Հրապարակվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի նկարահանումները ցուցադրող տեսահոլովակ (լուսանկարներ, տեսանյութ)
Ավարտվել է ամբողջ աշխարհում սիրված «Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը, և կինոսագայի երկրպագուներն անհամբեր սպասում են վերջին՝ ութերորդ եթերաշրջանին:
Հեռուստասերիալը ցուցադրող HBO ալիքը հրապարակել է վերջին եթերաշրջանի նկարահանումները ցուցադրող տեսահոլովակ, որը բացահայտում է ոչ միայն «Գահերի խաղի» սյուժեն ու կերպարները, այլ նաև նկարահանման աշխատանքներին մասնակցողների ջանքերը:
«Մենք բոլորս ուղղակի մի մեծ երջանիկ ընտանիք ենք», - թիմի համատեղ աշխատանքը մեկնաբանել է ամերիկացի դերասան Փիթեր Դինքլեյջը, որը հեռուստասերիալում կատարում է Թիրիոն Լանիստերի դերը:

















