Եթե պետք է գանգատվեմ Հայաստանից, ուրեմն ես այստեղ պետք է մնամ մինչև վերջ․ Գլենդելի նախկին քաղաքապետ Արա Նաջարյան (տեսանյութ)

18:33 • 16.09.17



Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելում քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի խոսքով՝ սփյուռքից հայերը պետք է գան Հայաստան՝ իրենց հետ գաղափարներ, բիզնեսներ, ֆինանսներ  բերելով: Նա Tert.am-ի հետ զրույցում բերեց իր օրինակը՝ ինքը գալիս է այստեղ ոչ թե գանգատվելու, այլ օգնելու նպատակով: Նա նաև նշեց, որ եթե գանգատվի, ապա պետք է մնա այստեղ ընդմիշտ:

- Պարոն Նաջարյան, Դուք, որպես ամերիկահայ, Հայաստանում եք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և «Ծագումով հայեր» նախագծի 10-ամյակին նվիրված միջոցառմանը  մասնակցելու նպատակով: Ի վերջո, այս միջոցառումներին մասնակցելը Ձեր ընտրությամբ է եղել: Հետաքրքիր է՝ ի՞նչ սպասումներ ունեք ընդհանրապես Հայաստան-Սփյուռք  կապերն ամրապնդող միջոցառումներից:

- Շատ կարևոր է, որ հայերը վերադառնան, մասնակցեն «Արի տուն» և այս տեսակ ծրագրերին: Հայաստանը երկու թև ունի՝ մեկը Հայաստանն է, մյուսը՝ Սփյուռքը: Շատ կարևոր է, որ սփյուռքահայերը վերադառնան Հայաստան արձակուրդի կամ գործ անելու համար: Ես վերջին օրերին տեսա, որ շատ սփյուռքահայեր Հայաստանում հարսանիքներ են անում՝ Էջմիածնում, այլ եկեղեցիներում: Տեսնում ենք, որ այդպես վերանորոգում են իրենց հայությունը, իրենց ուրախությունը, իրենց հպարտությունը:

- Այս տարվա ապրիլին, Դուք ընտրվել եք Գլենդելում քաղաքային խորհրդի անդամ: Նախկինում էլ Դուք եղել եք Գլենդելի քաղաքապետը: Ովքե՞ր են Գլենդելում հայ թեկնածուներին ընտրողները՝ միայն հայե՞րը, թե ամերիկացիները և այլ էթնիկ խմբեր ևս հայերին ցանկանում են տեսնել քաղաքում որոշող կայացնողների դերում:

- Գլենդելը 220 000 բնակիչ ունի (245,895 – Tert.am), որոնցից 100 000-ն ունի քվեարկելու իրավունք: Հայերը 100 000 են, որոնցից էլ 40 000-ը իրավունք ունի քվեարկելու: Այսպիսով՝ պետք է երկու կողմից քվեներ ստանաս, ոչ միայն հայերից: Միայն հայերով չես հասնում անհրաժեշտ տոկոսին, բայց անշուշտ հայերի միջոցով կարող ես հաջողության հասնել: Պետք է «ոչ հայերի» համայնքից էլ քվեներ ունենալ: Ես նաև Ամերիկայում եմ ծնվել և մի տեսակ հանգիստ եմ, որովհետև շատերն ինձ «ոչ հայ» են համարում, հայերն էլ՝ համարում են ինձ հայի զավակ, այդպես ես երկու կողմերից էլ ձայն ունեմ և արդեն 4 անգամ վերընտրվել եմ և ամեն անգամ ամենաշատ ձայներն եմ ունեցել:

- Զբաղեցնում եք կարևոր պաշտոններ հայաշատ Գլենդել քաղաքում: Հետաքրքիր է Ձեր կարծիքը՝ ի՞նչ պատկերացում ունեն ամերիկահայերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, հայապահպանության վերաբերյալ:

- Ամերիկահայ սփյուռքը հարուստ է, և ես տեսնում եմ շատ մեծ ուժ ամերիկահայ համայնքում: Կան շատ երիտասարդական խմբեր, կազմակերպություններ, որոնցից մարդիկ վերադառնում են Հայաստան: Օրինակ՝ տղաս, որը 19 տարեկան է, այս ամռանը եկավ Հայաստան,  աշխատեց Microsoft-ի հայաստանյան կենտրոնում: Մինչև այդ՝ նա այդքան հայասեր չէր, բայց որ եկավ այստեղ, կարծես ծաղիկ էր, որ ջուր չէր տեսել, ջրեցինք և նա ծաղիկ տվեց: Ես տեսնում եմ, որ ամերիկահայության մեջ նույն կերպ է․երբ մոտենում են Հայաստանին, ասում են՝ սա է իմ երկիրը, և այդպես էլ խոսում են: Ասում ես՝ ո՞ւր ես գնում, ասում են՝ իմ երկիրը: Ասում ես՝ քո երկիրը Ամերիկան չէ՞, պատասխանում են՝ ո՛չ, Հայաստանն է, այդպես է: Ես տեսնում եմ, որ մենք ապագա ունենք: Եվ պետք է, որ հայ սփյուռքը գա Հայաստան, գաղափարներ բերի, դրամ բերի, բիզնես բերի, այստեղ երեխաներ բերի:

- Դուք քաղաքային խորհրդի անդամ ընտրվելուց հետո Tert.am—ի հետ զրույցում նշել էիք, որ գալու եք Հայաստան, հանդիպելու Հայաստանի նախագահի, վարչապետի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես օգնեք Հայաստանին և Արցախին: Հանդիպե՞լ եք արդեն, զրուցե՞լ եք, գիտե՞ք ինչպես օգնել:

-Դեռ չեմ հանդիպել, բայց հույս ունեմ, որ կհանդիպեմ: Ես մեկ անձ եմ, կան սփյուռքահայեր աշխարհի տարբեր կենտրոններում: Ես իմ մտքերի մասին եմ խոսում վարչապետի հետ: Հուսամ՝ Նախագահ Սարգսյանի հետ էլ հանդիպում կունենամ: Վստահ եմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ պետք է խոսեմ: Վաղը Գյումրու քաղաքապետի հետ եմ խոսելու: Ուզում եմ փոխանցել նրանց այն, ինչ սովորել եմ Գլենդելում, Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում: Ուզում եմ՝ իմ արած սխալների մասին ներկայացնեմ, եթե իրենք գոնե մեկ քայլն իրականացնեն, արդեն լավ կլինի:

-Պարոն սՆաջարյան, շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքը Հայաստանի նկատմամբ վստահություն չունի: Հայաստանյան իշխանությունների, կառավարության կողմից էլ պարբերաբար կոչեր են լինում ուղղված սփյուռքին, որ գան, ներդրումներ անեն Հայաստանում: Ձեր կարծիքով՝ իրականում կա՞ վստահության պակաս ամերիկահայերի մոտ:

-Ես միշտ հույս ունեմ, որ Հայաստանը պետք է ամենալավ երկիրը դառնա: Ես չեմ եկել այստեղ, որ գանգատվեմ: Ես եկել եմ այստեղ, որ գնահատեմ, որ օգնեմ երկրին, որ ամենաապահով երկիրը դարձնենք:

-Ներկայիս իշխանությունները Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են:

- Ես ունեմ այդ վստահությունը: Ես գիտեմ, որ միայն մենք սփյուռքից կտեսնենք խնդիրների իրական պատկերի մեկ տոկոսը, խնդիրներ կան Թուրքիայի հետ, Ղարաբաղի հարց կա անշուշտ, տնտեսական խնդիրներ կան:

Իմ գործը չէ այստեղ գալն ու գանգատվելը, հետո հետ գնալը: Եթե պետք է գանգատվեմ այս պետությունից, ուրեմն ես այստեղ պետք է մնամ մինչև վերջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պես: Նա եկավ այստեղ, միշտ գանգատվում է պետությունից, բայց մնացել է այստեղ և ամուր հիմքերով այստեղ աշխատում է: Ճիշտ չէ, որ գաս այստեղ գանգատվես և եկող շաբաթ գնաս Լոս Անջելես:


Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք  տեսանյութում։

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)

13:09 • 23/09

9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի և խնդիրների

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23/09

Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան

12:30 • 23/09

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք

12:29 • 23/09

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39%-ը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ

12:21 • 23/09

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին

12:20 • 23/09

Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել

12:18 • 23/09

«Գանձասար-Կապանի» պաշտպանը հեռացվել է թիմից

12:11 • 23/09

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

12:07 • 23/09

Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, կշարունակեմ բնակվել Նուբարաշենում. Վալերիյ Օսիպյան

12:05 • 23/09

Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու

12:00 • 23/09

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

11:55 • 23/09

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

11:55 • 23/09

Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:50 • 23/09

«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

11:44 • 23/09

Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ

11:38 • 23/09

Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ

11:37 • 23/09

Ամեն մեկն էլ «ինքնագունավորմամբ» է զբաղված, և այս փուլը մի քիչ ավելի էր, քան ստանդարտ, կրքոտ նախընտրականը. Րաֆֆի Հովհաննիսյան

11:34 • 23/09

Ընտրությունը քաղաքականացվեց և գնաց վարչապետին սատարելու ուղղությամբ. նա խնդիր դրեց, որ այս ընտրություններն իր վստահության քվեն են․ Մ. Մանուկյան

11:32 • 23/09

Չեմ կարող ասել, թե Ջոշուան զարմացրեց ինձ. Պովետկին

11:30 • 23/09

Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

11:24 • 23/09

Վրաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է ամենաբարձր մակարդակի. Վրաստանի վարչապետ

11:23 • 23/09

Երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու

11:21 • 23/09

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան

11:20 • 23/09

Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան

11:14 • 23/09

Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին ՀՀ նախագահն իր պատկերացումներն է ներկայացրել ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին

11:12 • 23/09

Ինձ դուր չեկավ իմ թիմի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ ցուցադրած խաղը. Մոուրինյու

11:10 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 10:30-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ

11:03 • 23/09

Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը

11:00 • 23/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

10:59 • 23/09

Մինչև քվեարկության օրը և մինչև այս պահը դիմում-բողոքներ չենք ստացել. ԿԸՀ

10:56 • 23/09

Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել

10:55 • 23/09

Զ. Մնացականյանը կայցելի Նյու Յորք, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների գործընկերների հետ

10:49 • 23/09

Իրանում իշխանափոխություն տեղի կունենա. Թրամփի փաստաբան

10:48 • 23/09

Ես կժպտամ միայն այդ առիթով. Վանեցյանը՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին

10:43 • 23/09

Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել

10:42 • 23/09

Յուրա Մովսիսյանը նշել է նորամուտը «Չիկագո Ֆայրի» կազմում (տեսանյութ)

10:35 • 23/09

Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

10:29 • 23/09

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

10:16 • 23/09

Ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. կան տուժածներ