Նոր փաստաթղթի շուրջ իր հայտարարություններով ԵՄ-ն փորձում է ասել, որ մինչ այս կետը բաց և թափանցիկ է խաղում Հայաստանի հետ. Արսեն Խառատյան
Tert.am-ի հետ զրույցում Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն անդրադառնում է Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների հակադարձումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի բնույթին և այն հարցին, թե ինչու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ «թուղթն ու թանաքը պատրաստ են համաձայնագրի ստորագրման համար»:
-Պարո՛ն Խառատյան, Վրաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց մեր պաշտպանական գերատեսչությանը՝ ասելով, որ մերոնք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հաստատել էին դեռևս հուլիսին: Ինչ խնդիր կա այստեղ, ինչո՞ւ է Վրաստանի ՊՆ-ն այդքան հետևող ՀՀ ՊՆ-ին հերքելու գործում: Սա, ի դեպ, արձանագրենք Երևանի այն բացատրությունների ֆոնին, որ այս պատմությունը մեծ աղմուկ էր ոչնչից, որ ընդամենը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները պետք է ավելի լավ կոորդինացնեին իրենց աշխատանքը։
-Հիմա, փաստորեն, ստացվում է այնպես, որ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը փաստացի և ի պատասխան ասում է, որ հայաստանցի գործընկերներն այն չեն ասում, ինչ տեղի է ունեցել իրականում: Կարող եմ ենթադրել, որ մասնակցության վերաբերյալ պաշտոնական հայտի մասին խոսակցությունը վրացական կողմը երևի ինչ-որ կերպ կարող է հիմնավորել, փաստաթղթավորված ինչ-որ տրամաբանություն պիտի լինի, թերևս: Եթե սա տեղի է ունեցել վերբալ մակարդակում, այսինքն՝ տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ հայկական կողմն ասել է «այո» կամ ոչինչ չի ասել, ապա խնդիրը մինչև վերջ չի պարզաբանվի: Բայց հետաքրքիր է, որ վրացական կողմը հետևողականորեն նշում է այն իրողությունը, որ Հայաստանն իր մասնակցության հայտը դեռևս հուլիսին հաստատել է, ինչը նշանակում է, որ ինչ-որ հիմքեր ունեն և անհրաժեշտության դեպքում կարող են ինչ-որ փաստաթղթեր հրապարակել:
-Իսկ այս հակադարձումներն ի՞նչ տրամաբանություն ունեն՝ «տղայական հակադարձումների» կամ «պատվի» հա՞րց է, թե ունի այլ, աշխարհաքաղաքական ենթատեքստ:
- Չեմ կարծում, այստեղ երևի որոշակի պատվի խնդիր էլ է, այո, նման մեկնաբանություններ էլ եղան, որ սա թերևս պաշտպանական գերատեսչությունների միջև կոմունիկացիայի խնդիր է: Ես թեև հակված եմ կարծելու, որ սա նույնպես կարող է լինել պատճառներից, բայցև կարծում եմ, որ Վրաստանի կողմից մի քիչ էլ այն կա, որ պատային իրավիճակ են ստեղծում՝ ասելու, դե կողմնորոշվիր՝ գալիս ես, չես գալիս, մենք այս առումով քո դեմքը փրկելու խնդիր չունենք: Գոնե ես նման տպավորություն ունեմ Վրաստանի ՊՆ-ի հայտարարություններից:
-Եվրոպացի խորհրդարանականներից մեկը օրերս մեր մամուլին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը թույլ չի տալու Հայաստանին ստորագրել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը և ավելացրել, որ դա կանխելու համար պետք է Հայաստանին փող տալ, Վրաստանի միջոցով ներգրավել զանազան էներգետիկ ծրագրերին, դրանով նրան մոտեցնել ԵՄ-ին: Որքանո՞վ եք հավանական համարում, որ Ռուսաստանը նախ Վրաստանին թույլ կտա դա անել, դեռ մի բան էլ, որ նրանք մեզ «տանեն» այդ ուղղությամբ:
- Ռուսները կթողնեն, չեն թողնի՝ մի կողմ: Եթե հիշում ենք՝ ԵՄ-ի Հայաստանի դեսպանը 2 օր առաջ հայտարարություն արեց, որ «գրիչն ու թանաքը պատրաստ՝ սպասում ենք», այն իմաստով, որ արդեն հիմա փորձում են հայտարարություններ անել այն մասին, որ ԵՄ-ն մինչ այս կետը հետևողականորեն բաց և թափանցիկ է խաղում Հայաստանի հետ։ Այսկերպ նաև, ենթադրում եմ ոչ ուղիղ, բայց պատասխանում էին Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախկինում մեր Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու պատճառներից մեկն այն էր, որ մենք բոլոր կողմերի հետ դեռ խոսում էինք և ինչ-որ կետում՝ ԵՄ տեսանկյունից հակասություն կար մեր՝ Մաքսային միություն մտնելու հարցում: Այսինքն՝ Եվրամիությունը հիմա ինչ-որ իմաստով կանխարգելիչ հայտարարություններ է անում՝ ասելու, որ մինչ այս կետը մենք բանակցում ենք, խոսում ենք:
-Այսինքն՝ իրենք ինչ-որ մտավախություններ ունեն, որ կանխարգելիչ հայտարարություններ են անում:
-Հայտարարություն են անում, որ բոլորի համար պարզ դառնա, և սա ինչ-որ ոչ հրապարակային գործընթաց չէ: Այս ուղերձը նաև Ռուսաստանին է ուղղված և մնացած բոլորին։
Հիմա կանխատեսումներին, թե չեն թողնի և այլն, դրանք քաղաքական հայտարարություններ են, և Հայաստանին ոչ մեկի կողմից ոչ մի տեղ տանելու խնդիր չկա: Ես մի անգամ ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելը տնտեսական իմաստով մեզ շատ ավելի քիչ օգուտ է տվել, քան հենց նույն Վրաստանին, որն օգտվել է ՄՄ-ին մեր մասնակցությունից, և վրացական ապրանքները «Արտադրված է Հայաստանում» անվան տակ ՌԴ է արտահանել: Այսինքն՝ հաշվի առնենք այս բոլորը ու քիչ ուշադրություն դարձնենք նման քաղաքական հայտարարություններին:
Այլ հարց է, որ ԵՄ-ի հետ ներկայումս բանակցված քաղաքական համաձայնագիրը որքանով է բոլոր կողմերի հետ համաձայնեցված այնքան, որ կրկին անսպասելի, ասել ասողի՝ «մեկ գիշերվա» որոշումներ չլինեն: Մի ռեմարկ էլ՝ զորավարժությունների վերաբերյալ շարունակական խոսակցությունների հետ կապված. ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դրանց անընդհատ շրջանառվելն ինչ-որ առումով դրական է համարվում, որպեսզի նաև այս կերպ միջնորդավորված Ռուսաստանին ուղերձ գնա, որ տեսեք՝ որևէ կերպ չենք մասնակցում, ավելին՝ տեսեք՝ մեզ ինչպես են քննադատում: Բայց վրացական կողմն իր հայտարարություններով, էլի եմ ասում, պատային իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար: Այսինքն՝ ասում են, որ այնպես չէ, որ հենց այնպես հայտարարություններ արվեն, և դրանց տակից դուրս եք գալու: Սա գուցե ուղիղ կապված է այն իրողության հետ, որ տասն օր առաջ Աբխազիայի արտգործնախարարը Ստեփանակերտում էր և այնտեղ հուշագիր ստորագրվեց՝ ԼՂ-ի և Աբխազիայի միջև: Ինչը վրացական կողմը անարձագանք թողեց, քանի որ դա էլ որոշ իմաստով պատային իրավիճակ էր: Հրապարակային չէին կարող մեղադրել Երևանին, քանի որ սա Ղարաբաղն ու Աբխազիան են անում, բայց, այսպես ասեմ, գուցե կուտակված զայրույթն էլ այսպես դուրս է գալիս:
- Մինչ Սվիտալսկին հայտարարում է, որ «թուղթն ու թանաքը պատրաստ են», այսօր էլ հայտարարել է, որ նոր փաստաթուղթը շատ խոստումնալից է և նոր տարրեր է ներառելու, տևական ժամանակ է՝ հայաստանյան եվրոպամետ փորձագիտական շրջանակներից փաստաթուղթը հանրությանը ներկայացնելու կոչեր են հնչում, ինչը չի արվում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
- Ինչպես գիտեք՝ Ասոցացման համաձայնագրի՝ 1000-ից ավելի էջանոց փաստաթուղթը մինչև վերջ չէր հրապարակվում նույնիսկ այն պարագայում, երբ այդ պայմանագրերը նախաստորագրված էին: Եվ Ձեր նշած փորձագիտական շրջանակներն ամբողջական փաստաթուղթ այդպես էլ չէին տեսել: Եվ ենթադրում եմ, որ այնտեղ գուցե վերջնականացվող կետեր պիտի լինեն, որոնք պետք է մոդիֆիկացվեն այս կոնկրետ համաձայնագրի և Հայաստանի՝ իր ունեցած պարտավորությունների և այլ երկրների հետ հարաբերությունների շրջանակներում, որոնցից մենք հաճախ չափից դուրս ասիմետրիկ կախված ենք՝ նկատի ունեմ, բնականաբար, Ռուսաստանը։ Թերևս, հուսամ, որ ինչ-որ բանակցություններ ընթանում են, որպեսզի համաձայնագրի բառամթերքը, ձևակերպումները և մնացած բոլոր հատվածները հնարավորինս հասկանալի և ընթեռնելի լինեն բոլոր կողմերի համար մինչև դրանք կստորագրվեն: Ես ենթադրում եմ, որ սա է հիմնական խնդիրը: Եվ ուրեմն, սա մի կողմից վտանգներ ունի, որովհետև սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագիր չէ, որ հասկանալի լինի, որ մինչև վերջ վերջնական համաձայնություն չկա։ Իսկ քանի դեռ մինչև վերջ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնվեցված չէ: Եվ սա մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այնպես չէ, որ այս փաստաթուղթն ամբողջապես հստակ, սահուն և լավ ընթացքով է գնում: Այնպես որ, կարիք կա, որ քաղաքացիական հասարակության, մամուլի, փորձագիտական շրջանակների աշխատանք տարվի, և դա պիտի արվի շատ արագ, որովհետև հակառակ դեպքում կրկին անսպասելի սյուրպրիզներ ենք տեսնելու և դրա արդյունքում ևս մեկ անգամ գուցե խնդիրներ առաջանան Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Եվ գործող վարչակարգի նման հայտարարությունները փորձագիտական շրջանակների համար գոնե հույս ներշնչող չեն: Հիշենք, որ նախորդ անգամ էլ՝ Մաքսային միություն մտնելուց 3 ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ նման խնդիր դրված չէ, և մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք:
-Այսինքն՝ կասկածում եք, որ Սերժ Սարգսյանը բազեականներին ուղղված իր խոսքում էլ ճիշտ չի ասել:
-Բազեականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյան խոսքի առավել կարևոր հատվածն այն էր, որ նաև քար էր նետում եվրոպացիների այգին՝ ասելով, որ «մեզ ոչ ոք չէր ասել, որ եթե համաձայնագիրը հակասեց Մաքսային միության հետ հարաբերություններին, ապա սա չի լինելու»: Եվ Սվիտալսկու վերջին հայտարարությունը ի պատասխան հենց ասվածին եմ դիտարկում: Բայց 2013 թվականին էլ՝ Ասոցացման համաձայնագրից ամիսներ առաջ, Սարգսյանը հետևյալ հայտարարությունն էլ արեց, որ որևէ մեկը ճնշում չի բանեցնում, Մաքսային միության մասին խոսք չկա, մենք գնում ենք ասոցացման: Այսինքն՝ այս առումով որևէ գործող անձ Հայաստանում չի փոխվել, և ուրեմն՝ որևէ վստահություն չի ներշնչում այս հայտարարությունը: Այսինքն՝ քանի դեռ չենք տեսնում այդ փաստաթուղթը, քանի դեռ դրա ստորագրումն ըստ էության չկա, այսօր այն իրական չէ: Եվ այս առումով շատ ավելի կարևոր է փաստաթղթի քաղաքական հատվածը, որովհետև այն քաղաքական փաստաթուղթ է (դրա տնտեսական հատվածները հանվել են), որը պետք է արտածված լինի մինչ այդ բանակցված փաստաթղթից: Այնպես որ, շատ կարևոր է այս քաղաքական պայմանագրի ստորագրման քաղաքական նշանակությունը:
-Հիշենք նաև Սվիտալսկիի պոլեմիկան հանրապետական վերնախավի հետ և նրանց կոշտ հայտարարություններն այն փուլում, երբ մենք դեռ պետք է փաստաթուղթ ստորագրենք: Ինչո՞ւ հանկարծ, ըստ Ձեզ, սկսեցին նման տոնայնությամբ պատասխանել:
-Երևի ուժները պատում է, որ եվրոպացիների հետ այդպես խոսեն: Ուրախ կլինեի լսել ռուսաստանցի պաշտոնյաների համանման հայտարարություններին այդ մակարդակով այդպիսի պատասխաններ տեսնել: Նույն Դավիթ Հարությունյանն ու մնացած բոլորը շատ կոնկրետ ու հրապարակավ պատասխաններ էին տալիս: Դե թող պատասխաններ տան ռուսաստանցի գործընկերներին նույն սկզբունքով, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ներքին գործերին խառնվելուն, ապա շաբաթ չի լինում, որ նույն Ռուսաստանից նման հայտարարություններ չլինեն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Մամուլի տեսություն 10:42 • 20/04 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 12:23 • 20/04 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան «Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 21:27 • 19/04 Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ) Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 5000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 4000 դրամ։
-
Իրադարձային 13:54 • 20/04 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սա համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան (տեսանյութ) «Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել: Այս որոշումը նվազեցնելու է ՀՀ անվտանգային ռիսկերը»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 14:25 • 20/04 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր (տեսանյութ) Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել կատարված աշխատանքները։ Նա անձամբ փորձարկեց նորակառույց դպրոցի մարզադահլիճը՝ փորձելով գնդակը նետել բասկետբոլի օղակի մեջ, ինչպես նաև հերթական անգամ անդրադարձավ դպրոցի կախիչների որակին։
-
Քաղաքականություն 23:35 • 19/04 Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է․ Արայիկ Հարությունյան Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
Սպորտ
-
22:39 • 19.04.24 Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»