թեթև մի տեղ հարվածի ու այդ անվտանգության բարձիկն իր պարանոցը ջարդի: Բացատրեցին, հետո օրենքն աշխատացրեցին բոլորի համար անխտիր։ Այն ժամանակ, եթե հիշում եք, բացառություններ չեղան և բոլորը կապեցին ամրագոտիները: Այսօր կապողների 80 տոկոսը գիտակցում է, որ դա իրեն է պետք: Հարկավոր է նման ձևով խնդիրները լուծել, թե չէ տուգանքներով մարդիկ ինչ-որ բիզնես են անում, փողեր են աշխատում: Ժողովուրդն էլ արդեն սովորել է: Գիտեք չէ՝ ցավող մասը, որ անընդհատ ցավում է, ցավում է, հետո էլ չի ցավում: Ու դրան էլ բանի տեղ չի դրվում: Էսօր մենք էդ վիճակում ենք:  

 

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում