«Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել

10:41 • 29.08.17

Ամերիկյան «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել՝ գերազանցելով նախորդ բոլոր ռեկորդները, այս մասին գրում է Variety-ն: 


«Վիշապն ու գայլը» սերիան դիտել է շուրջ 12,1 մլն մարդ, ինչը գրեթե 1.5 մլն-ով ավելի է նախորդ՝ 10,7 մլն ռեկորդից: Ավելի ուշ լրացուցիչ հեռարձակումներն ավելացրել են վերջին էպիզոդի դիտումների քանակը մինչև 16,5 մլն:

Սերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը դիտել էր ընդամենը 8,9 մլն մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաքերները, որոնք կոտրել էին HBO ամերիկյան հեռուստաալիքի համակարգը, հրապարակել էին 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը: Հրապարակվել են նաև հեռուստաընկերության աշխատանքային պայմանագրերը, որոնք կնքվել են նկարահանումներին մասնակցած աշխատակազմի հետ:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել