Չի կարելի նույն սանդղակի վրա դնել, ռաբիսը չի կարելի բարձրացնել. Էլլադա Չախոյանը՝ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին

19:10 • 21.09.17



Tert.am-ը զրուցել է հայազգի օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էլլադա Չախոյանի հետ, ով բնակվում է ԱՄՆ-ում: Էլլադա Չախոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջին անգամ Հայաստան 17 տարի առաջ էր եկել, այսօր կարծում է, որ Երևանը շատ է գեղեցկացել: Երգչուհին նշեց, որ Սփյուռքում հայապահպանության խնդիր կա՝ հայերը ձուլվում են, պետական միջամտություն է հարկավոր: Օպերային երգչուհու գնահատմամբ՝ այսօր ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն նախկինը չէ՝ հետընթաց ունի, խաղացանկը քիչ է: Էլլադա Չախոյանը խոսեց նաև մի վերջերս  ՀՀ վաստակավոր արտիստ ստացած երգիչների մասին և շեշտեց, որ ինքը դեմ է այդ երևույթին, քանի որ ռաբիսը երգչի անունը չի կարող լինել, օրինակ՝ Հովհաննես Բադալյանի անվան կողքին:

- Տիկի՛ն Չախոյան, այս օրերին ՀՀ-ում Հայաստան-Սփյուռք  6-րդ համաժողովն էր, ի՞նչ են տալիս նման համաժողովները, արդյո՞ք Հայաստան-Սփյուռք կապը ցանկալի մակարդակի վրա է:

- Ես այսօր այստեղ եմ «Ծագումով հայեր» հաղորդման տասնամյակը տոնելու շրջանակում, սակայն այս օրերը միասնականացել են, վարչապետն է ինձ հրավիրել: Ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում ու հենց այս օրերին, ես վաղուց Հայաստանում չէի եղել՝ վերջին անգամ 17 տարի առաջ էի եղել: Մի քիչ ընդմիջումներով է իմ գալը ստացվում, քանի որ շատ զբաղված եմ:

- 17 տարի չեք եկել Հայաստան, փոփոխություններ տեսնո՞ւմ եք, եթե այո, ապա դո՞ւր են գալիս  են Ձեզ այդ փոփոխությունները:

- Արտաքնապես մեծ փոփոխություններ են եղել Հայաստանում, շատ է փոխվել նաև Երևանը՝ գեղեցկացել է: Ժողովրդի պահով ասեմ, որ կարծում եմ, ես շատ քիչ ժամանակով եմ այստեղ, որ կարողանամ հասկանալ, թե ինչպես են ապրում: Գիտեմ՝ աշխատանքի հարցը մի քիչ դժվար է, բայց առաջխաղացում շատ կա: 1992 թվականին, երբ եկել էի համերգի, ուտելու հաց չկա, ես մի փոքր կտոր երշիկ եմ կերել ու մենահամերգ տվել: Դրանից հետո Հայաստան եկա 2000 թվականին, արդեն մի փոքր փոփոխություն կար, բայց տարբերությունն այդքան մեծ չէր, պարզապես ժողովուրդն ավելի ազատ էր իրեն զգում: Հիմա ես չեմ ճանաչում Երևանը, այն այնպես է փոփոխվել, կառուցվել ու գեղեցկացել:

- Հայաստանում կամ Երևանում կա՞ Ձեզ համար սիրելի, հոգեհարազատ անկյուն:

- Երևանում ես շատ եմ սիրում, կարոտում , Օպերային թատրոնը, որն իմ տուն է, այն իմ  թատրոն է: Հետո, որ ես շատ եմ սիրում իմ տուն է, որ ես ապրում էի, և իմ մանկության տունը, որտեղ մեծացել եմ: Մենք այստեղ «Դալան»-ում ճաշեցինք, երբ մտանք ես հուզվեցի, քանի որ այնտեղ տուն կար, որ իմ հորեղբայրն էր ապրում, իմ հորական տատս էր ապրում: Իմ մանկությունն այստեղ էր անցել, ես 17 տարի չէի տեսել:

-  Դուք բնակվում եք ԱՄՆ-ում, ի՞նչ եք կարծում՝ Սփյուռքում հայապահպանության խնդիր կա՞:

-Այո՛, ցավոք, կա, որքան էլ ուզում են պահել, միևնույն է, ձուլվում են, 1-2 սերունդ անցնում է ու ձուլվում են՝ ամուսնանում են օտարների հետ և այլն: Այս երևույթի դեմն առնել չես կարող, քանի որ իրենք այդ լեզվով են խոսում, այդ երկրում են ծնվում, իրենցը դա է դառնում: Սա շատ մեծ ցավ է, մի բան պետք է արվի, ինչ-որ ձև պետք է Սփյուռքի համար հետաքրքրություններ ստեղծել, որ իրենք դեպի Հայաստան ավելի շատ նայեն՝ գան ու գնան:

- Այսինքն՝ խնդիրը համակարգայի՞ն է, ՀՀ-ի միջամտությո՞ւնն է հարկավոր:

- Այո՛, կարծում եմ, պետական մակարդակով պետք է խնդիրը կարգավորվի: Օրինակ՝ այն անունները, որոնք դուրսն են, հրավիրեն, շահագրգռեն, որ ժողովուրդը հետ գա: Ժամանակին, ներգաղթ եղավ, հիմա էլ մի բան մտածել է պետք: Սակայն ես չեմ կարող ինքս մտածել այս խնդիր մասին, բայց ցանկությունս այն է, որ Հայաստանը լցվի, ոչ թե՝ դատարկվի:

- Արտերկրում ապրող հայերից շատերը հայտարարում են, թե կցանկանային մշտապես բնակվել ՀՀ-ում, բայց ինչ-որ մի բան միշտ խանգարում է: Ձեզ ի՞նչն է խանգարում ՀՀ-ում մշտապես բնակություն հաստատել։

- Իմ մտերիմներն այնտեղ են, սա առաջինն է: Այն գործը, որ ես հիմա անում եմ, կարծում եմ, շատ կարևոր է: Ես դասավանդում եմ, աշխատում եմ ավելի շատ հայ երգիչներ աճեցնել: Այս անգամ իմ ուսանողներից մեկին բերել եմ, որ հասկանան, թե այնտեղ այն ինչ մակարդակի կարող է հասնել, եթե նրանց ճիշտ ուղղությամբ տարվի:

- Դուք օպերային երգչուհի եք: ՀՀ-ի օպերային արվեստն ինչպե՞ս եք գնահատում, Ձեզ դո՞ւր  է գալիս ներկայիս պատկերը:

- Ցավոք, չկա այն Օպերան, որը նախկինում կար: Մենք շատ լավ թատրոն ունեինք, մինչև 96-97 թվականներ պահպանվեց թատրոնը, սակայն դրանից հետո սկսվեց քանդվել ու քանդվել: Այսօր խաղացանկը, որ մենք նախկինում ունեինք չկա, երգիչները չկան: Թեպետ ասեմ, որ ես ինքս եմ դուրս եկել, քանի որ ժամանակին երկինքն ինձ շատ փոքր էր թվում, այսօրվա նման ազատություն չկար, որ մարդ ցանկության դեպքում կարողանար գնալ, երգել: Երբ ես պետք է առաջին անգամ Իտալիա գնայի, չթողեցին, նոր երկրորդ անգամ մրցույթի պետք է մասնակցեի ու մի կերպ թողեցին: Իսկ հիմա այլ է, մարդն ազատ է, եթե դրամ ունի, կարող է տոմս առնել և գնալ ուր ցանկանում է, մասնակցի ինչ մրցույթի, որ ցանկանում է: Այն ժամանակ այս ամենը չկար, դրա համար ես գնացի: Հիմա մենք դրսում երիտասարդ շատ լավ երգիչներ ունենք, այո՛, կոչ եմ անում, որ բոլորը գան, բայց մեզ մի թատրոնը քիչ է: Եթե խաղացանկը լավ ու մեծ լինի, ապա կգան, կերգեն ու մի օր էլ կորոշեն, որ գալիս ու մնում են:

-Դուք խոսում եք երգիչներին այստեղ բերելու մասին, սակայն օպերային շատ երգիչներ այսօր հեռացել են Հայաստանից, ի՞նչն է պատճառը:

- Ցավոք, այո՛, կա այդ երևույթը, հավանաբար, ճանապարհ չեն տեսնում ու դրա համար են գնում: Եթե հանգիստ լինի, ապրուստը մարդիկ հայթայթեն, ապա ոչ մեկ այստեղից չի գնա, ես վստահ եմ: Գուցե ներքին այլ հարցեր կա, որ ես չգիտեմ, քանի որ իմ տեսածը միայն գեղեցիկն է, ես մի քանի օր եմ այստեղ լինում, ինձ լավ ընդունում են, ճանապարհում, ես խնդիրներին ներսից չեմ հասցնում ծանոթանալ: Միայն գիտեմ, որ լավագույն եմ ցանկանում ու հուսամ՝ամեն բան լավ կլինի:

-Ամբողջ աշխարհում կա կոմերցիոն երաժշտություն, սակայն ոչ բոլոր երկրներում են կոմերցիոն երգերի կատարողները դառնում վաստակավոր արտիստներ: Դուք  վերջս վաստակավոր ստացած մեր արտիստների մասին ի՞նչ կասեք:

- Ես դեմ եմ այս երևույթին, թող այլ ձև գտնեն պարգևատրելու, բայց ոչ այդ կոչումը: Հիմա ես վաստակավոր արտիստ եմ,  Հովհաննես Բադալյանը վաստակավոր արտիստ էր դարձավ ժողովրդական, Ռուբեն Մաթևոսյանը և այլք: Ուզում եմ ասել, որ չի կարելի նույն սանդղակի վրա դնել, ռաբիսը չի կարելի բարձրացնել ու հավասարեցնել այդ մակարդակին:

- Ո՞րն է Ձեր երազած Հայաստանը, Դուք այն տեսնո՞ւմ եք:

- Նախ ուզում եմ, որ մի օր չմտածենք, որ նորից կռիվ կլինի, մեր սահմաններն ապահով լինեն: Ես կուզեմ, որ մեր զինվորը զինված լինի, որովհետև ես լսել եմ, որ  այս հարցը թերի է: Ես կցանկանամ, որ երիտասարդությունը հայ մեծանա, որ մեր տները պարսիկներին չծախեն:

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (ուղիղ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ (տեսանյութ)

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները