Անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները վերացնող կետը չէ, որ լրագրողներին ազատ գործելու հնարավորություն էր տալիս. պաշտոնյան ու փաստաբանը տարբեր կարծիքներ ունեն

21:24 • 05.09.17



«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ կետը, որը սահմանում էր՝ անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական և գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա, հանվել է օրենքից:

Օրենքի կետի «անաղմուկ» հեռացման, լրագրողների ու լրատվամիջոցների հնարավոր սահմանափակումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի և փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ:  

Հայրապետյանը չհամաձայնեց, որ օրենքի կետն անաղմուկ է հեռացվել. «Իրականում ամեն ինչ շատ պարզ է: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կատարվել էր փոփոխություն այլ օրենքների փաթեթի շրջանակում և այդ փոփոխությունը ամբողջ փաթեթում ներառվել է, երբ փաթեթներն արդեն ուղարկված են եղել Ազգային ժողով: 24- ժամյա ռեժիմում Ազգային ժողովում է ընդունվել փոփոխությունը: Իսկ այդ աշխատանքային ռեժիմն օրենքով սահմանված է»:

Հարցին, թե ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է այդ փոփոխությունն արվել, ո՞րն է հիմնավորումը՝ Գևորգ Հայրապետյանն ասաց, որ հիմնավորումը հետևյալն է. «Զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող կարգավորումներն արդեն իսկ նախատեսված են «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ուստի հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ ԶԼՄ-ների վերաբերյալ դրույթները: Նպատակն ու հիմնավորումը սա է»:

Իսկ եթե չկա 3-րդ կետը, դա ի՞նչ է տալիս պաշտոնյային, որ նա խոչընդոտի լրագրողի մասնագիտական գործունեությունը,և դա արդյոք չի՞ սահմանափակում լրագրողի գործունեությունը, Հայրապետյանը պնդեց՝ ոչ. «Նշված օրենքը գոյություն ունի 2015-ից, բայց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը կարգավորող առաջին օրենքը չէ: 2002-ից մենք ունենք անհատական տվյալների մասին օրենք, որտեղ առհասարակ ոչ մի խոսք չկար լրագրողական նպատակով անձնական տվյալներ մշակելու մասին:

Հետևաբար, հենց հիմա մենք ունենք այն նույն իրավիճակը, որն ունեինք 2002-ից 2015 թվականը: Հետևաբար եթե պրակտիկան նայենք, ապա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը չէ, որ լրագրողներին պրակտիկայում ազատ գործելու հնարավորություն էր տալիս»:

Հայրապետյանի խոսքով՝ իրավական հարթության մեջ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ոչ արգելող, ոչ թույլատրող կետ էր, այն ընդամենը նախանշում էր այն կանոններն ու նախապայմանները, որոնց շրջանակում պետք է անձնական տվյալները մշակեն:

««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ի թիվս այլ կարգավորումների ասում է, որ անձնական տվյալներ մշակելն օրինական է, եթե դա նախատեսված է օրենքով սահմանված կարգով: Հետևաբար եթե որևէ այլ օրենքով նախատեսված է մշակելու պայման, ապա դա մշակելու դեպքում մշակողը պատասխանատվություն չի կրում: Նույնը վերաբերում է նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքին»,-ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ օրինակ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը անձնական տվյալի մշակում նախատեսող օրենք է. «Եթե որևէ մեկը գործում է «ԶԼՄ-ների մասին օրենքի», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների համաձայն, ապա ինքնաբերաբար նաև չի խախտում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ հանել երրորդ կետը, Հայրապետյանն ասաց, որ դա օրենսդիրի կամքն է, իսկ հիմնավորումը հետևաբար նրանց համար բավարար է եղել:

Գևորգ Հայրապետյանը նշեց նաև այն որոշումները, որոնք գերակա են օրենքին: Նրա խոսքով՝ ՍԴ որոշումներից մեկով ՍԴ-ն ուղղակի հաստատել է լրագրողների ազատության շրջանակը, առաքելության շրջանակներում գործելու դեպքում իրենց հնարավորությունները. «Իրենց աշխատանքն իրականացնելիս լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության այն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցող դերով»:

Նա նաև նշեց, որ ՄԻԵԴ-ում մի շարք վճիռներ կան. ԵԽԽՎ 1998-ին ընդունած անձնական կյանքի իրավունքի մասին 1165 բանաձև գոյություն ունի, որով ասում է, որ հանրային գործիչները պետք է ընդունեն, որ իրենք հատուկ դիրք են գրավում հասարակության մեջ շատ դեպքերում իրենց ընտրությամբ, որն ինքնաբերաբար հանգեցնում է հանրության կողմից իրենց անձնական կյանքի հանդեպ ունեցած ճնշման ավելացմանը:

«Նաև ուզում եմ ասել, որ եթե լրագրողը գործում է նախատեսված օրենքների շրջանակներում, ապա այլևս մարդու համաձայնությունը մարդու ստանալու պետք չէ: Արդեն իսկ անձնական տվյալի մշակում նախատեսված է օրենքով:

կան նաև ժանրեր, որոնց դեպքում անձի համաձայնությունը հարցնում են: Օրինակ հարցազրույցի ժանրում, հարցազրույց տվողը կարող է հրաժարվել, հետաքննության ժանրում այլ է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեսնում է լրագրողների համար պաշտպանության բոլոր մեխանիզմները այն առումով, որ անձնական տվյալների պաշպանության օրենքը երրորդ կետը լիներ, թե չլիներ, նրանք տարիներ ի վեր իրենց հանրային դերով պայմանավորված պաշտպանության մեխանիզմներից օգտվում են. «Բացի այդ, անձնական տվյալների պաշտպանության դրույթը, որն ուժը կորցրած է ճանաչել, ուժի մեջ է եղել 1 տարուց մի փոքր ավելի: Այնինչ լրագրողները գործում են վաղուց և իրենց իրավունքից օգտվում են 2002 թվականից»:

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն այլ կարծիքի է: Tert.am-ի հետ զրույցում Կիվիրյանն ասաց, որ օրենքը լրագրողների համար վերապահում էր նախատեսում, իսկ հիմա դա չկա և կարող է դրանով սահմանափակվել լրագրողի աշխատանքը, վերահսկվել լրատվամիջոցը:

«Այդ կետը հանվել է այսպես ասած՝ գաղտնի: Ստացվում է, որ դրա հակառակը չկա, այսինքն` չկա վերապահում, որ գիտեք՝ օրենքի այս կետը չի տարածվում լրագրողների վրա: Սա նուրբ հարց է, որ օրինակ մի պաշտոնյա կարող է դիմել լրատվամիջոցին, ասի որ դու անձնական տվյալ ես մշակել կամ օգտագործել և արգելի լրատվամիջոցին օգտագործել իրեն վերաբերող տվյալները: Այս կերպ ցանկանում են վերահսկել լրատվական դաշտը, օրենքի այդ կետի բացակայությունը թույլ է տալիս վերահսկել», -ասաց Կիվիրյանը:

Նրա խոսքով՝ 3-րդ կետի բացակայությամբ անհրաժեշտության դեպքում կճնշեն լրատվամիջոցին, կսահմանափակեն լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Կիվիրյանն ասաց, որ չնայած այդ կետն ուժի մեջ է եղել մեկ տարուց մի փոքր ավելի, սակայն դա կարևոր է, դա վերապահում ունեցող կետ է եղել, իսկ ԶԼՄ-ներին առնչվող այլ օրենքներում նման վերապահում ունեցող կետ չկա:

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

10:57 • 26/09

Լեմպարդը Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Շոկի մեջ եմ և շատ հպարտ

10:50 • 26/09

Բաքու թռչող օդանավի ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ իրեն բիզնես դասում չնստեցնելու համար

10:46 • 26/09

Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին, 22-ին բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ. նրան մեղադրանք է առաջադրվել

10:38 • 26/09

«Ժամանակ». Արարատի մարզի բնակիչները մտադիր են մարզպետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալ

10:34 • 26/09

Պորտուգալիան համաձայնել է ներգաղթյալների «մերժված» նավից ընդամենը 10 մարդ ընդունել

10:34 • 26/09

Մոուրինյու. Գիտեի, որ ՄՅՈւ-ն խնդիրներ կունենա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ջոնսի և Բայիի պատճառով

10:32 • 26/09

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի ունեցվածքը 2.5 մլն դրամ է, անցյալ տարի նույնիսկ 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել

10:30 • 26/09

ՄԱԿ-ի շենքում Պորոշենկոն շփոթել է դռները և մտել ռուսական պատվիրակության սենյակ. Լավրովը կատակով է արձագանքել

10:21 • 26/09

Պաշտպանը դիմել է ՍԴ պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին հաղորդակցությունից տարբեր տեսակներից զրկման հարցով

10:03 • 26/09

«Ես նման արձագանք չէի սպասում». հրապարակվել է ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթի վրա ծիծաղելու տեսանյութը

10:00 • 26/09

Իրար կոշտ հակազդելով՝ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ-ում նրա հակառակորդները կվտանգեն ամբողջ երկրի շահերը. Ա. Չալաբյանը՝ խորհրդարանի լուծարման մասին

10:00 • 26/09

InecoMobile` բջջային հավելված բոլորի համար

09:59 • 26/09

Բեռլինն ու Սանկտ Պետերբուրգն ուղիղ երկաթուղային ճանապարհ կկապի. «Իզվեստիա»

09:48 • 26/09

«Ժողովուրդ». Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել

09:38 • 26/09

Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է. Նիկոլ Փաշինյան

09:38 • 26/09

«Ժողովուրդ». Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը

09:29 • 26/09

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ում

09:24 • 26/09

ԱԳ նախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ի հետ սահմանին և Արցախի շփման գծում իրավիճակը լարելու` Ադրբեջանի փորձերի վրա

09:16 • 26/09

«Հրապարակ». Չի բացառվում, որ «Լույսը» քննարկի կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություն­ներին այլընտրանք դառնալու հարցը

09:14 • 26/09

«Ժողովուրդ». «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը վերադարձել է Հայաստան

09:12 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը Նյու Յորքում մի շարք հարցեր են քննարկել, Ռոհանին ՀՀ վարչապետին հրավիրել է Իրան

09:07 • 26/09

«Հրապարակ». Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. նա մտերմացել է «ՔՊ»-ական մարզպետի հետ

08:49 • 26/09

«Հրապարակ». Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից

08:46 • 26/09

Լեռը շատ բարձր է, ծովում քար կա. The Guardian-ն ի մի է բերել զբոսաշրջիկների ամենաանհեթեթ բողոքները

08:37 • 26/09

«Ժամանակ». ՊԵԿ հնաբնակ պաշ­տոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը  

08:20 • 26/09

«Ժամանակ». «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա

08:19 • 26/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:14 • 26/09

Դուբայում կցուցադրվի կոշիկի ամենաթանկարժեք հավաքածուն՝ պատրաստված ոսկուց ու ադամանդներից

07:45 • 26/09

Ճապոնիայի վարչապետը նշել է պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

06:44 • 26/09

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

06:09 • 26/09

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. shamshyan.com

05:09 • 26/09

Ամերիկյան զորքերի ներկայությունը Կորեական թերակղզում անհրաժեշտ կլինի անգամ Կորեաների միավորումից հետո. Մուն Չժե Ին

04:19 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

04:15 • 26/09

ԱՄՆ-ը թույլ չի տա այլ պետություններին շրջանցել հակաիրանական պատժամիջոցները. Ջոն Բոլթոն

03:52 • 26/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

03:22 • 26/09

Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

03:16 • 26/09

Պերուում խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 20 մարդ

02:38 • 26/09

Բելառուսում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

02:23 • 26/09

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:58 • 26/09

Ամերիկացի սենատորն առաջարկել է չեղարկել հակառուսական պատժամիջոցների մի մասը

01:41 • 26/09

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:29 • 26/09

Պոմպեոն Իրանն «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

00:00 • 26/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

23:52 • 25/09

ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում և ԵԱՏՄ քաղաքացիներին

23:43 • 25/09

Աստանայում տղամարդը անկման պահին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)

23:38 • 25/09

Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը

23:36 • 25/09

Marca. Տարվա վատագույն ֆուտբոլիստներից կազմված հավաքականը

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ