«Սերժ Սարգսյանը վարչապետ չպետք է լինի հենց միայն նրա համար, որ պահեստային նստարանն այնքան է նեղացրել, որ չկա մեկը, որն իրեն կարող է փոխարինել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
Կարեն Կարապետյանը չի եկել այստեղ, որ Սերժ Սարգսյանին փոխարինի, նա եկել է, որ երկարաձգի Սերժ Սարգսյանի իշխանությունը. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Զավենի Սարգսյանը, ում խոսքով՝ «Կարեն Կարապետյան, թե՞ Սերժ Սարգսյան» հակադրությունը հորինված է։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը վարչապետ չպիտի լինի նրա համար, որ «պահեստային նստարանն այնքան է նեղացրել, որ չկա որևէ մեկը Հայաստանի ներքաղաքական կյանքում, որն անցած ճանապարհ ունի, որն իրեն կարող է փոխարինել»։
-Պարո՛ն Սարգսյան, մի քանի օրից կմեկնարկի Ազգային ժողովի նստաշրջանը, չի բացառվում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք»-ը կմտցնի օրակարգ: Այսուհանդերձ շատ հնչեցին կարծիքներ, որ դաշինքը կեղծ, արհեստական օրակարգ է մտցնում Ազգային ժողով, ինչին ի պատասխան Ձեր դաշինքից Էդմոն Մարուքյանը հակադարձել էր, թե «թող իրենք էլ «բնական» օրակարգ մտցնեն»: Իսկ «Ծառուկյան դաշինքից» էլ Վարդան Բոստանջյանն ասաց՝ իսկ ինչ ակտիվություն եք մեզնից սպասում, մե՞նք էլ գնանք ծխի մոտ՝ ուղիղ եթեր մտնենք: Չե՞ք կարծում, որ «ԵԼՔ»-ի հասցեին այսօրինակ քննադատությունները մի քիչ շատ են դարձել և արդեն որակական գնահատական են ստանում:
-Նախ ասեմ, որ «Նաիրիտի» ծխի մոտ գնացել եմ և գնացել եմ մտահոգությունից ելնելով: Նաև, որ արտադրության մարդ եմ ու գործարանային մթնոլորտն ինձ հոգեհարազատ է, «Նաիրիտն» էլ ինձ համար անծանոթ հիմնարկ չէ: Ավելին՝ «Նաիրիտն» այնպիսի քիմիական հսկա է, այնտեղ այնպիսի նյութեր կան, որ, Աստված չանի, հրդեհի կամ վթարի արդյունքում լուրջ վնասներ կարող են հասցվել ոչ միայն Երևանին, այլև շրջակա ամբողջ միջավայրին։ Եվ որպես ԱԺ պատգամավորներ թե՛ ես, թե՛ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ենք համարել այդ պահին այնտեղ հայտնվել և իմանալ՝ ինչ է կատարվում, ինչով կարող ենք օգտակար լինել: Սա բացատրել, չգիտեմ, նկարվելու կամ այնտեղից ուղիղ եթեր մտնելու մղումով՝ համարում եմ ոչ ճիշտ: Ասեմ ավելին՝ ակնհայտ է, չէ, որ այդ ժամանակ հանրությունն ուղիղ անկեղծ, ճշմարիտ խոսքի պակաս ուներ, և թե՛ Հայաստանի էլեկտրոնային լրատվական միջոցները, թե՛ հեռուստատեսությունը չէին տրամադրում այդ լրատվությունը, իսկ մնացած լրատվամիջոցներին էլ չէին թողնում տարածք մտնել: Մենք օգտվել ենք պատգամավորական այն հնարավորությունից, որ մեզ համար տարբեր տարածքների դռները փակ չեն, որ մարդիկ ուղիղ տեսնեն ու հասկանան՝ ինչ է կատարվում: Ու այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Հակառակը՝ կուզեի, որ ցանկացած պատգամավոր՝ լինի հանրապետական, ծառուկյանական, թե Դաշնակցությունից, որն արագ արձագանքում է, այս առումով դրական գնահատվեր:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի հանդեպ հնչող մեղադրանքներին... Գիտեք ինչ, մեզ մեղադրում էին, որ մենք հեսա բաժանվելու ենք, որովհետև տարբեր դիրքորոշումներ ունենք ԵԱՏՄ-ի մասով կամ ՀԱՊԿ-ի մասով: Այս ամենը ենթադրություն էր, և պարզվեց, որ չէ, «ԵԼՔ»-ը չի պառակտվել։
-Ավելին՝ քեֆ եք արել, ինչպես տեղեկացանք:
-Ավելին՝ շատ լավ ընկերական մթնոլորտ է։ Հետո սկսեցին մեղադրել և ասել՝ գիտեք ինչ, այ, տեսե՛ք, Ռուսաստանում ներքաղաքական գործընթացները ցանցային են անում, դա ավելի քիչ խոցելի է, իսկ այս անխելքները միավորվում են մի դաշինքի մեջ, որ հետո էլ մի կուսակցություն դառնան, որ իշխանության համար ավելի խոցելի դառնան: Այս ամենն ինձ հիշեցնում է ժողովրդական մի առած, որտեղ հայր ու որդի ավանակով ճանապարհ են անցնում, ու կողքից նայողներն ասում են՝ այս ավանակը մեղք չէ՞, որ երկուսով նստել են, կսատկի խեղճը: Երբ որդին իջնում է, ասում են՝ այսպիսի որդի կլինի՞, հայրը ոտքով է գնում, ինքը՝ նստած։ Հայրն է իջնում, ասում են՝ ասյպիսի հայր կլինի՞, որ ինքը նստած է, որդին ոտքով է գնում: Երբ երկուսով են իջնում, ասում են՝ ինչ ժլատ մարդիկ են, ավանակ ունեն, չեն էլ նստում: Հանրության մեջ, այո, կա նման շերտ, որը չի համակրում «ԵԼՔ»-ին, որը մեր ամեն ասածի մեջ փորձում է ինչ-որ բան տեսնել, ու ես դա շատ բնական եմ համարում, որովհետև «ԵԼՔ» դաշինքի քաղաքական խորհրդի անդամները դերասաններ չեն, երգիչներ չեն, որ հանրության 80-90 տոկոսի համակրանքը վայելեն: Նորմալ քաղաքական գործիչը 60-65 տոկոսից ավել հանրային ընկալում չպետք է ունենա, որովհետև եթե դրանից ավելի է, ուրեմն մի բան այն չէ, ուրեմն դու տեսակետ չունես, ուրեմն՝ սկզբունքային չես, ինչ-որ տեղ խաբում ես, ինչ-որ տեղ՝ լղոզում: Հետևաբար, եթե մի 45 տոկոսը մեզ դեմ է, մեր ամեն արածում սխալ է տեսնում, ես շատ նորմալ եմ վերաբերվում:
Ներքաղաքական առումով «ԵԼՔ»-ը միակ ուժն է դարձել, որը Սերժ Սարգսյանի տեսքով քաղաքական իշխանության վերարտադրությանը դեմ է արտահայտվել: Այս առումով արտահայտվել է թե ՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ ես, թե՛ Նիկոլ Փաշինյանը: Ասել ենք նաև Բակո Սահակյանի վերարտադրության մասին: Եվ ակնհայտ է, որ իշխանությունները տեսնում են, որ քաղաքական դաշտում այդ թեմայով հիմնականում խոսում է «ԵԼՔ»-ը, իսկ նույնիսկ մեզ վատ կամեցողներն ընդունում են, որ «ԵԼՔ» խմբակցությունն ԱԺ ամբիոնը բավականին լավ է օգտագործում։ Եվ այս խնդիրը մենք հանրության սեփականությունն ենք դարձնում:
Իսկ ինչո՞ւ ենք դեմ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Ակնհայտ է, չէ՞, որ այդ վերարտադրությանը, ինչպես էլ մեկնաբանես, միևնույն է՝ դեմ է ժողովրդավարությանը:
-Շատ լավ, օրինակ՝ «Ժառանգությունը», որը լավագույն, այսպես ասենք, «ֆորմայի մեջ չէ», լավ թե վատ՝ այս պահին իր համար ձևակերպել է հետևյալ խնդիրը՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ և առաջարկել է միավորվել: Ձեր դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանն ասաց, որ դաշինքի համար ամեն ինչ քննարկելի է, բայց և ավելացրեց, որ «մենք ուրիշների առաջ քաշած օրակարգով չենք առաջնորդվում»: Դուք ասում եք՝ մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու անհրաժեշտության մասին, հիմա, եթե ոչ միայն խոսեիք, այլև գործով ապացուցեիք, որ կողմ եք նրան, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ապա չե՞ք կարծում, որ դաշինքի առաջնորդների հասցեին քննադատությունն ինչ-որ չափով կպակասեր:
-Խնդիրն այս կամ այն կուսակցության առաջարկների մեջ չէ: Ես նայեցի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Լեռնային Ղարաբաղում, որում ինքն էլ խոստովանեց, որ որևէ առաջարկություն չի արել, և դրա համար էլ այս առաջարկությանը պարտավոր էլ չէինք լուրջ մոտենալու, ինքն ուղղակի տեսակետ է հայտնել: Այսինքն՝ կոնկրետ առաջարկություն քաղաքական ուժերին, որ եկե՛ք այս առաջարկի շուրջ միավորվենք ու միավորվենք՝ ինչ անենք, չի եղել:
-Դուք նախաձեռնեք, առաջարկեք:
-Գիտեք ինչ, խնդիրն ունի հետևյալ բովանդակությունը: Նախ, ասում ես, հայտարարում ես, որ դու տեսնում ես, որ այն գործընթացը, որը տանում է դրան, ժողովրդավարությանը շատ լուրջ վնաս կտա, որովհետև նույն հանրապետականն ասում է, որ շուրջ 70 տոկոս քվե է վերցրել և այդ քվեն վերցնելով՝ իր իրավասության տակ ունի վարչապետ նշանակելը: Ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունները, եթե դա կարելի է ընտրություն համարել, հանրապետականին ցավոք տվեցին այդ հնարավորությունը: Բայց այստեղ ուրիշ բան կա, չէ՞, «Հանրապետական» կուսակցության շարքերում գտնվող մարդիկ էլ ՀՀ քաղաքացիներ են և իրենք այս երկրում ապրելով՝ սեփական մոտեցումները, տեսակետներն ունեն: Մեր, մասնավորապես իմ՝ այս մասին բարձրաձայնելու իմաստն այն է, որ սա հասկանա նաև Սերժ Սարգսյանը, որովհետև վերջնական որոշում կայացնողն ինքն է: Ինչ կուզեք ասեք, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի 3-րդ Հանրապետության կայացման գործում բոլոր ճանապարհներն անցել է: Կառավարության ամենահին անդամն է, որը կառավարության բոլոր նիստերին ներկա է եղել, իրենից ավել ոչ ոք չի եղել: Այսինքն՝ ահռելի փորձառության մարդ է: Ես ուզում եմ, որ սա լսի Սերժ Սարգսյանը, և ես նաև այստեղ եմ տեսնում նախնական քայլերը:
-Լսի, ի՞նչ անի:
-Հետևություն անի, «Հանրապետական» կուսակցությունը հետևություն անի: Նույնիսկ իշխանական կուսակցություններն էլ պիտի այլընտրանք ունենան: Եթե իրենք համարում են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը ժողովրդավարությանը դեմ չէ... ու իրենք չեն արդարանալու ողջ աշխարհով մեկ՝ ասելով, որ, գիտե՞ք ինչ սա նոր Սահմանադրության ենթատեքստում է, ժողովրդավարական է: Տեսեք, առ այսօր մենք մեր հարևաններից տարբերվել ենք նրանով, որ ավելի ժողովրդավար ենք եղել: Ի տարբերություն Ադրբեջանի, չենք ունեցել այդ նավթադոլարները:
-Ակնհայտ է, որ այլընտրանք, հնարավոր է, լինի հենց իշխանության ներսում: Կարեն Կարապետյան և Սերժ Սարգսյան, վարչապետի ո՞ր թեկնածուն է «Ելք»-ի համար նախընտրելի։
-Գիտեք, հենց ամբողջ դժբախտությունը նրանում է, որ «Ելք»-ին մեղադրողների մեծ մասն ասում է, որ եթե դեմ եք Սերժ Սարգսյանին, ուրեմն կողմ եք Կարեն Կարապետյանին: Հետևաբար, դուք ռուսական շրջանակներից ուղղորդվող ուժ եք: Սերժ Սարգսյանը պիտի չլինի նրա համար, որ ինքն իր պահեստային նստարանն այնքան է նեղացրել, որ չկա որևէ մեկը Հայաստանի ներքաղաքական կյանքում, որն անցած ճանապարհ ունի, որն իրեն կարող է փոխարինել: Սրա համար արժե, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ չունենա: Կարեն Կարապետյանը չի եկել այստեղ, որ Սերժ Սարգսյանին փոխարինի, նա եկել է, որ երկարաձգի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Եվ դա ինքը հանգիստ, առանց գլուխ պահելու, սիրով, պատվով, քրտինք թափելով իրականացնում է: Եվ այդ մոտեցումը, որ «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան», ես հասկանում եմ՝ ով է հորինել: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանին չեք ուզում, ուրեմն՝ Կարեն Կարապետյանն է լինելու, բա ուրիշ էլ ո՞վ: Այ, այս մոտեցումը, գիտեմ, որտեղ է մշակված, և դա գիտի նաև Կարեն Կարապետյանը: Եվ վստահեցնում եմ՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրություն չկա: Կրկնում եմ՝ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու խնդիր է լուծում:
Արամ Զավենի Սարգսյանը անդրադառնում է նաև ՆԱՏՕ-ին ՀՀ ԶՈւ չմասնակցությանը, Հայաստանի բանակի վերաբերյալ գնահատականներին և այլ խնդիրների:
Մանրամասնները տեսանյութում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:29 • 23.04.24 Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի