Իսպանիայում հայտնել են, որ Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը կընդունի Բաքուն
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, վստահեցնում է «Onda Cero»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, այս իրավունքի համար պայքարում ադրբեջանական կողմը շրջանցել է մադրիդյան «Մետրոպոլիտանո» մարզադաշտին:
Նշվում է, որ մրցաշարի եզրափակչի անցկացման վայրի ընտրության պաշտոնական քվեարկությունը կկայանա վաղը` սեպտեմբերի 20-ին:
Հիշեցնենք` այս տարվա փետրվարին այս երկու քաղաքները հայտ ներկայացրին` եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցավարի եզրափակիչն ընդունելու վերաբերյալ:
Նշվում է,որ նախապատվությունը տրվել է Բաքվին, քանի որ Մադրիդի նորակառույց մարզադաշտում VIP-տեղերի քանակը բավարար չէ (ընդամենը 7 հազար):
Ավելի վաղ, Մադրիդը ցանկանում էր ընդունել Չեմպիոնների լիգայի 2018 թվականի եզրափակիչը, բայց ՈւԵՖԱ-ում որոշել են այդ իրավունքը տալ Կիևին:










