Պենտագոնի ղեկավարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստան. CNN
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ սա Մեթիսի առաջին այցն է Աֆղանստան այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսին Թրամփը հայտարարել էր, որ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորակազմի թիվը կավելանա՝ հասցվելով 14.000 զինծառայողի:
Օգոստոսի 31-ին Մեթիսը ստորագրել է Աֆղանստան լրացուցիչ զորք ուղարկելու մասին հրամանը:










