ՆԱՍԱ-ն ավարտել է Մարսի վրա կյանքի իմիտացիա անելու փորձարկումը
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ավարտել է Մարս մոլորակի վրա կյանքի իմիտացիա անելու փորձարկումը: Այս մասին ասվում է նախագծի թվիթերյան էջում:
Հայտնի է, որ փորձարկումը սկսվել է 2017 թվականի հունվարին, և հետազոտության 6 մասնակից փորձի պայմաններում անցկացրել է 8 ամիս ժամանակ:
Գործակալության հաղորդմամբ՝ երկու կին և չորս տղամարդ գտնվել է Հավայան կղզիներում՝ Մաունա Լոա հրաբխի մոտակայքում:
Փորձարկման պայմանների համաձայն՝ նրանք սկաֆանդրներ են կրել, տարածքից դուրս եկել միայն իրար հետ և սնվել պահածոյացված ու սառեցված սննդամթերքով:
Նշվում է, որ Մարսի կայան նմանակող շենքում նրանք բանջարեղեն են աճեցրել, ուսումնասիրել հողը և և քարտեզագրման տվյալներ հավաքել:










