iPhone-ի նոր մոդելը կներկայացվի վաղը. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

16:36 • 11.09.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը վաղը կներկայացնի iPhone սմարթֆոնի ամենակատարելագործված մոդելը, որը կկոչվի iPhone X ու կարժենա ավելի քան 1.000 դոլար: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը ՝մանրամասնելով, որ դրան կից կներկայացվեն նաև iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները:

Հայտնի է, որ երկար սպասված մոդելների շնորհանդեսը կայանալու է Կուպերտինոյում կազմակերպվելիք հատուկ միջոցառման շրջանակում:

Երեկ Apple-ի աշխատակիցներից մեկը համացանցում նոր տեղեկություններ է հրապարակել նոր iPhone-ի ու iOS 11 օպերացիոն համակարգի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, iPhone 8-ը կունենա դիմային պանելի մի ծայրից մյուսը ձգվող մեծ էկրան, անլար լիցքավորման հնարավորություն ու ապակյա հետին պանել, վիրտուալ իրականության դիմային սարք, դիմաճանաչողական գործառույթ, շատ ավելի որակյալ Retina էկրան, կգործի iOS 11 օպերացիոն համակարգի հիմքով:

Նշվում է, որ iPhone 8-ի ամենահզոր մոդելը կարժենա 1.199 դոլար: Նորույթի 64 Գբ հիշողության ծավալով մոդելը կարժենա 999, 256 Գբ-ն՝ 1.099, 512 Գբ-ն՝ 1.199 դոլար:

 

Apple has finally confirmed that the new iPhone will be revealed at the new Steve Jobs theatre inside the 'Spaceship' HQ on September 12 ¿ at which point the various rumours that have been swirling will finally be confirmed or put to rest

New pictures revealing what Apple's next iPhone could look like have been posted to Twitter by a usually trusted source

The video of the alleged device was posted on Reddit this week by a user called horryshiet, along with the caption 'Alleged working iPhone 8'  The short clip appears to confirm several rumours, including an edgeless display and virtual home button

Rumours suggest that there will be a choice of four colours for the next iPhone. A photo of what the device could look like was revealed by a respected Apple leaker, who says that a source inside the company tipped him off

iPhone-ի նոր մոդելը կներկայացվի վաղը. լրատվամիջոցներ (լուսանկարներ)