Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (թարմացված, լուսանկարներ)
Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են Արևմտյան Լոնդոնում «Փարսոնս Գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպի մասին, և իրենց աշխատակիցները դեպքի վայրում են:
Ոստիկանությունը հայտնել է, որ տեղյակ է սոցիալական մեդիաներում տարածված հաղորդագրություններից և կհրապարակի միջադեպի վերաբերյալ փաստեր դրանք ճշտելուց հետո:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, այդ թվում՝ զինված սպաներ, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ, չնայած նրանցից ոչ ոք լրացուցիչ մանրամասներ չի հայտնել միջադեպի մասին:
Համացանցում ականատեսները հրապարակել են վագոնի դռների մոտ դրված սպիտակ դույլի նկար, որից երևում է այրվող նյութը, որն էլ հավանաբար եղել է պայթյունի աղբյուրը:
















