ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու շուրջ աղմուկը Հայաստանի և Վրաստանի ՊՆ-ների միջև կոմունիկացիոն խնդրի հետևանք է. Կարեն Բեքարյան

14:04 • 05.09.17



Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, անդրադառնալով Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նշեց, որ Հայաստանը երբևէ այս միջոցառումների խմբին չի մասնակցել: Իսկ մեր չմասնակցության պատճառով աղմուկը, ըստ պատգամավորի, բարձրացավ այն պատճառով, որ մեր հարևան, բարեկամ երկիր Վրաստանը ներկայացրեց, թե չեղարկումը տեղի է ունեցել վերջին պահին: Հետևաբար, ըստ Կարեն Բեքարյանի, Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարության միջև կա կոմունիկացիայի ու սինխրոնիզացիայի խնդիր, որը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները պետք է արագ շտկեն:

-ՀՀ պաշտպանության նախարարությունը Վրաստանում մեկնարկած «Agile Spirit 2017» զորավարժությանը մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու հետ կապված նշել է. «Զորավարժություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է՝ ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ Զինված ուժերի համար՝ ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել»: Մենք հպարտանում ենք նրանով, որ մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ լինելով ՀԱՊԿ անդամ: Այսինքն՝ համադրում ենք այդ համագործակցությունը: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք՝ հաշվի առնելով այն կարծիքները, որ Ռուսաստանից կա՛մ ուղղակի ճնշում է եղել, կա՛մ Հայաստանն ինքն է, այսպես ասենք՝ ինքնագրաքննվել՝ ցույց տալով, որ վստահելի գործընկեր չէ:

-Նախքան որևէ գործոնի անդրադառնալը փորձենք հասկանալ իրավիճակը: Ձեր հարցադրման մեջ մատնանշեցիք 2 ուղղություն՝ ՆԱՏՕ և ՀԱՊԿ, որոնք, իհարկե, իրարից պետք է տարբերենք: Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, որն իր հետ բերում է լրիվ այլ իրավիճակ, ՆԱՏՕ-ի հետ գործընկեր ենք, սա իր հետ բերում է այլ իրավիճակ: Այսինքն՝ ճիշտ չէ այստեղ փորձել այս 2-ը նույնի մեջ նայել: Ինչ վերաբերում է տարաբնույթ միջոցառումներին մասնակցությանը, այդ թվում՝ զորավարժություններին, կա այսպիսի խնդիր՝ տարեկան պլանավորում՝ ենթադրելով, որ հնարավոր է՝ տարվա ընթացքում այս կամ այն միջոցառմանը մասնակցություն ունենաս։ Դրան հաջորդում է 2-րդ, 3-րդ փուլը, այսինքն՝ դրա կա՛մ հաստատումը, կա՛մ չհաստատումը: Սա բնականոն գործընթաց է, միշտ նախապես պլանավորումից հետո տեղի են ունենում տարաբնույթ փոփոխություններ: Հիմա. ինչո՞ւ այս զորավարժություններին չմասնակցելը, ի տարբերություն այլ միջոցառումների, դարձավ նման քննարկումների ու ինչ-որ տեղ շահարկումների առարկա: Ընդամենը մի պատճառով, որ եղավ վրացական կողմի ներկայացումը, որ ինչ-որ բան տեղի է ունեցել վերջին պահին: Եվ, հետևաբար, այստեղ տեսնում եմ մեկ խնդիր: Մեր և մեր բարեկամ Վրաստանի Պաշտպանության նախարարությունների մակարդակով կոմունիկացիայի, սինխրոնիզացիայի հետ կապված ինչ-որ բան լրամշակելու, զարգացնելու տեղ կա: Այսինքն՝ մենք այստեղ ընդամենն ունեցել ենք կոմունիկացիայի խնդիր, որը պետք է լուծել: Մեր հարևան երկիրն է, և, հետևաբար, սա մի իրավիճակ էր, որ պետք է հասկանալ՝ որտեղ էր այդ կոմունիկացիոն պրոբլեմը՝ հետագայում այն չունենալու համար։ Ինչ վերաբերում է առհասարակ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությանը. նախ եկեք այստեղ մի բան տարբերակենք: Այն միջոցառումները, որ կազմակերպվում են ՆԱՏՕ-ի կողմից, բազմաբնույթ են, տարաբնույթ են, շատ են, դրանք կարելի է բաժանել տարբեր խմբերի, և երբևէ չի եղել, որ Հայաստանը մասնակցի բոլորին անխտիր: Սա էլ մեկ անգամ հստակ ֆիքսենք: Եվ կոնկրետ այս զորավարժություններն անց են կացվում 2011-ից, սկզբում դրանց մասնակցում էին միայն ԱՄՆ-ն և Վրաստանը, 2015-ից սկսել են ինչ-որ երկրներ միանալ, օրինակ՝ Բուլղարիան, Ռումինիան, 2016-ին միացել են Ուկրաինան ու Լիտվան: Հայաստանն այս խմբի միջոցառմանը, այս թիրախային խմբին երբևէ մասնակցություն չի ունեցել: Սա էլ է շատ կարևոր, որ մեր հանրությունը պատկերացում կազմի, քանի որ այս ինֆորմացիոն հոսքերի մեջ ստեղծվում է տպավորություն, որ սա զորավարժությունների ինչ-որ ուղղություն է, որին մասնակցել ենք, հիմա չենք մասնակցում:

-Հետևաբար, ըստ Ձեր ասածի, կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը հետայսու մասնակցելու է ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված այլ միջոցառումների:

-Ընդամենը 3 շաբաթ է անցել, որ մենք ունեցանք մասնակցություն ՆԱՏՕ-ի հերթական միջոցառման՝ կրկին Վրաստանում: Որևէ կասկած չունեմ, որ էլի լինելու են խումբ-միջոցառումներ, որոնց ավանդաբար մասնակցում ենք և որոնց կմասնակցենք: Ես նորից եմ կրկնում՝ այս ամբողջը ցույց տվեց մի խնդիր, որի լուծման վրա պետք է կենտրոնանալ՝ երկու երկրների ՊՆ-ների միջև կոմունիկացիայի խնդիրը: Ուրիշ որևէ արտառոց բան չեմ տեսնում:

- Ինչո՞ւ մինչև վերջին պահը մեր լոգոտիպերը, Հայաստանի դրոշը մնացին: Այսինքն՝ ստացվում է, որ մենք համաձայնություն տվել էինք, եթե մինչև վերջին պահը դրանք մնում էին:

-Նույնն եմ ասում՝ կոմունիկացիայի խնդիրն է: Տեսեք՝ նախնական հնարավոր պլանավորումն ու մասնակցության հայտը տարբեր բաներ են: Այստեղ, կրկնում եմ, եղել է կոմունիկացիայի բացահայտ խնդիր, քանի որ (Վրաստանի – Tert.am) ՊՆ-ի արած այս հայտարարությունից ամեն ինչ սկսվեց: Եվ կրկնում եմ՝ մենք ամեն ինչին չէ, որ մասնակցում ենք, օրինակ՝ իմ համար շատ կարևոր էր հասկանալ՝ հենց այս ուղղությանը մեր մասնակցությունը ե՞րբ է եղել վերջին անգամ և այնտեղ մենք ի՞նչ ակտիվություն ունենք. փաստացի մենք այդ ուղղությանը ընդհանրապես մասնակցություն չենք ունեցել: Եվ կարող եմ որպես ամփոփում ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող էր ունենալ իր որոշումը, ինչն առավել քան բնական է, այսինքն՝ որոշումը կայացվում է տարաբնույթ գործոնների ու հանգամանքների հանրագումարի արդյունքում: Ի վերջո, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, կայացնում է որոշում՝ ինչ-որ տեղ լինելու կամ չլինելու վերաբերյալ:

-Ամբողջ խնդիրն էլ այն է, որ շատերն ասում են՝ արդյո՞ք դա ինքնիշխան պետության որոշում էր:

-Հիմա եկեք հարցերին նայենք հակառակ տեսանկյունից։ Ընդամենը պետք է ավելի խորը նայել՝ 2012-ին, 2013-ին, 2014-ին մենք մասնակցե՞լ ենք։ Կարիք կա՞ մասնակցել մի ուղղության, տեսակի, որին դու առնչություն չես ունեցել: Կարող է երբևէ ունենաս առնչություն, բայց հիմա, կարծում եմ, այդ քայլի ժամանակը չի եղել:

-Ասում եք, որ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության որոշելիքն էր՝ մասնակցել կամ ոչ, բայց, օրինակ, ռուս փորձագիտական շրջանակները ագրեսիվ են դիտարկում այդ զորավարժություններին մասնակցությունը։ Նրանցից մեկը՝ Մոդեստ Կոլերովն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մենք շատ ճիշտ ենք արել՝ որոշելով չմասնակցել, քանի որ դա հակասում է ՀՀ-ՌԴ Միացյալ զորախումբ ունենալու մասին՝ վերջերս ուժի մեջ մտած համաձայնագրին: Եվ այս մասնակցությունը կխաթարեր այդ համաձայնագրի դրույթներն ու ոգին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ռուսական լրատվական հոսքերում՝ կլինի լրատվություն, վերլուծություններ, թե «վերլուծություններ», բավականաչափ դեպքերում այնքան աղբ է առկա, որ դրանք մեկնաբանելը կամ դրանց անդրադառնալը, անկեղծ ասած, չեմ համարում, որ շնորհակալ գործ է: Եվ երբևէ չեմ կարծում, որ ՌԴ-ում նույն կարգի ուշի ուշով հետևում են, թե ինչ վերլուծական հոդվածներ ու վերլուծություններ են արվում մեր փորձագիտական դաշտում: Ինչ-որ բան են մեկնաբանում իրենց շահերից ու հետաքրքություններից ելնելով. դեպքեր կան՝ դրանց մեջ լինում է ճշմարտություն, կան դեպքեր՝ լինում են ճշմարտության ինչ-ինչ էլեմենտներ, դեպքեր կան՝ ընդհանրապես հեռու են ճշմարտությունից: Եվ ասեմ, որ եթե մենք անդրադառնում ենք որևէ պետության ու այդ պետության դիրքորոշմանը, մենք դրան չենք անդրադառնում տարբեր վերլուծաբանների տված տարաբնույթ, որքանով օբյեկտիվ, նույնքանով՝ ոչ օբյեկտիվ մեկնաբանությունների շղարշի ներքո: Դրա համար կա պետական պաշտոնական դիրքորոշում: Հիմա, Ձեր վկայակոչած օրինակը ասածս դեպքերից մեկն է։

 

 

 

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

12:29 • 24/09

ՄԻՊ–ն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

12:28 • 24/09

Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ

12:28 • 24/09

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը՝ 48,5 մլն ՀՀ դրամ. ՔԿ

12:27 • 24/09

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը

12:24 • 24/09

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գ. Ծառուկյան

12:21 • 24/09

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ

12:19 • 24/09

Երևանի վարչական շրջաններում ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները. ամփոփ

12:19 • 24/09

Mundo Deportivo. Մեսսին նույնպես ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

12:16 • 24/09

Սա իրականում հանրաքվե էր՝ ՀՀ-ում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին

12:15 • 24/09

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:11 • 24/09

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

11:58 • 24/09

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

11:57 • 24/09

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:55 • 24/09

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Ն. Փաշինյան

11:54 • 24/09

Սեպտեմբերի 17-23-ը ԱԻՆ-ում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ

11:52 • 24/09

«Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում է. Ա. Հովհաննիսյան (լուսանկարներ)

11:49 • 24/09

Սա կարող է դառնալ նոր սկիզբ՝ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի. «Ժառանգությունը»՝ ավագանու ընտրությունների մասին

11:42 • 24/09

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. Ն. Փաշինյան

11:41 • 24/09

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Էդուարդ Շարմազանով

11:38 • 24/09

Մեր կանխատեսումները եղել են ամենաճիշտը, միայն մասնակցության ցուցանիշի հարցում էինք սխալվել. Արամ Նավասարդյան

11:36 • 24/09

Սեպտեմբերի 17-20-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2331 դիմում և գրություն. Հարկադիր կատարման ծառայություն