Անցում ենք կատարում պարտադիր բժշկական ապահովագրության, իսկ վճարովի շտապօգնության անցնելու հարցն արդիական է. Լ. Ալթունյանն ամփոփում է գործունեության 1 տարին (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ գործունեության առաջին տարվան և նշեց, որ տարվա պլանը կատարել են 68%-ով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև տարեվերջ մենք 100 տոկոսով մեր նախագծած թիրախները կկատարենք»: Նախարարը հիմնական բարեփոխումներից առանձնացրեց կանխավճարային համակարգի փոխարինումը հետվճարայինով, իսկ համակարգի փոփոխության տրամաբանությունն, ըստ նրա, ապահովագրական ֆոնդի ձևավորումն է, որի նախագծերն արդեն իսկ պատրաստ են, վավերացված: Նախարարն անդրադարձավ շտապօգնության ծառայության կանչերի մի մասը, եթե ոչ վճարովի դարձնելու, ապա գոնե բնակչության անտեղի զանգերը կրճատելու անհրաժեշտությանը, նաև պետպատվերի համակարգում առկա խնդիրների լուծմանն ու ոլորտի այլ հարցերին: Իսկ թե գոհ է ընդհանուր արդյունքից, նախարարը պատասխանեց. «Ես կարող եմ միայն ասել, որ եթե մեկ տարին պարունակում է 250 աշխատանքային օր, երևի թե 280, 290-ը ես վերադարձել եմ տուն ժամը 9-ին, և հոգնած»:
-Պարո՛ն Ալթունյան, Կառավարության ամբողջական կազմի գործունեության առաջին տարին է լրանում: Ձեր ծրագրերում ներկայացրել էիք ոլորտի զարգացման տեսլականը: Եթե ամփոփենք, ծրագրի ո՞ր մասն է կյանքի կոչվել մեկ տարում:
- Ծրագիրը ներկայացնելիս մենք հայտարարել էինք, որ դա 5 տարվա համար է, հետևաբար ցանկացած նախատեսված արդյունք հաշվարկված է այդ 5 տարիների համար: Օրինակ՝ ներկայացնեմ գործելակարգերի և ուղեցույցների ներդրումը: Նախատեսված իդեալում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մոտ 1000 գործելակարգ և մոտ 600 ուղեցույց, իսկ մեր ռեսուրսները թույլ են տալիս տարեկան թարգմանել շուրջ 300 փաստաթուղթ-փաթեթ, որից 200-ը գործելակարգ է, մոտ 50-ը ուղեցույց և 50-ն էլ հարակից փաստաթղթեր: Այս տարվա մեր պլանը այսօր կատարել են 68%-ով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև տարեվերջ մենք 100 տոկոսով մեր նախագծած թիրախները կկատարենք:
Ի՞նչ կփոխի դա բնակչության համար. 250 հիվանդության դեպքում մեր բնակչությունը կստանա ստանդարտացված բուժում, որի արժեքը՝ դեղորայք և այլ պարագաներ, կանխատեսելի են, հաշվարկված են և կներդրվեն այն վճարային ծրագրերում, որոնք մենք կիրականացնենք հարակից այս ուղեցույցների թարգմանության ժամանակ: Ավելի մատչելի ասած, եթե ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, ապա 2017թ-ի ընթացքում 1/5-րդը կատարված կլինի: Ինչ վերաբերում է ծրագրերին, որոնք պետք է կատարված լինեին մինչև սեպտեմբերի 1-ը, դրանք լիովին կատարված են:
-Եթե հակիրճ ներկայացնեք՝ որո՞նք էին ոլորտի գերակա խնդիրները և ի՞նչ լուծումներ են տրվել:
-Գերակա ուղղությունը, որը և հիմնականում հետաքրքրում է մեր բնակչությանը՝ տրամադրված ծառայությունների դիմաց վճարումների համակարգի փոփոխությունն է: Կանխավճարային համակարգը պետք է փոխվի հետվճարայինի, երբ վճարը կատարվում է արդեն իսկ կատարված ծառայության համար՝ համեմատ դրա որակի և ծավալի, և ոչ թե կանխավճարը տարվա սկզբին է հատկացվում, որը պետք է ուղղակի հմտություն ունենալ և ճիշտ դուրս գրել: Եթե ճիշտ ես դուրս գրում, ոչ մի տույժ չի հասնում դրա համար, իսկ եթե սխալ ես կատարում դուրսգրման մեջ, ոչ թե կատարման գործընթացի մեջ, այդ դեպքում նոր տույժի ես ենթարկվում: Այս համակարգի փոփոխության տրամաբանությունը զարգանում է դեպի ընդհանուր ֆոնդի օգտագործում, որի անունն է ապահովագրական ֆոնդ: Այս ապահովագրական ֆոնդը, ռեսուրսը պետք է կայանա պետության կողմից ներդրումների միջոցով, որոնք կատարվելու են հօգուտ սոցիալապես անապահով խավերի, իսկ վճարունակների մասով ֆոնդը ձևավորվում է քաղաքացիների վճարումներից: Նրանք, ովքեր ստանում են միջին և ցածր աշխատավարձ՝ վճարելու են միայն իրենց համար, իսկ միջին աշխատավարձից բարձրը՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների համար: Ընդ որում՝ նախատեսում ենք, որ ՀՀ-ի բնակչությունից 1,5 մլն ձեռք բերել ապահովագրություն, մնացած 1,5 մլնը կսպասարկվի պետության ծրագրերի հաշվին:
-Իսկ գիտե՞նք արդեն՝ երբ է ներդրվելու է պարտադիր առողջապահական ապահովագրությունը:
-Նախագծերը պատրաստ են, վավերացված են, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Որպես պիլոտային ծրագիր, մշտադիտարկման ենթակա ծրագիր՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից մենք առաջինը ներդնում ենք սոցիալական փաթեթի բյուջետային աշխատակիցների ապահովագրությունը՝ թվով 100 000:
-Պարո՛ն Ալթունյան, մեր առողջապահության բուժծառայությունների որակն ինչպես եք գնահատում: Որքանո՞վ է բուժծառայությունը հասանելի շարքային քաղաքացուն:
-Բուժծառայության որակի մասին բազմաթիվ տարբեր և՛ գրառումներ կան սոցցանցերում, և՛ խոսակցություններ կան, և՛ ելույթներ են լինում խորհրդարանում ու այլ հարթակներում: Բայց եթե նայենք փաստերին և թվերի հաշվարկին, կարող ենք փաստել, որ ՀՀ-ում այսօր միջին կյանքի տևողությունը համեմատելի է զարգացած երկրներում դրա տևողության հետ: Եթե մենք դա վերագրենք ուղղակի մեր գենետիկ կոդին և ոչ թե մեր առողջապահության նվաճումներին, կարող ենք դիտել այլ թվեր, այսինքն՝ վիրահատությունների քանակ 10 000 բնակչության քանակով, վիրահատության բարդություններ, որոնք այսօր մոտ 0 կամ 0,1 տոկոսի չափ են, որը ևս համեմատելի է զարգացած երկրների արդյունքների հետ: Մենք կարող ենք նայել այնպիսի թվեր, ինչպիսիք են, օրինակ, հասանելիք բուժաշխատողների քանակը՝ 100 000 բնակչության համար, ինչը ևս բավական նորմալ և հուսադրող ցուցանիշ է համարվում: Միաժամանակ, պետք է ասել, որ ունենք, իհարկե, թերություններ և բարձր դժգոհություններ, բայց, ցավոք, դժգոհությունները վերջերս հնչում են նաև ծառայությունների որակի և քանակի մասով: Դժգոհությունները շատ ավելի շատ են, քան պետք է լինեին: Մի քիչ էլ կարծես մոդայիկ էդարձել բժիշկներին փնովելը: Լինում են բարդություններ, մահեր, անսպասելի դեպքեր, որոնք ենթարկվում են փորձաքննությունների: Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու՝ և՛ հիվանդանոցների հագեցվածության, և՛ մեր մասնագետների պատրաստվածության հարցում: Նաև պետք է ասել, որ մեր մասնագետներից շատերն այսօր աշխատում են արտերկրում՝ Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում: Չեմ կարող ասել, որ միայն սերուցքն է գնում, նաև միջին բուժաշխատողներ են գնում: Շատերն էլ, սակայն, մնում են և այստեղ էլ եղանակ ստեղծում: Բայց միջին ստանդարտը մենք կապահովենք մի դեպքում, եթե բժիշկն ու բուժաշխատողը հասանելի դառնան երկրի ցանկացած աշխարհագրական կետում՝ լինի սահմանամերձ գյուղ, թե որևէ այլ քաղաք, նույնիսկ մայրաքաղաքի ծայրամաս, որտեղ բժշկի անհրաժեշտություն կա:
-Պարո՛ն նախարար, վերջերս նույնիսկ ԱԺ-ում բարձրացվեց շտապօգնության վիճակի մասին հարցը, որ բավարար դեղորայք չունեն, պատրաստված չեն և նրանց ունեցած դեղը դիմեդրոլն է և յոդը, և դեռ ասում են՝ բինտն էլ ձեր կողմից բերեք: Դուք համակարծի՞ք եք, որ առաջին բուժօգնությունը պատշաճ հասանելի չէ քաղաքացիներին:
-Ես կտրականապես համաձայն չեմ, դա կոչվում է փնովել: Շտապօգնությունը հագեցած է և՛ բինտով, և՛ յոդով, և՛ 40-ից 70 անվանում դեղորայքով՝ այդ թվում ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքով: Մենք ունենք և՛ մասնագիտացված, և՛ ուղղակի գծային բրիգադներ, որոնք շուրջօրյա ծառայություններ են մատուցում: Շտապօգնության հագեցվածությունը ևս համապատասխանում է զարգացած երկրների ստանդարտին, ուղղակի Իսրայելի պես երկրում կանչերից միայն 10-15 տոկոսն է, որ անվճար է, այն էլ կանչերը, որոնք կարելի է դասել անհետաձգելի և շտապ բուժօգնության շարքին: Այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելու, սրսկում կատարելու, ջերմություն իջեցնելու կամ ուղղակի զրուցելու անհրաժեշտությունը, դրանք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով: Իսրայելի օրինակով՝ դրանք վճարովի են. եթե հաճախորդը ցանկանում է այդ ծառայությունը ստանալ շտապ բուժօգնության խմբի կողմից, այդ դեպքում շտապօգնությունը հաշիվն ուղղում է ապահովագրական ընկերություն, որն էլ դիտում է այդ հաշիվը պայմանագրի տեսակետից, եթե հասնում է՝ վճարում է, եթե ոչ՝ այդ հաշիվը վերահասցեագրում է կանչ կատարողին: Ես հեռու եմ մտքից, որ վաղը շտապօգնությունում մեր կանչերի 90 տոկոսը կդարձնենք վճարովի, բայց որ միայն զրուցելու կամ վատ տրամադրության համար շտապօգնություն զանգողներին կրթելու հարցն արդիական է, դա փաստ է:
-Իսկ վճարովի դարձնելու դեպքում ինչպե՞ս վարվի շարքային քաղաքացին, որը ֆինանս չունի:
-Ես հակված եմ ամեն ինչի հետ համաձայնել, երբ հարցը վերաբերում է մեր հայրենակիցներին, բայց, երևի, հայրենակիցները կհամաձայնեն, որ ցանկացած խնդիր ունի լուծման գործիք և չի կարելի մի գործիքով, որը նախատեսված է այլ հարցեր լուծելու, փորձել այլ հարցեր շտկել: Եթե մենք ունենք շտապօգնություն, որը կոչված է շտապ բուժօգնության ծառայություններ տրամադրել, չի կարելի նրան դիմել, որպես առաջնային օղակի շարունակություն:
-Կարծում եք շա՞տ են շտապօգնությանը դիմելու անտեղի զանգերը, ինչպես դուք եք ասում՝ զրուցելու նպատակով կամ այլ փոքր խնդիրներով:
-Ես կարծում եմ ոչ պակաս, քան 50-60 տոկոսն է:
-Պարո՛ն Ալթունյան, անդրադառնանք պետական պատվերին, այստեղ բավական շատ են դժգոհությունները: ՀՀ առողջապահության պետպատվեր համակարգի համար ուղղվում է 85 միլիարդ և տարվա սկզբից, կամ կեսից հատկացված գումարները սպառվում են: Ի՞նչն է պատճառը, սխալ ծրագրավորո՞ւմ է լինում, թե գումարն է քիչ, կամ ոչ արդյունավետ քաղաքականություն է վարվում:
-Բազմիցս խոսել ենք, որ մենք ապրում ենք սահմանափակ բյուջեի պայմաններում, որ առողջության արժեքը 3 մլն բնակչության մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան տրամադրված է պետբյուջեից: Այսօր ամբուլատոր ծառայությունները վճարվում են 29 մլրդ դրամի բյուջեի չափով, հիվանդանոցային ծառայությունները՝ մոտ 40 մլրդ-ի, վճարովի ծառայություններ ևս մոտ 40 մլրդ-ի և էլեմենտար թվաբանությամբ հաշվելով՝ հասկանում ենք, որ պակասում է մոտ 100-120 մլրդ դրամ: Այդ 120 միլիարդ դրամի ծառայություններ են, որ հետաձգվում են և դա տրամաբանական է: Եթե մենք ունենք 2-3 անգամ ավելի պահանջարկ, քան հնարավորություններ, մենք պետք է հասկանանք՝ կամ պետք է շատ մանրակրկիտ զտենք այն խավը, որ կարող է ստանալ ամբողջ ծառայությունները, կամ պետք է զտենք այն ծառայությունները, որ կարող է ստանալ ամբողջ բնակչությունը: Ուստի օր առաջ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պարտադիր ապահովագրությունը կյանքի կոչվի, որովհետև պարտադիր ապահովագրությունը թույլ կտա պակասորդ գումարները հավաքագրել, որպես ապահովագրական գումարներ:
-Կառավարության միջնաժամկետ ծրագրի համաձայն՝ մինչև 2020 թվականը նվազելու է առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները՝ համախառն ներքին արդյունքի 1 տոկոսն են տրամադրելու: Հիմա տրամադրում են ՀՆԱ-ի 1.5 տոկոսը: Կա կարծիք, որ դա համաշխարհային առողջապահական կազմակերպության քաղաքականության շրջանակներում չի տեղավորվում և ըստ այդմ՝ այն երկիրը, որն իր առողջապահությանը տրամադրում է ՀՆԱ-ի 5 տոկոսից պակաս, այդ երկիրը հոգ չի տանում իր բնակչության առողջության մասին: Այս դեպքում պակաս բյուջեն էլ ավելի պակասեցնելով ինչպե՞ս ենք կարողանալու բուժօգնություն տրամադրել:
- Առողջապահական բյուջեի կրճատումները դեռ փաստ չի դարձել, դա դեռ քննարկումներ են, երկրորդը նույնիսկ եթե կրճատումը տեղի ունենա, դա կնշանակի, որ կտուժեն մեր առաջխաղացման նախագծերը և ոչ մի կերպ չի տուժի արդեն իսկ տրամադրվող ծառայությունների ցանկը և որակը: Հարցրեցիք առաջին տարվա արդյունքներից և դրանից է նաև այն, որ մենք 5,5 տնտեսել են տարբեր անարդյունավետ ծրագրերի հաշվին: Ցավոք, մենք նախատեսում էինք այդ 5,5-ն ուղղել ծառայությունների գնման ավելացմանը: Հիմա ծայրահեղ դեպքում ինչ-որ մի բան չի կատարվի, բայց որ չենք նվաճի այսօրվա մեր դիրքերը, դա ակնհայտ է:
-Եթե եզրափակենք ընդհանուր մեկ տարվա գործունեությունից, աշխատանքի տեմպերից գո՞հ եք:
-Ես կարող եմ միայն ասել, որ եթե մեկ տարին պարունակում է 250 աշխատանքային օր, երևի թե 280, 290-ը ես վերադարձել եմ ժամը 9-ին և հոգնած:
-Այսինքն՝ աշխատանքի արդյունքից գոհ եք, ընթացքից՝ ոչ:
-Այո, մենք հասել ենք բոլոր այն նպատակներին, որոնք մատնանշել էինք առաջին տարվա համար և ավելին՝ այս ռազմավարական ծրագրերի մասին հարակից ծրագրեր իրականացրեցինք՝ շատ ավելի արագ արդյունք ապահովելով, ինչպես օրինակ՝ կատարակտա անվճար բուժում տարեկան 3000 քաղաքացիների համար, անվճար գեր թանկարժեք հեպատիտ C-ի բուժումը, ՀՀ-ում գրանցված հիվանդների 40 տոկոսի համար, և մի շարք նման ծրագրեր, որոնք անհնար կլիներ իրականացնել հին մոտեցումներով:
Մանրամասները՝ տեսանյութում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»