Տեխասում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի զոհերի թիվը

12:04 • 27.08.17

Ամերիկյան Տեխաս նահանգում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի հետևանքով մահացածների թիվը. գրում է ntv.ru-ն:


Ոստիկանությունը հայտնել է երկրորդ մարդու մահվան մասին: Կինը մահացել է Հյուսթոն քաղաքի արևմտյան հատվածում ճանապարհի վրա ջրհեղեղի հետևանքով:


Հաղորդվում է նաև, որ փոթորկի պատճառով վիրավորվել է ավելի քան 10 մարդ:


Ավելի վաղ Րոքփորթի քաղաքապետ Չարլզ Վաքսը հայտնել էր տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով տղամարդու մահանալու մասին:


Ավելի ուշ Los Angeles Times-ը հայտնել է Արանզաս շրջանում երեք զոհի մասին, սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել, որ այդ զոհերը կապված են եղել փոթորկի հետ:


Փոթորիկը Տեխաս է հասել նախօրեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հայտարարել է աղետի ռեժիմ: Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում: Նախնական տվյալներով՝ փոթորկի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: