Եկատերինբուրգում գազի բալոններով լի «ՈՒԱԶ»-ը մխրճվել է կինոթատրոնի շենքի մեջ (տեսանյութ)

09:49 • 04.09.17

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում գազի բալոններով լի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան մխրճվել է «Կոսմոս» կինո-համերգային թատրոնի շենքի մեջ, հայտնում է lenta.ru-ն:

Տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 6-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով կինոթատրոնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդվում է, որ մեքենայի մեջ եղել է երեք գազի բալոն և անհայտ հեղուկով տարա:

Հրդեհը տարածվել է մոտ 30 քմ տարածքի վրա։ Հաղորդվում է, որ այն արդեն մարվել է:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։