Մեկնարկել է պատմության ամենաթանկ iPhone-ի շնորհանդեսը (ուղիղ)

21:20 • 12.09.17

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում անցկացվում է Apple ընկերության նորույթների շնորհանդեսը: Սպասվում է, որ ընկերությունը կցուցադրի նոր սմարթֆոնը՝ iPhone 8-ը կամ iPhone X-ը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Սթիվի ոգին ընդմիշտ կմնա Apple-ի ԴՆԹ-ում», - բեմից ասել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը՝ Սթիվ Ջոբսի հսկայական լուսանկարի ֆոնին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկից առաջ հնչեցվել է The Beatles խմբի Аll You Need is Love երգը, որի ներքո ցուցադրվում է Սթիվ Ջոբսի թատրոնի մասին տեսահոլովակը, որտեղ և անցկացվում է շնորհանդեսը:

Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ սա կլինի պատմության ամենաթանկ iPhone-ը. ենթադրվում է, որ սարքի արժեքը կլինի 999 դոլար՝ 64 մեգաբայթ հիշողությամբ մինիմալ մոդելի համար:

Հիշեցնենք, որ Bloomberg-ը բացահայտել է Apple-ի նոր «ամենակարևոր» սմարթֆոնի անվանումը՝ iPhone X: Հայտնի է, որ ավելի վաղ արտահոսքի հետևանքով համացանցում տարածվել է օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ընկերության նոր սմարթֆոններում: Դրանում առկա ծրագրային կոդի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել նոր հեռախոսների անվանումները՝ iPhone X-ից բացի iPhone 8 և iPhone 8 Plus.

Մեկնարկել է պատմության ամենաթանկ iPhone-ի շնորհանդեսը (ուղիղ)