Ոստիկանություն բերման ենթարկված Կարո Եղնուկյանի երեխաները և Հայ կանանց ճակատի անդամներն ազատ են արձակվել
Անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և «Հայ կանանց ճակատի» անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը, ովքեր բերվել էին ոստիկանության Կենտրոնական բաժին, արդեն լքել են ոստիկանական բաժանմունքը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ի պատասխան, թե ինչու են այս անձինք հրավիրվել ոստիկանություն, պատասխանեցին. «Կոնկրետ ահազանգով»:
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը տեղեկացրել էր, որ նրանց բերման ենթարկելու պատճառը Հանրապետության հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ սփյուռքահայ Ժիրայր Սէֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելն է եղել:










