Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները Քուրդիստանի հետ՝ գործելով անաղմուկ, բայց հետևողական. Հովսեփ Խուրշուդյան

22:41 • 02.09.17



Tert.am-ը «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ խոսել է Իրաքում այս տարվա սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում Քուրդիստանի անկախության հռչակման հնարավորությունների և Հայաստանի կողմից այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին:

- Պարո՛ն Խուրշուդյան, սպասվում է, որ Իրաքի քրդերը հանրաքվեի միջոցով կհռչակեն իրենց անկախությունը, և դա հիմք կդառնա նրանց անկախ պետությունը ձևավորելու համար: Ֆեյսբուքյան Ձեր գրառումներից մեկում նշել եք, որ Քուրդիստան պետությունը կձևավորվի ԱՄՆ-ի հովանավորչության շնորհիվ: Պետք է նկատենք, որ չնայած ԱՄՆ-ը մշտապես աջակցել է քրդերին, այնուամենայնիվ, հանրաքվեի և Քուրդիստանի անկախացումը հռչակելու հետ կապված դեռևս իր վճռական դիրքորոշումը չի հայտնում: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը վերջին պահին չկանգնեն իրաքյան քրդերի կողքին:

-   Տեսե՛ք, ԱՄՆ-ը այժմ տարածաշրջանային «վերադասի» դերում է հանդես գալիս, և միարժեքորեն որևէ մեկի կողմը բռնել, այն էլ այն կողմի, որը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի իսկ ստեղծած ստատուս-քվոյին, չի կարող: ԱՄՆ-ը պետք է նաև իր լավ հարաբերությունները պահպանի Բաղդադի հետ ու նաև շատ չխրտնեցնի Թուրքիային: Այս իմաստով ԱՄՆ-ը առաջիկայում բացահայտ չի աջակցի այս հանրաքվեին: Բայց խնդիրն այն է, որ քրդերի համար այդ աջակցությունն այնքան կարևոր չէ, որքան ԱՄՆ-ի կողմից հնարավոր երաշխիքներն առ այն, որ անկախ հանրաքվեի կայացման փաստից ո՛չ Բաղդադը, ոչ էլ Անկարան ռազմական գործողություններ չեն սկսի իրաքյան Քրդստանի դեմ: Այսինքն՝ ԱՄՆ-ը մի կողմից ասում է, որ համակարծիք է Բաղդադի և Անկարայի հետ, բայց մյուս կողմից՝ զսպելու է այս վերջին երկուսին՝ թույլ չտալով ճնշել Քուրդիստանը: Իսկ Քուրդիստանը կկայանա և փաստի առաջ կկանգնեցնի Բաղդադին էլ, Անկարային էլ, Իրանին էլ:

- Դուք նշել եք, որ մեր շահերից է բխում նոր կազմավորվող, նավթով  հարուստ, մարտունակ բանակ ունեցող երկրի հետ հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, որո՞նք պետք է լինեն մեր առաջին քայլերը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հայաստանը Էրբիլ քաղաքում հյուպատոսարան ունի. ի՞նչ եք կարծում, սա արդեն դիվանագիտական ժեստ չէ՞  Հայաստանի կողմից Քուրդիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Նաև դուք ինքներդ եք նկատել, որ Քուրդիստանի հետ հարաբերությունները զարգացնելիս Հայաստանը խնդիրներ կունենա բարեկամ Իրանի հետ: Խնդիրներ կարող են առաջանալ նաև արաբական երկրների հետ: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում Հայաստանը վարվի:

- Հենց այդ պատճառով էլ ես նշել եմ, որ Հայաստանը պետք է գործի անաղմուկ, բայց հետևողական: Օրինակ, Իրանը չեմ կարծում շատ նեղվի, եթե մենք հյուպատոսարան բացենք նաև Քիրքուկում և եզդիաբնակ Սինջար-Շանհալում կամ ասորաբնակ շրջաններում: Մենք դրա համար ունենք բոլոր քաղաքական հիմքերը և հիմնավոր շահերը: Այն, ինչ կատարվում է եզդիների հետ այդ շրջանում, անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի վրա հենց թեկուզ մեր եզդի քաղաքացիների միջոցով և պաշտոնական Երևանը չի կարող անմասն մնալ դրանից: Վերջապես, Քիրքուկում ապրում են հայեր: Կամ, օրինակ, եթե մենք մեր առաջատար բուհերին ֆինանսավորենք՝ Քուրդիստանից քուրդ, եզդի, արաբ և հայ ուսանողների հրավիրելու անվճար ուսուցման համար պետական/հանրային կառավարման, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և իրավաբանության մասնագիտությունների գծով: Բժշկական մասնագիտությունների գծով հայկական որոշ մասնավոր բուհեր արդեն մի քանի տասնյակ ուսանողներ են ներգրավել Քուրդիստանից, որոնք վճարունակ են և հետաքրքրված են Հայաստանում ուսմամբ: Բացի դրանից՝ պաշտոնական Էրբիլը շահագրգռված է նվազեցնել իր կախվածությունը թուրքական աշխատուժից և ապրանքներից: Ճանապարհաշինությունից մինչև ծառայությունների ոլորտ, այդ թվում՝ առողջապահություն․ այս երկու ոլորտում էլ Հայաստանը որոշ սեգմենտներում կարող է լուրջ և մեր երկրի համար խիստ շահավետ մասնակցություն ունենալ: Վերջապես, մենք կարող ենք տարբեր մակարդակների ուսումնական հաստատություններ հիմնել Քուրդիստանում՝ համագործակցելով տեղի հայերի, ասորիների և եզդիների հետ, քրդական քաղաքականությանը նվիրված միջազգային կոնֆերանսներ կազմակերպել՝ եվրոպական և ամերիկյան առավել ադեկվատ գիտնականների ներգրավմամբ, այս ամենով մասնակցելով քրդական քաղաքականության, ու հատկապես՝ նոր վերնախավի ձևավորմանը, որը կարող է համալիր միջոցառումների շնորհիվ դառնալ հայամետ: Այս ամենից ինչո՞ւ պետք է դժգոհ լինի Իրանը: Սրանք հումանիտար ոլորտներ են, որոնք ոչ պակաս կարևոր են ռազմավարական տեսանկյունից, քան ռազմական համագործակցությունը, որի կոչը ես, գոնե առայժմ, չեմ անում:

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա այստեղ ևս ամեն բան այդքան միանշանակ չէ: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան և Պարսից Ծոցի նրա սատելիտները լռելյայն աջակցում են Քուրդիստանի ստեղծմանը: Այստեղ խոսում է ոչ միայն նման քաղաքականության խրախուսումը ԱՄՆ-ի կողմից, այլև Իրանին դեմ նոր ախոյան ստեղծելու նրանց նկրտումները: Սակայն, կարծում եմ, Իրանը հեռատես կգտնվի և կփորձի ոչ թե առճակատվել այս նոր պետության հետ՝ ստանալով համաքրդական դիմադրություն և ատելություն, այլ համագործակցել դրա հետ՝ փորձելով դառնալ միջնորդ Էրբիլի և շիական Բաղդադի միջև՝ հետագայում ներքաշելով Քուրդիստանը տարածաշրջանի շիական աշխարհաքաղաքական աղեղի՝ Իրան-Իրաք (առանց սուննիական և քրդական շրջանների) –Դամասկ (առանց սուննիական շրջանների) -Լիբանան ներքո, որի հետ մեր շահերը համընկնում են և որի տարածքում մենք դեռ ունենք ավելի քան 200.000 հայրենակիցներ, այսինքն՝ նաև կենսական շահեր:

 -Դուք Ձեր գրառման մեջ վկայակոչել եք ԱՄՆ Ազգային ռազմական ակադեմիայում աշխատող պաշտոնաթող փոխգնդապետ Ռալֆ Պետերսի հոդվածը, որտեղ նկարագրված են  Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմանները, որն անվանել եք «իրատես կանխատեսում»: Նկատել եք, որ, ըստ այդ կանխատեսման, Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում  նվազելու է: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ հնարավորություններ է տալու Հայաստանին: Նաև գրել եք, որ փոխգնդապետ Ռալֆ Պետերսի ներկայացրած քարտեզը ճշգրտվելու է, և այն ճշգրտելու են տարածաշրջանի ուժեղ ազգերն ու պետությունները՝ թույլերի հաշվին: Նշել եք, որ, ցավոք, Հայաստանի այսօրվա «թույլ, ժողովրդի վրա չհենվող իշխանության վախվորած տարածաշրջանային քաղաքականության» պայմաններում մեր պետությունը չի կարող գործոն լինել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է մեզանից պահանջվում գործոն լինելու համար:

-  Ընդգրկուն հարց եք տալիս և ստիպված եմ լինելու մի փոքր երկար պատասխան տալ: Սկսեմ փոխգնդապետ Պետերսի քարտեզից: Այն ներկայացվեց 2007-ին Armed Forces Journal ամսագրում հրապարակված «Արյունոտ սահմաններ» հոդվածով, որտեղ նկարագրվեցին Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմանները: Պետերսի վերջին պաշտոնը` ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Շտաբի պետի տեղակալի գրասենյակում էր: Ու թեև այս քարտեզը չի արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, սակայն 2007-ին հաջորդող տարիներին տեղի ունեցած իրադարձությունները այս տարածաշրջանում ցույց են տալիս, որ սա գոյություն ունեցող մի ընդգրկուն տարածաշրջանային ծրագրի արտահոսք էր:

 

 ԱՄՆ-ը, կարծես, քանդում է տարածաշրջանի մինի-կայսրությունները՝ նոր, ավելի կայուն ազգային պետություններ ձևավորելու, ինչպես նաև՝  տարածաշրջանը ավելի կառավարելի դարձնելու նպատակով: Իրաքն ու Սիրիան արդեն, ըստ էության, փլուզվել են, Սաուդյան Արաբիան ծանր պատերազմ է տանում Յեմենի հետ: Այդ մինի-կայսրությունների թվում հաջորդը Թուրքիան է լինելու: Քուրդիստանի պետականության ձևավորումը ամիսների հարց է և այն միտում է ունենալու ընդլայնվել դեպի Սիրիա և Թուրքիա:

Կասկած չունեմ, որ Քուրդիստանում մոտ ապագայում կտեղակայվի ԱՄՆ տարածաշրջանի խոշորագույն ռազմակայաններից մեկը՝ էապես նվազեցնելով Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին տրամադրվող Ինջիրլիք ռազմակայանի նշանակությունը: Համաձայն այդ քարտեզի՝ Քուրդիստանի տարածքից դուրս են թողնված և Հայաստանին միացված Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Արարատ լեռը: Չեմ կարծում, որ սա տուրք է ինչ-որ «պատմական արդարության վերականգման»: Պարզապես Նոր Մերձավոր Արևելքի ճարտարապետները տեսնում են Հայաստանը այս նոր ճարտարապետության շահառուների թվում: Այստեղ իր դերը խաղում է ոչ միայն հայկական սփյուռքի առկայությունը ԱՄՆ-ում, այլ նաև այն պարզ ռազմավարական մոտեցումը, ըստ որի՝ պետք է թուլացնել և փոքրացնել տարածաշրջանի ուժեղներին և մեծացնել ու հզորացնել փոքրերին՝ որպես հակակշիռ այդ «կամակոր» մեծերին:

Այդ նույն սկզբունքով նաև Ադրբեջանն է փորձ արվելու մեծացնել՝ որպես հակակշիռ Իրանի, ու մեր և Իրանի գործն է լինելու համատեղ ջանքերով դա թույլ չտալը: Ըստ այդ քարտեզի՝ անգամ Պակիստանն է մասնատվելու: Սակայն փոխգնդապետ Ռալֆ Պետերսի ներկայացրած քարտեզը, իհարկե, ճշգրտվելու է: Ոչ ոք դեռ չի վերացրել «թղթե» և «երկաթե» շերեփները: Իսկ այդ շերեփները, հավաստիացնում եմ ձեզ, նախևառաջ ոգեղեն-հոգեբանական, քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում են գտնվում, անգամ առավել քան սպառազինության աստիճանն է:

Տեսե՛ք, Իսլամական պետությունը թե՛ որակական, թե՛ քանակական տեսանկյունից չեն տիրապետում այն արսենալի անգամ փոքր մասին, որն ունի պաշտոնական Դամասկոսը, կամ հակաահաբեկչական կոալիցիան: Բայց տեսեք թե ինչ արդյունավետությամբ է դիմադրում բոլորին միասին վերցված: Պատճառը մեկն է՝ այդ պետությունում ղեկավարությունն ու ժողովուրդը մեկ բռունցք են՝ անկախ այն բանից, որ համախմբված են հետադիմական և մարդատյաց գաղափարախոսության շուրջ: Մյուս կողմից՝ միակ տարրը, որը արդյունավետ հակահարձակում իրականացրեց այդ պետության դեմ տարածաշրջանում՝ քրդերն էին: Անգամ Բաղդադի շիա արաբական զորամիավորումները չկարողացան պայքարել ԴԱԻՇ-ի դեմ՝ ասպարեզը թողնելով քրդերին, որոնք էլ դուրս մղեցին ծայրահեղականներին Քիրքուկից՝ սեփական վերահսկողությունը սահմանելով նավթով հարուստ այդ շրջանի հանդեպ: Քուրդիստանում, ինչպես Իսլամական պետության դեպքում, ժողովուրդն ու իշխանությունը մեկ բռունցք են՝ համախմբված մեկ գաղափարի՝ անկախ պետականության ստեղծման շուրջ: Իսկ երբ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են և ունեն հստակ տեսլական ու նպատակ՝ նրանք դառնում են անպարտելի: Մենք էլ էինք այդպիսին 1988-1994-ին, որի շնորհիվ հաղթեցինք թվով և սպառազինությամբ մեզ գերազանցող հակառակորդին:

Ցավոք, Հայաստանի այսօրվա թույլ, ժողովրդի վրա չհենվող իշխանությունը, որին սեփական գրպանային շահերից բացի ոչ մի այլ բան չի հետաքրքրում, համապատասխանաբար վարում է վախվորած տարածաշրջանային ու ընդհանրապես արտաքին քաղաքականություն: Նման պայմաններում մեր պետությունը չի կարող գործոն լինել: Կաշառքով ու կեղծիքով ընտրված իշխանությունը ինչպե՞ս կարող է մրցունակ լինել միջազգային ասպարեզում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արդյունքներ կունենայինք, օրինակ, ըմբշամարտի ասպարեզում, եթե նույն Արթուր Ալեքսանյանի փոխարեն միջազգային մրցումներում Հայաստանը ներկայացներ այստեղ մրցավարներին կաշառած ու խարդախությամբ «Հայաստանի չեմպիոն» դարձած ինչ-որ մարզիկ: Տարածաշրջանում ծանրակշիռ գործոն դառնալու առաջին ու նվազագույն պայմանը Հայաստանի համար այս իշխանություններից ազատվելն է ու ժողովրդի կամքը արտահայտող ուժեղ, ժողովրդավարական իշխանության ձևավորումն է: Թալանի գաղափարը չի կարող համախմբել թալանողին և թալանվողին:

Բայց մյուս քայլը՝ երկրի առաջադեմ ուժերինն է, որոնք արդեն այսօր պետք է տասնապատկեն իրենց ջանքերը մեր ժողովրդի մի ստվար հատվածի մեջ նախ տարածական մտածողության գերակշռությանը հասնելուն՝ պատմական մտածողության հանդեպ, ինչպես նաև այլավախությունը (քսենոֆոբիան) հանելու, «վախերը բռնելու» ուղղությամբ: Հատկապես վերջինի պատճառով մենք կորցնում ենք հսկայական ռեսուրսներ և հնարավորություններ տարածաշրջանում:

Այսօրվա Թուրքիայի տարածքում մենք ունենք առնվազն հարյուր հազարավոր մահմեդական հայեր, այդ թվում՝ համշենահայեր, որոնք այսօր արհեստականորեն օտարվում են հայկական էթնոսից առաքելական կղերական ծայրահեղականության և պետական գործերին հոգևորականների միջամտության պատճառով: Շատ հայերի մոտ ազգայնականությունը գավառականությամբ է պարուրված, ինչը խանգարում է մեզանում վերէթնիկ Հայ ազգի ձևավորմանը, որը կներառի իր մեջ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Իրականում հայերի մեծ մասը կայսերական մտածողություն ունի, որը պետք է վերարթնացնել:

21-րդ դարը ազգային պետությունների՝ պոզիտիվ, մարդասիրության և ժողովրդավարության հիմունքներով կառուցված կայսրություններով փոխարինելու դարաշրջանն է: Մեր տարածաշրջանում հին տիպի կայսրությունների կազմաքանդումը և ազգային/կոնֆեսիոնալ պետությունների ձևավորումը ընդամենը միջանկյալ փուլ են լինելու նոր տիպի կայսրությունների ձևավորման համար: Եվ այստեղ փակ սահմանների ետևում առանձնանալը, փակվելը, «կոլբայի» մեջ պատսպարվելը ոչ մեկի մոտ չի ստացվելու:

Հայաստանում իրավահավասար քաղաքացիություն ունեցող հայ եզդիները կդառնան կամուրջ դեպի տարածաշրջանի և աշխարհի եզդիական համայնքները, ասորիները՝ ասորական, հրեաները՝ կամուրջ դեպի Իսրայելը: Կամ, երբ խոսում ենք Ղարսի ու Սուրմալուի՝ Հայաստանին միացնելուց, շատերը պատկերացնում են, որ այնտեղի ամբողջ բնակչությունը պետք է հրաշալի կերպով անհետանա, կամ ավելի վատ՝ արտաքսվի: Նման մոտեցմամբ մենք երբեք չենք ստանա ո՛չ Ղարսը, ո՛ր Արդահանը և ոչ էլ Սուրմալուն, այլ ընդամենը նոր թշնամիներ ձեռք կբերենք տարածաշրջանում՝ ի դեմս քրդերի և այլ ազգերի: Մինչդեռ, իմ պատկերացմամբ, այնտեղի քրդական, լազական և շիա թյուրքական բնակչության այն հատվածը, որը համաձայն կլինի ընդունել ղարսեցի, արդահանցի և սուրմալեցի հայերի վերադարձի և ունեցվածքային իրավունքները, կամ ինքնակամ չեն արտագաղթի ռազմական գործողություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև պատրաստ կլինեն ընդունել ՀՀ քաղաքացիությունը՝ կարող են ժամանակի ընթացքում դառնալ Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներ ու քաղաքակրթական ազդեցության լծակներ և հրաշալի կամուրջներ Հայաստանի համար դեպի Քրդստան և Թուրքիա:

Ես վստահ եմ հայկական մշակույթի և քաղաքակրթության ներուժի մեջ, որը դրսևորել է իր մրցունակությունը թե՛ Բյուզանդական, թե՛ Օսմանյան, թե՛ Պարսկական, և թե՛ Ռուսական/Սովետական կայսրություններում: Ժամանակն է նրան հնարավորություն տալ դրսևորվելու սեփական պետության ներսում: Հայաստանը արժանի է նոր վերնախավի և որ այն ղեկավարեն ուսյալ և լայնախոհ, բարձր վարձատրվող, բայց արծաթամերժ, գաղափարական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լավագույն արտասահմանյան բուհերում կրթություն ստացած:

Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև, եթե Արդահան-Ղարս-Սուրմալուն ներառող ապագա 6-7 միլիոնանոց Հայաստանի 20-25 տոկոսը՝ 1-1,5 միլիոնը լինեն մահմեդական հայեր, համշենահայեր, ինչպես նաև քրդեր, շիա թուրքեր, լազեր, չերքեզներ՝ որպես իրավահավասար և հայկական քաղաքացիական մշակույթը կրող քաղաքացիներ՝ առանց հրաժարվելու իրենց էթնիկ ինքնությունից և մշակույթից: Դա նաև մեզ լեգիտիմ իրավունք կտա մասնակցելու իսլամական ռեֆորմիզմի գործընթացին, որը հաջողությամբ ընթանում է հատկապես Եվրոպայում, բայց նաև Թուրքիայում և Եգիպտոսում և նպատակ ունի արդիականացնել, ազատականացնել իսլամը, և վերացնել իսլամական ծայրահեղականության և ֆունդամենտալիզմի հիմքերը: Իսկ իսլամական ծայրահեղականությունը աշխարհի և հատկապես մեր տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկն է, որը մենք չենք կարողանալու անտեսել: Ի դեպ՝ համեմատաբար աշխարհիկ քրդական պետության հզորացման և Հայաստանին դրա սահմանների մոտեցման արդյունքում մենք կստանանք մեր հարևանության կրոնական բազմազանեցում և իսլամի ու տարատեսակ իսլամական կոնֆերանսների ազդեցության նվազում տարածաշրջանում: Ավելին՝ չպետք է բացառել քրդական իսլամի հնարավոր ռեֆորմացիայի արդյունքում դրանում նախամահմեդական՝ բուն քրդական՝ եզդիականության կրոնական տարրերի ներմուծման գործընթացը՝ թե՛ ներքրդական հաշտեցման և միասնականության ապահովման և թե՛ շրջապատող իսլամական օվկիանոսից առանձնացման և ինքնության ամրապնդման նպատակով: Նոր Հայաստանում, ընդհանրապես, կրոնը/ները պետք է լիարժեքորեն անջատվեն պետությունից և դրանց ազդեցությունը ներհասարակական գործընթացների վրա պետք է նվազագույնի հասցվի:

Նոր Մերձավոր Արևելքում 2-3 միլիոնանոց բնակչությամբ և փոքրաթիվ բանակ ունեցող պետությունները կենսունակ չեն կարողանալու լինել որևէ պարագայում, անգամ եվրոպական կամ ռուսական անվտանգության անձրևանոցների ներքո: Առաջիկա 10-15 տարում Հայաստանը պետք է ունենա նվազագույնը 6 միլիոն բնակչություն, որին պետք է հասնել հայության ներգաղթի, ինչպես նաև տարածաշրջանում նոր վերաբաժանումների արդյունքում նոր տարածքների միացման միջոցով:

Նոր, այլավախությունից զերծ, սեփական քաղաքակրթական ներուժը գիտակցող մտածողության տարածումը պետք է տեղի ունենա երկրի լավագույն ներկայացուցիչների բանավեճերը սոցիալական ցանցերից հեռուստատեսություն տեղափոխելու, նոր սերնդին կրթող ուսուցչական կազմը պետական մասշտաբով ինտենսիվ վերապատրաստելու շնորհիվ, Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ի վիճակի է լինելու ձևավորել մարդու ապրելու համար այնպիսի բարենպաստ պայմաններ, որ ոչ միայն արտագաղթած հայերն ու որոշ երկրների սփյուռքահայերն են ցանկանալու վերադառնալ Հայաստան, այլև աշխարհի շատ երկրներից շատ մարդիկ կուզենան ապրել այստեղ, ինչպես այժմ ձգտում են ապրել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Նոր Հայաստանը պե՛տք է և ի վիճակի կլինի ունենալ նվազագույնը 200.000-անոց բանակ, ընդ որում՝ դրա սպառազինությունների գերակշիռ մասը պետք է արտադրվի սեփական ռազմական արդյունաբերության կողմից: Կոռուպցիան նվազագույնի հասցնելուց և պետական կառավարման ապարատի արդյունավետությունը շեշտակիորեն ավելացնելուց, արհեստական մենաշնորհները վերացնելուց, ՓՄՁ-ների և ներդրումների պետական հովանավորչությունը երաշխավորելուց և տնտեսության մեջ ազատ մրցակցությունն ապահովելուց հետո՝ Հայաստանը պետք է աշխույժ տնտեսական կապերի մեջ մտնի իր հին ու նոր հարևանների, տարածաշրջանային այլ երկրների հետ, հասցնի իր ՀՆԱ-ն 50 մլրդ դոլարի (10-15 տարվա ընթացքում), որպես լավագույն տարբերակ՝ ինտեգրվի միասնական տնտեսական շուկայում առնվազն Վրաստանի, իսկ քաղաքական գործընթացների որոշակի ընթացքի դեպքում՝ նաև Ադրբեջանի հետ՝ որպես Հայաստանի հետ առավել մեծ էթնոմշակութային ընդհանրություններ ունեցող ժողովուրդներ ունեցող երկրների: Մի շարք երկրների փորձը (Իսրայել, Սինգապուր) ցույց է տալիս, որ նման թռիչքաձև զարգացումը իրատեսական է:

Այս ամենին հասնելու ուղիները պետք է սկսել քննարկել ազատ մտքով, առանց վախերի ու կարծրատիպերի և փորձել գտնել պատասխաններ՝ ինչ և ինչպես անելու:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ

16:52 • 20/09

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

16:51 • 20/09

Սեպտեմբերի 19-20-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

16:49 • 20/09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16:48 • 20/09

Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

16:46 • 20/09

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա

16:46 • 20/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

16:44 • 20/09

Կոտայքի մարզում յուրացման, վատնման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:43 • 20/09

Գերմանիայում շատացել են լրագրողների դեմ հարձակումները

16:39 • 20/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:39 • 20/09

Սարդոստայնի հաստ շերտն ամբողջովին պատել է հունական կղզու լողափը (լուսանկարեր, տեսանյութ)

16:38 • 20/09

Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող ընկերությունը որպես պետության վնասի մասնակի փոխհատուցում վճարել է 16.400.000 ՀՀ դրամ. ՔԿ

16:36 • 20/09

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա 

15:25 • 20/09

ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ի փորձը. Ա. Դավթյանը պարգևատրվել է մեդալով

15:20 • 20/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և ակադեմիկոս Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

15:17 • 20/09

Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ. ոստիկանություն

15:09 • 20/09

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

15:07 • 20/09

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր

15:05 • 20/09

Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը, որ նոր Հայաստանում հանրային գործիչների ու քաղաքացիների մեջ դիստանցիա չկա. Լ. Մակունցը՝ «սելֆիի ժամի» մասին

15:02 • 20/09

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո վճարել «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով

14:39 • 20/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերի 12-ին․ թուրք պատգամավոր

14:36 • 20/09

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների կառավարություն ներխուժելու փորձերի մասին

14:33 • 20/09

Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև

14:31 • 20/09

«Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից

14:24 • 20/09

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Վարդգես Գասպարիին 4.000 եվրո վճարել Մարտի 1-ի հետ կապված գործով

14:12 • 20/09

Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ)

14:09 • 20/09

Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու նպատակ ունեմ. Մարիանո Դիաս

14:08 • 20/09

Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար

13:59 • 20/09

Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենաերկար կառավարած ղեկավարը

13:53 • 20/09

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը (Հայկազուններ)

13:44 • 20/09

Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. Զոհրաբ Մնացականյան

13:42 • 20/09

Հրմշտոց՝ Կառավարության դիմաց. վարչապետը հանդիպեց արծվաշենցիների հետ (տեսանյութ)

13:39 • 20/09

Ես չեմ մասնակցի Հ1-ի բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ չէ. Հ. Մարությանին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում իր օրակարգով. Նաիրա Զոհրաբյան

13:36 • 20/09

Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան

13:35 • 20/09

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դասախոսություններ կկարդա Հարվարդի համալսարանում

13:34 • 20/09

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան

13:32 • 20/09

«Վորսկլայի» դեմ խաղալու են 11 լավագույնները. Ունաի Էմերի

13:32 • 20/09

Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

13:30 • 20/09

Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20/09

«Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը

13:28 • 20/09

Բարևե՛ք լուրեր գրողին, «ֆեյք» տեղեկություն է. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

13:21 • 20/09

2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին

13:18 • 20/09

Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով

13:15 • 20/09

Չեմ պատկերացնում «ֆեյքերի» ազդեցությունը երկրի անվտանգության վրա. շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, փորձ՝ ստվեր գցելու մեզ վրա. Մեսրոպ Պապիկյան

13:08 • 20/09

Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

13:06 • 20/09

ԱՄՆ-ն Իրանին «ահաբեկչության գլոբալ հովանավոր» է անվանել

13:04 • 20/09

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

13:02 • 20/09

Երկար քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի ամրագրված օր ունենալու առաջարկը

12:59 • 20/09

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է

12:50 • 20/09

Սոֆի Լորենն այսօր դառնում է 84 տարեկան (ֆոտոշարք)

12:49 • 20/09

ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ

12:47 • 20/09

Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն.ՐաֆֆԻ Հովհաննիսյան

12:35 • 20/09

Լուիսը, Ազարը և Կովաչիչը չեն մասնակցի ՊԱՕԿ-ի հետ խաղին

12:35 • 20/09

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո

12:33 • 20/09

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

12:32 • 20/09

Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վ. Օսիպյանի ուղերձը՝ ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ)

12:27 • 20/09

Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել ՉԺՀ կազմավորման առաջիկա տոնի առթիվ

12:22 • 20/09

«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին

12:20 • 20/09

Բնակարան առանց կանխավճարի, Երևանում մետրոյի, ճոպանուղու կառուցում և դրսից ներդրումներ, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է. ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագիրը

12:18 • 20/09

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

12:15 • 20/09

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

12:13 • 20/09

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

12:12 • 20/09

«Բարով չես եկել, Էրդողա՛ն»․ Գերմանիայում նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին

12:11 • 20/09

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

12:10 • 20/09

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

11:58 • 20/09

Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

11:58 • 20/09

Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

11:49 • 20/09

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:44 • 20/09

Սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան սպորտային միջոցառումներ

11:41 • 20/09

Նոր Զելանդիայի լողափերից մեկում տարօրինակ արարածը զարմացրել է հանգստացողներին (տեսանյութ)

11:41 • 20/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական հավաքականը երրորդն է

11:37 • 20/09

ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

11:35 • 20/09

ՕԵԿ-ը կողմնակից է երկրում թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին պատժելուն, Մարտի 1-ը բացահայտելուն ու արտահերթ ընտրություններին. հայտարարություն

11:29 • 20/09

Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

11:20 • 20/09

Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:19 • 20/09

ԲԿ–ներին պետպատվեր հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը

11:06 • 20/09

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

11:04 • 20/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Դատախազություն

11:00 • 20/09

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են ԱՀ ոստիկանությանը գույք հատկացնելու, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու և այլ հարցեր

10:57 • 20/09

ՉԼ. Հայտնի են առաջին տուրի լավագույն գոլի թեկնածուները (տեսանյութ)

10:57 • 20/09

«Հրապարակ». «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

10:55 • 20/09

Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

10:41 • 20/09

Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

10:33 • 20/09

«Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

10:20 • 20/09

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

10:19 • 20/09

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

10:18 • 20/09

Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:16 • 20/09

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ

10:14 • 20/09

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ

10:08 • 20/09

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

10:03 • 20/09

«Ժողովուրդ». Հրազդանյան չարաշահումների քրոնիկա. Ա. Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

09:50 • 20/09

Թուրքիայում հանցախմբի անդամները, որոնց թվում կան Վրաստանի քաղաքացիներ, 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (տեսանյութ)