ՄԻՊ ինստիտուտի լիարժեք կայացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, այդ թվում՝ Արցախի ճանաչված չլինելը. Արցախի ՄԻՊ

10:31 • 26.08.17



Tert.am-ը Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Արցախում մարդու իրավունքների ոլորտի, ինստիտուտի կայացվածության և խնդիրների մասին: Մելիքյանի կարծիքով՝ Արցախի պետականության ձևավորման հիմքում մարդու իրավունքների գաղափարախոսության հարգման սկզբունքն է: Միևնույն ժամանակ նա նկատեց, թե չի կարող արձանագրել, որ Արցախում ՄԻՊ ինստիտուտն ամբողջությամբ կայացել է: Նրա խոսքով՝ կան գործոններ, որոնք ակամայից իրենց ազդեցությունն են ունենում:

- Պարո՛ն Մելիքյան, Արցախը պատերազմող երկիր է, և հայտնի է, որ նման պետություններում Մարդու իրավունքները երկրորդական պլան են մղվում: Արցախում որքանո՞վ է ուշադրություն դարձվում մարդու իրավունքների պաշտպանությանը:

- Մենք պետք է հիշենք, որ Արցախյան շարժումը մեծապես մարդու իրավունքների շարժում էր: Սա նշանակում է, որ Արցախի պետականության ձևավորման հիմքում մարդու իրավունքների գաղափարախոսության հարգման սկզբունքն է: Մյուս կողմից էլ իսկապես կան խնդիրներ՝ հաշվի առնելով Արցախի՝ ճանաչված չլինելու հանգամանքը, մշտական վտանգը, որ կա. սրանք գործոններ են, որոնք ակամայից իրենց ազդեցությունն ունենում են: Իմ պատկերացմամբ՝ Արցախի պետական, քաղաքական համակարգը, հասարակությունն ունի մեծ հակվածություն դեպի մարդու իրավունքներ, և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Սև ու սպիտակ չէ պատկերը, ես չեմ կարող ասել, որ հիմա ամեն ինչ լավ կամ վատ է, բայց Արցախի խնդիրները յուրահատուկ են:

- Տարվա կտրվածքով Դուք Մարդու իրավունքների խախտումների հետ կապված դիմումներ ստանո՞ւմ եք, եթե այո, ապա հիմնականում ո՞ր ոլորտում է քաղաքացին բախվում խնդիրների:

- Դիմումներ ստանում ենք՝ 130-140 դիմում է լինում տարվա մեջ: Եթե համեմատական անցկացնենք, ապա ավելի շատ են սոցիալական ոլորտի հետ կապված խնդիրները: Սա բացատրելի է, քանի որ Արցախում սոցիալական ոլորտին վերաբերող ծրագրերը գերակշռող են: Տարբեր բովանդակության դիմումներ կան, օրինակ՝ արդար դատաքննության հետ կապված, անձի ազատության և այլն: Ճիշտ է՝ թվով փոքր է, բայց գրեթե բոլոր իրավունքների խախտումների վերաբերյալ դիմումներ կան:

- Արցախում հիմնականում ո՞ր կառույցներն են խախտում մարդու իրավունքները, ո՞ր կառույցների աշխատանքին են վերաբերում քաղաքացիների դիմումները:

- Վիճակագրությունը մենք իրականացնում ենք՝ հիմք ընդունելով իրավունքների բնույթը: Իրականում հատուկ առանձնացող կառույցներ չկան, որովհետև հանրային կառավարման մարմիններ կան, որոնք պարզապես ավելի շատ են առնչվում մարդու իրավունքների խնդիրներին, օրինակ՝ ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, կրթության ոլորտը, սրանք ամենաշատ աշխատեղ ունեցողն են և այլն: Կան ոլորտներ, որոնք օբյեկտիվորեն մարդու հետ ավելի քիչ են առնչվում, այդ իսկ պատճառով ես դիմումների քանակից ելնելով վերլուծություն անելուն հակված չեմ: Կան դիմումներ Պաշտպանության նախարարության հետ կապված՝ զինծառայողների առողջական խնդիրների և այլնի մասով, ոստիկանության:

- ՄԻՊ-ը պատժիչ գործողությունների լիազորություն չունի, Արցախի ոստիկանությունում, բանակում կամ այլ ոլորտներում հաշվի առնո՞ւմ են Ձեր մոտեցումները, թե՞ շարունակում են գործել այնպես, ինչպես նախկինում:

- Կարող եմ ասել հետևյալը՝ մենք աշխատում ենք՝ հաշվի առնելով 2 հանգամանք. առաջինը, որ շատ ավելի արդյունավետ է խնդիրների նախականխումը, համակարգային լուծումները, քան անհատական խնդիրների կարևորումը: Երկրորդը՝ մենք երբեք չենք մոռանում այն իրականությունը, որում ապրում ենք և փորձում ենք լինել իրատես: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունենք հաջողության բավականին մեծ պաշար, որոնց մի մասը հրապարակման ենթակա չէ: Հրապարակման ենթակա չէ, որովհետև կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր խնդիրը ոչ թե հրապարակայնացնելն է, այլ բուն խնդրին լուծում տալը: Հաջողություններ ունենք, բայց արդյունքներով դեռևս բավարարված չենք ու շարունակելու ենք աշխատել:

- Ասացինք, որ բանակային ծառայության հետ կապված դիմումներ են լինում: Ի՞նչ բնույթի դիմումներ են:

- Կան դիմումներ, որ բանակ են զորակոչվել առողջական խնդիրներ ունեցող անձինք, բայց ինքս ստանում եմ նման դիմումներ նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող ծառայողներից: Այստեղ մենք մասնագիտական խնդիր ունենք, կարծում եմ, որ ոլորտն ուշադրության կարիք ունի, պատահական չէ, որ տարեկան զեկույցում այս հարցին մեծ ուշադրությունն եմ դարձրել: Մեր առջև խնդրիր ենք դրել, որ կարողանանք մասնագիտացված աշխատողներ ունենալ, որ այս ոլորտում ավելի պրոֆեսիոնալ գործենք: Այստեղ էլ խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա, որովհետև անհատական մակարդակով խնդիրը կարող է լուծվել, բայց շատ անգամ իրավիճակի գնահատումը մասնագիտական գիտելիքներ է պահանջում:

- Մարդու հիմնարար իրավունքներից մեկը համարվում է խոշտանգումներից պաշտպանված լինելը: Այս ոլորտի հետ կապված Արցախում ի՞նչ պատկեր է, հատկապես ուժային կառույցներում:

- Սա իսկապես կարևորագույն ոլորտ է, ու մենք ունեցել ենք որոշակի տեղեկություններ քրեակատարողական հիմնարկների հետ կապված: Սակայն խոշտանգման բովանդակություն դիմումներն իրականում չեն ունեցել: Մենք ակտիվ ենք քրեակատարողական հիմնարկներում, կարող եմ արձանագրել, որ այս ոլորտում լուրջ խնդիրների չեմ տիրապետում: Սակայն մենք այս հարցում միշտ հետևողական ենք լինելու, քանի որ սա կարևորագույն ցուցիչն է՝ Մարդու իրավունքների սկզբունքի իրացման տեսանկյունից: Սակայն խոշտանգումների մասին ահազանգերի բացակայությունը մեզ դեռ թույլ չի տալիս ասել, որ այստեղ խնդիր չունենք ու կարող ենք հարցը փակել. սա հարց է, որը մշտապես պետք է ուշադրության կենտրում լինել:

- Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին ծեծեցին, նրա փաստաբանը մի շարք քրեաիրավական խախտումներ ներկայացրեց: Այս գործընթացում Ձեզ ներառեցին, Դուք կարողացա՞ք ազդել, թե՞ նման դեպքերի կրկին ականատես կլինենք:

- Այս գործով դիմում էինք ստացել բացառապես ապացույցներին ծանոթանալու հետ կապված խնդրի մասով, սակայն այս խնդիրը կարգավորվել էր: Բուն խնդրի հետ կապված, թեպետ դիմում չէինք ստացել, միևնույն է, ակտիվորեն մի քանի հայտարարություն էինք արել: Կային խնդիրներ, որոնք օրենսդրական բացերի արդյունք էին, օրինակ՝ Դատախազությունն ունի իր մոտեցումը կապված դեպքի որակման հետ, իսկ տուժող կողմը կարող է ունենալ իր դիրքորոշումը, բայց օրենսդրական խնդիրն այն է, որ դատարանը չի կարող խնդրին չանդրադառնալ դատախազի տեսանկյունից: Պարզ ասած՝ դատախազությունը գտնում, որ մարդը պետք է դատվի Ա հանցակազմի համաձայն, ուրեմն՝ պետք է լինի այդ որակումը, որևէ կերպ հնարավոր չէ դա դատական ստուգման ենթարկել: Ես մի քանի անգամ ասել եմ, որ օրենսդրական խնդիր կա, քանի որ դատարանը՝ որպես անկողմնակալ մարմին, պետք է կարողանա իր դիրքորոշումն արտահայտել:

- Հայաստանում ընտրություններից հետո ՄԻՊ-ը ստիպված է լինում առանձին զեկույց ներկայացնել մարդու իրավունքների խախտումների մասին: Արցախն էլ հայկական պետություն է, նույն ավանդույթներն են, դիմումներ ստանո՞ւմ եք ընտրություններից հետո, քաղաքացինե՞րն են լինում, թե՞ քաղաքական ուժերը:

- Արցախում աշխատելիս առնչվել եմ մեկ ընտրական գործընթացի՝ Սահմանադրական հանրաքվեին: Մենք այդ ժամանակ թեժ գիծ էինք բացել, սակայն ընդամենը 2-3 զանգ ստացանք, բայց ոչ թե խախտումների մասին ահազանգեր էին, այլ տեղեկատվական, խորհրդատվական բնույթի էին: Այս գործընթացի ժամանակ մենք որևէ լուրջ խնդրի չենք բախվել, ավելի լայն հետևություն չեմ ցանկանում անել:

- Հնարավո՞ր է՝ մարդկանց իրավունքները խախտվում են, բայց ՄԻՊ չեն դիմում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, որ մարդը գիտակցի, որ ՄԻՊ-ը կարող է իր հանրային պաշտպանը լինել:

- Մշտապես պետք է տեղի ունենա իրազեկում, և մենք աշխատում ենք այս ուղղությամբ, բայց մարդկանց մոտ պետք է զարգանա իրավագիտակցությունը: Կարծում եմ՝ կառույցի հաջողությունները կբարձրացնեն հաստատության հեղինակությունը, ինչը թույլ կտա խնդրին բախվելիս դիմել ՄԻՊ-ին: Սա մի քիչ աշխատատար, ռեսուրս պահանջող ու ժամանակատար գործընթաց է: Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ կարող եմ մարդու իրավունքների պաշտպանվածության պատկերի մասին խոսել դիմումների քանակից, դա այդպես չէ: Շատ անգամ մարդիկ չեն դիմում, շատ հաճախ կարող է լինել իրավիճակ, որ մարդիկ չպատկերացնեն իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Այս խնդրի կարգավորումը մեր ռազմավարության մեջ է, մենք բարձրաձայնում ենք, որպեսզի կարողանանք նաև ռեսուրսներ գտնել: Սակայն ընդհանուր պատկերի բարեփոխման համար մի քանի դրույթներ են նաև հարկավոր, օրինակ՝ Արցախում շատ փոքր է անվճար իրավաբանական օգնության հնարավորությունը, այսինքն՝ մարդ չի կարող գնալ իրավաբանական գրասենյակ և ստանալ մատչելի կամ անվճար իրավաբանական օգնություն: Ընդհանուր մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրացնելու ուղղությամբ ինքներս մասնակցեցինք այդ գործընթացին: Հուսով եմ, որ շուտով Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկա կլինի, որի կայացմանը մասնակցում են թե՛ՀՀ-ն, թե՛ Սփյուռքի փաստաբանների միությունը և այլն: Իրավաբանական կլինիկան այն է, որ ուսանողները՝ փաստաբանների գլխավորությամբ, գիտելիքները վերածում են պրակտիկայի, այսինքն՝ մարդիկ գալիս ու անվճար իրավաբանական խորհրդատվություն են ստանում:

- Ապրիլյան էսկալացիայից հետո Դուք զեկույց ներկայացրեցիք Ադրբեջանի կողմից կատարված խոշտանգումների մասին, և թեմայով գործեր կան ՄԻԵԴ-ում: Զեկույցը շոշափելի արդյունք տվե՞ց:

- Մեր դերը խախտումները հավաքագրելն ու ներկայացնելն է, իրավաբանական գործունեություն մենք չեն կարող անել: Զեկույցը հրապարակվել ու մաքսիմալ տարածվել է, շոշափելի արդյունքն այն է, որ մի շարք հեղինակավոր կառույցներ՝ «Freedom House»-ը, Միջազգային ճգնաժամային խումբը հղումներ կատարեցին մեր զեկույցին: Իսկ ՄԻԵԴ գործընթացն առանձին է, բայց գիտեմ, որ արագացված ընթացակարգ է կիրառվել խոշտանգումների և կյանքի իրավունքի խախտումների գործերով:

 

 

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:54 • 22/11

Հնդկաստանում հարսանիքի ժամանակ փեսացուի վրա կրակել են, իսկ նա շարունակել է փամփուշտը մարմնում վայելել խնջույքը

14:45 • 22/11

Պատգամավոր, սափրված Փաշինյանը և «թրաշով» Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում. Էդուարդ Շարմազանով

14:41 • 22/11

Ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան կարիերայի ավարտի մասին հուզիչ գրառում է արել

14:40 • 22/11

Դանիան Խաշոգջիի գործի պատճառով կասեցրել է Սաուդյան Արաբիա զենքի արտահանման թույլտվության տրամադրումը

14:38 • 22/11

Վարչապետը կառավարության նիստի օրակարգից հանեց նախագիծը, որով նախատեսվում էր, որ ՃՈ աշխատակցի կանգնեցնելուց հետո վարորդը մնա մեքենայի խցիկում

14:30 • 22/11

«ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո աշխարհում համատարած քաոս է սկսվել». Յըլդըրըմ

14:24 • 22/11

Գերմանացի երեխաներին արգելել են Սանտա Կլաուսին նամակ գրել՝ անձնական տվյալների տարածումը կանխելու համար

14:23 • 22/11

Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցերով չի խախտվում որևէ օրենք. Ալեն Սիմոնյան

14:16 • 22/11

ԱՄՆ-ում գործազուրկն ինքնակենսագրականի մեջ նշել է Քիմ Քարդաշյանի անունը, և դա նրան հաջողություն է բերել

14:15 • 22/11

Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեն ներկայացվել է խորհրդարանին

14:11 • 22/11

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

14:10 • 22/11

«Նախաձեռնությունը հրաշալի է, սակայն պետք է աշխատել դրա վրա». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկը (տեսանյութ)

14:06 • 22/11

Աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարության համար գումար կհատկացվի

14:04 • 22/11

Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

13:56 • 22/11

«Թագավորական ընտանիքը մեր «կարմիր գիծն» է». Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն՝ ընդդիմադիր լրագրողի սպանությանը թագավորական ընտանիքի ներգրավվածության մասին

13:52 • 22/11

Երբ բացում եմ գիրքը, միանգամից մտածում եմ «Լիվերպուլի» և Կլոպի մասին. Խոսեպ Գվարդիոլա

13:48 • 22/11

ՏԿՏՏ նախարարի ԺՊ-ն Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը

13:48 • 22/11

«Ի՞նչ պատահեց գլոբալ տաքացման հետ». Թրամփն ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով կասկածի տակ է առել գլոբալ տաքացումը

13:36 • 22/11

Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ

13:32 • 22/11

Ավելի քան 7 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի Ռեմբրանդտի մատնահետքերով կտավը

13:29 • 22/11

Գվատեմալայում նախկին զինվորականը դատապարտվել է ավելի քան 5000 տարվա ազատազրկման

13:27 • 22/11

Լուրը անհեթեթություն է. Հովհաննես Սահակյանը հերքում է, որ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին

13:24 • 22/11

Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք. Նիկոլ Փաշինյան

13:22 • 22/11

Ավստրալիայում ավազամրրիկի պատճառով երկինքը նարնջագույն է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

13:11 • 22/11

Բնապահպանության ոլորտում ՀՀ-ն կստանա ավելի քան 23 մլն եվրո դրամաշնորհ

13:08 • 22/11

Այսօրվանից շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի երեք անվանական արժեքով թղթադրամները

13:06 • 22/11

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով

12:49 • 22/11

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

12:41 • 22/11

«Ռեալը» հրաժարվում է Նեյմարին ձեռք բերելու մտքից

12:36 • 22/11

Շրի Լանկայի խոշորագույն զանգվածային գերեզմանոցում 230-ից ավելի մարդկային կմախք է հայտնաբերվել

12:29 • 22/11

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. ԱԳ նախարարի մամուլի խոսնակ

12:28 • 22/11

Հայաստանը եւ ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին

12:24 • 22/11

Չինաստանում մոտոռոլերի վարորդը վայրկյանների ընթացքում ընկել է երկու բեռնատարի տակ և հրաշքով ողջ մնացել (տեսանյութ)

12:23 • 22/11

Փաշինյանի մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը. Էդուարդ Շարմազանովը՝ համաերևանյան քայլերթի մասին

12:09 • 22/11

ՀՀ-ը 50 մլն դոլար վարկ կստանա, այն կուղղվի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

12:09 • 22/11

ԱՄՆ-ն պատրաստվում է դիտորդական կետեր տեղակայել թուրք-սիրիական սահմանին

12:05 • 22/11

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Աղետի գոտում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովան պետաջակցության միջոցառումների ծրագիրը

12:01 • 22/11

Միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է Facebook-ի, Netflix-ի, Goldman Sachs-ի բաժնետոմսերը՝ կանխելով 17,7 մլն դոլարի կորուստը

11:59 • 22/11

Հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է. ԿԲ նախագահն ուղերձ է հղել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի առթիվ

11:57 • 22/11

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26. ԱԺ–ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը

11:56 • 22/11

Նոյեմբերի 22-ին Հայաստանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

11:55 • 22/11

ԱԺ-ն հաստատեց համաձայնագիր, ըստ որի՝ ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման լրացուցիչ մասնաբաժինը շարունակելու է կիրառվել մինչև 2019 թ. ավարտը

11:54 • 22/11

«Արարենք միասին». այսօր մեկնարկում է Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

11:53 • 22/11

«Իմ նախընտրական խոստումների 97%-ն իրականացրել ենք». Մեքսիկայի նախագահը ներկայացրել է իր պաշտոնավարման արդյունքները

11:47 • 22/11

66 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ. ԱԺ-ն ընդունեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը

11:46 • 22/11

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել

11:43 • 22/11

Դատախազությունը մերժել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը

11:37 • 22/11

«Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին». ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պատասխանել է ԼԳԲՏ-ի թեմայով Փաշինյանին քննադատած ռուս լրագրողին

11:37 • 22/11

ԲԴԽ անդամ դառնալուց հետո էլ Հայկ Հովհաննիսյանը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելված է օրենքով. Երվանդ Վարոսյան

11:30 • 22/11

Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ

11:26 • 22/11

Վիետնամում ավտոցիստեռնի այրման հետևանքով 6 մարդ զոհվել է, 15 տուն՝ այրվել (լուսանկարներ)

11:18 • 22/11

«Թուրքիայի իշխանությունները պետք է երկրում մտքի և խոսքի ազատություն ապահովեն». Գերմանիայի ԱԳՆ

11:18 • 22/11

«Պարի Սեն Ժերմենը» 80 միլիոն եվրո է առաջարկում 21-ամյա ֆուտբոլիստի համար

11:03 • 22/11

Մեքսիկայում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել

10:59 • 22/11

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. քվեարկության կդրվի 2019-ի բյուջեի նախագիծը

10:58 • 22/11

«168 ժամ». Ե´վ Փաշինյանի, և´ Լուկաշենկոյի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը վերածվել է սկզբունքային հարցի. Վլադիմիր Ռիժկով

10:54 • 22/11

Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներին «մահացու ուժ» կիրառելու իրավունք է տվել

10:49 • 22/11

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

10:39 • 22/11

Մեծ Բրիտանիայում գետում խեղդված տղայի մայրն իր երախտագիտությունն է հայտնել տղայի որոնման աշխատանքներին մասնակցած արքայազն Ուիլյամին

10:38 • 22/11

«Ժողովուրդ». Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր

10:36 • 22/11

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ. օրակարգում է պաշտոնատար անձանց գործունեության ապահովման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

10:28 • 22/11

ՄԻՊ աշխատակազմի և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը:

10:28 • 22/11

«Ժողովուրդ». Բազմաբնակարան շենքերի աղբամուղերն ախտահանող ընկերությունը կա, ախտահանումը՝ ոչ

10:24 • 22/11

«Ինձնից ի՞նչ նացիստ, թուխ, կիսով չափ հայ, կիսով չափ գերմանացի». Բունդեսթագի պատգամավորն՝ իր հայկական արմատների մասին

10:12 • 22/11

Մահացել է Ռուսաստանի ԳՀՎ պետը. արևմտյան լրատվամիջոցները նրա մահը «կասկածելի» են համարում

10:05 • 22/11

Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր

10:00 • 22/11

Երևանում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

09:59 • 22/11

«Ժամանակ». Միջազգային չափանիշներով, այո, Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում կա. Վարուժան Հոկտանյան

09:49 • 22/11

Թուրքիայում փլուզված հանքում մնացած բանվորները մահացել են, հանքի սեփականատերը կալանավորվել է

09:38 • 22/11

«Ժամանակ». Ընդամենը 6 ամիս առաջ քաղաքական հակառակորդներ Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը հիմա դաշնակիցներ են

09:37 • 22/11

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Աշոցքում ձյուն է տեղում

09:20 • 22/11

«Ժամանակ». Վազգեն Խաչիկյանի ճակատագրին կարող է արժանանալ նաև Հովհաննես Սահակյանը. նա աշխատակիցներին 50 մլն դրամի պարգևավճարներ է տվել

09:07 • 22/11

Անգլիայում վատ հարևանից ազատված բնակիչները նրա ազատազրկման առիթով խնջույք են կազմակերպել (լուսանկար)

08:56 • 22/11

«Հրապարակ». ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, որի որդին Արմավիրում ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային թեկնածու է, սկսել է աշխատել մարզի գյուղապետերի հետ

08:49 • 22/11

Գիտնականները պարզել են՝ դինոզավրի որ տեսակին են պատկանել հայտնաբերված ամենափոքր հետքերը

08:42 • 22/11

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյա­լին դարձնի թաղապետ

08:20 • 22/11

«Հրապարակ». Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը պատգամավորի  թեկնածու է

07:04 • 22/11

Երևանում և մի շարք մարզերում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

06:45 • 22/11

Տամագոչին կվերաթողարկվի՝ ստանալով պոկեմոնի տեսք

06:17 • 22/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածներին

05:51 • 22/11

Տուլա քաղաքի տներից մեկում հրդեհի հետևանքով 4 երեխա է զոհվել

05:23 • 22/11

Huawei-ը ներկայացրել է իր նոր Honor 10 Lite սմարթֆոնը

04:59 • 22/11

Երևանի Թադևոսյան փողոցի շենքերից մեկում էլեկտրական վահանակ է հրդեհվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

04:26 • 22/11

Թրամփը պատրաստ է քննարկել Էր-Ռիադի նկատմամբ պատժամիջոցների նախագծերը

03:57 • 22/11

Սալվադորցի ներգաղթյալների քարավանը հասել է Մեքսիկա

03:29 • 22/11

Արտակարգ դեպք Վանաձորում. 4 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

02:56 • 22/11

Օգտատերերը հայտնել են Google-ի աշխատանքում խափանումների մասին

02:24 • 22/11

Ալյասկայում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

01:53 • 22/11

Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ

01:27 • 22/11

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի դուստրը քննադատել է Թրամփին

00:52 • 22/11

ՃՏՊ Բաղրամյան գյուղում. կան տուժածներ

00:28 • 22/11

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 5-7 տոկոս գնանկումից հետո

23:54 • 21/11

Ամերիկացի քաղաքապետը դարձել է մարիխուանայի առաջին օրինական գնորդը Մասաչուսեթսում

23:46 • 21/11

ՌԴ ՊՆ «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչուն կրող սուզանավը պատրաստ է շահագործման

23:31 • 21/11

Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են աճուրդի հանել հազվագյուտ սպիտակ առյուծին

23:11 • 21/11

Մասնագետները համակարգչային վիրուս են հայտնաբերել, որն անջատում է հակավիրուսային ծրագիրը

23:09 • 21/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան ռեկորդ սահմանեցին

22:47 • 21/11

Ըստ ռուսական կողմի հաղորդման՝  հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած տրակտորի գողության փաստի առիթով քրգործ է հարուցվել նաև Թուրքիայում. ՀՀ ԱԱԾ

22:40 • 21/11

Իրանում մեկնաբանել են՝ ինչու դուրս չեն գալիս միջուկային գործարքից

22:26 • 21/11

Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրվել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում