Ադրբեջանը կրակ է բացել ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ
ԵԱՀԿ դիտորդական խումբը Չինարիի հատվածում մոնիթորինգ անցկացնել չի կարողանում, քանի որ ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ․ այս մասին Tert.am-ին հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ, և նրանք փաստացի հիմա չեն կարողանում իրենց գործն անել»,-ասաց Հովհաննիսյանը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»։










