Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միասնական են, բոլորը դա պետք է իմանան. Թուրքիայի ՊՆ

12:58 • 28.09.17

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միշտ պետք է աջակցեն միմյանց: Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները շարունակվելու են նաև ապագայում:


«Ապագայում զորավարժություններին կներգրավվեն զորամիավորումներ և տեխնիկայի միավորներ: Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միասնական են, բոլորը պետք է դա իմանան: Անհրաժեշտության դեպքում մեր զինված ուժերը պատրաստ են ամեն կերպ աջակցել միմյանց»,- ասել է նա:


Թուրք նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում առկա է փոխըմբռնում:

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միասնական են, բոլորը դա պետք է իմանան. Թուրքիայի ՊՆ