Facebook-ն ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության մասին տվյալներ կփոխանցի Կոնգրեսին
Facebook ընկերության փոխնախագահ Էլիոթ Շրագեն պաշտոնական բլոգում հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ Կոնգրեսին կփոխանցի ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննության հետ կապված տվյալներ:
«Դա արտասովոր հետաքննություն է, որը բարձրացնում է ԱՄՆ-ում ընտրությունների արդարության հարցը: Իրավաբանական նորմերի և ընկերության քաղաքականության լարված վերլուծությունից հետո մենք որոշեցինք, որ եթե մենք կիսվենք Կոնգրեսի հետ մեր հայտնաբերած գովազդով… դա կօգնի իշխանություններին ավարտին հասցնել 2016 թվականի ընտրություններին տեղի ունեցածի գնահատականի վերաբերյալ կենսականորեն անհրաժեշտ աշխատանքը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ տվյալները չեն հրապարակվի, քանի որ դա արգելում է դաշնային օրենքը:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ հանձնարարել է փոխանցել հայտնաբերված գովազդը Կոնգրեսին:
Նրա խոսքով՝ մինչ այժմ հայտնաբերվել է խնդրահարույց տեղեկատվության համեմատաբար փոքր ծավալ, սակայն ընտրություններին միջամտության ցանկացած փորձ լուրջ խնդիր է: Ցուկերբերգն ընդգծել է, որ Facebook-ը կշարունակի սեփական հետաքննությունն անցկացնել, որի ընթացքի մասին կտեղեկացնի կառավարությանը:
Facebook-ն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում ռուսական բոտերը գովազդ էին գնում այդ սոցիալական ցանցում նախընտրական արշավի արդյունքների վրա ազդեցություն գործելու համար:










