Մեր արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ է 60%-ին. սրանով պետությունն արձանագրում է, որ չի կարող առանց պարտքի կազմակերպել հանրային կյանքը. Մ. Մելքումյան

19:02 • 29.09.17



ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե  արտաքին պարտքի սպասարկման հարցում այս պահին երկիրը դժվարությունների չունի՞, եթե ունի, ապա ՀՀ վերջին 3 վարչապետներից ո՞վ է պատասխանատու դրա համար, ում են նախընտրելու որպես վարչապետի՝ 2018 թվականին:

-Պարո՛ն Մելքումյան, հաջորդ տարի ՀՀ արտաքին պարտքը հասնելու է 6 միլիարդ 700 միլիոն դոլարի:  Կա կարծիք, որ մեր երկիրն արդեն իսկ արտաքին պարտքի սպասարկման խնդիր ունի և այս պարագայում որքանո՞վ ենք մոտ կանգնած դեֆոլտին, ինչի մասին ևս գնահատականներ կան:

-Այսօր փաստորեն մինչև տարեվերջ կունենանք արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության   58, 8 տոկոս: Այսինքն՝ մոտենում ենք  60 տոկոսին: Հիշեցնենք, որ 50 տոկոսն անցնելուց հետո, երկիրը միջազգային կառույցների սահմանած բոլոր կանոններով՝ համարվում է ռիսկային և արդեն օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում: Մենք էլ ունենք արտաքին պարտքի մասին օրենք, որի համաձայն՝ 50 տոկոսն անցնելու դեպքում վերջին 3 տարիների ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով կարելի է կանխատեսել բյուջեի դեֆիցիտ: Բյուջեն ունի եկամտային մաս և ծախսային,  այսինքն՝ ծախսային մասն ավել է լինում, բայց այդ տարբերությունը միշտ փակվում է արտաքին փոխառություններով:

Հիմա, եթե չեմ սխալվում, մեր մոտ բյուջեի դեֆիցիտը պետք է լինի 150 միլիարդ  և դրա համար մտցնում են սահմանափակում, որ ավելի բան չկարողանանք վերցնել: Մեր գործող օրենքով նախատեսված 2-րդ սահմանափակումն այն է, որ 60 տոկոսն անցնելու դեպքում այդ պարտքն առ ոչինչ է լինում, այսինքն՝ իրավունք չունեն այն անցնել: Դրա համար կառավարությունը հիմա բերում է նոր հարկաբյուջետային կանոններ, որոնցով, իբր ուզում է այսպես կոչված՝«ճկունություն» ապահովել: Համաձայն դրա՝ «այդ 60 տոկոսի սահմանը չեմ անցնի, բայց այդ դեֆիցիտի արգելքը հանում է այնտեղ  ընթացիկ ծախսերի բյուջեի ֆինանսավորման և կապիտալ ծախսերի միջև համամասնությունները փոխում է. գիտեք, որ մեր բյուջեի կառուցվածքը, որի մոտ  48 տոկոսն այսպես կոչված՝ ուղղված է  սոցիալական ծախսեին, գիտությանը, կրթությանն ու առողջապահությանը, իսկ կապիտալ  ծախսերը (որոնք հավելյալ արժեք են ստեղծում, ուղղվում են դեպի բիզնեսը) բավականին քիչ են՝ կազմելով 12 տոկոս: Բայց մենք կարծում ենք, որ մեր երկրում, իսկապես, ֆինանսական առումով կարող է պրոբլեմային վիճակ ստեղծվել: Նախ և առաջ, պետք է հիմնավորվի, որ եթե 10 տարի առաջ՝ 2007-ին  արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եղել է ընդամենը 17 տոկոս, այդ ինչպե՞ս եղավ, որ այս տասը տարվա ընթացքում մոտեցանք 60 տոկոսին:

Այսինքն՝ պետությունն արձանագրում է, որ առանց պարտք վերցնելու չի կարողանում կազմակերպել երկրի տնտեսական, հանրային  կյանքը: Սրան պետք է քաղաքական գնահատական տրվի: Նաև պետք է գնահատական տրվի՝ այդ 5 միլիարդը, որ վերցրել են, այդ ի՞նչ են արել, այդ ի՞նչ արդյունավետությամբ են ծախսել: Նոր հակաբյուջետային կանոնների մասին օրենքը, որ բերում են, նշանակում է, որ ընդունում են, որ անարդյունավետ քաղաքականություն է վարվում:

-Ըստ  Ձեզ՝ արտաքին պարտքի համար քաղաքական գնահատականը պետք է տրվի վերջին 3  վարչապետների՞ն, թե Կարեն Կարապետյանին: Վերջինիս օրոք որքա՞ն է ավելացել այդ պարտքը:

-Բոլորի համար էլ, նախ, պետք է տրվի, որովհետև քաղաքական մեծամասնությունը նույնն է.կառավարությունները քաղաքական մեծամասնությանն են: Այդպես լինի, կարող են 2 տարին մեկ կառավարություն փոխեն, ասեն՝ ժամանակը կարճ է եղել: Բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է, չէ՞: Ինչ վերաբերում է  կոնկրետ Կարեն Կարապետյանի կառավարության պարտքին, ապա եթե չեմ սխալվում, 1-1,5  ընթացքում մեր պարտքն աճել է 750 դոլարով: Ճշգրիտ չեմ կարող ասել՝  որ պահին վավերացրեցինք:

-Այսինքն՝  քաղաքական գնահատականը ՀՀԿ-ի՞ն պետք է տրվի:

-Քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ինն է, չէ՞: Ով ձևավորում է կառավարությունը, նրան էլ պետք է գնահատական տրվի: Բայց դա չի նշանակում, որ կառավարությանն էլ չպետք է տրվի: Բոլոր կառավարություններին, որոնց օրոք, պետք է հասկանանք՝ վարկերը, դրամաշնորհները ոնց են օգտագործվել: Դրա արդյունավետությունը պետք է հասկանալ: Եվ սա կարևոր է, որովհետև եթե դրանք նախկինում արդյունավետ օգտագործվեին, նոր պարտքեր վերցնելու կարիք, հնարավոր է, չլինեն: Ես անձնապես դեմ չեմ, որ պետությունը փող ստանա, բայց իմ դիրքորոշումն այն է, որ նոր վարկեր վերցնելու աճի տեմպը պետք է ավելի փոքր լինի, քան տնտեսական աճի տեմպը: Իսկ մեր մոտ հակառակն է՝ պարտքերն ավելի արագ են աճում, քան  ՀՆԱ-ի աճը: Էլ չեմ ասում, որ դրա հետևանքով պետք է աղքատությունը կրճատվեր, արտագաղթը կասեցվեր: Եվ պետությունն այդ սոցիալական խնդիրները չի լուծել, որովհետև ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ թոշակները: Ես դեմ եմ, որ վարկ վերցնենք՝ թոշակ տանք, էդ վարկը պետք է գնա այնպիսի հիմքեր ստեղծելուն, որի հետևանքով տնտեսական աճը դառնա տնտեսական զարգացում: Այսինքն՝ մասնագիտական լեզվով ասած՝ նախկին կառավարությունները վարել են պրոցիկլիկ քաղաքականություն՝ հակացիկլիկի փոխարեն: Այսինքն՝ դիմակայել են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, վարելով  սպառման քաղաքականություն:

-Եթե ՀՀԿ-ին է տրվում արտաքին պարտքի համար գնահատականը, չե՞ք կարծում, որ սա կոլեկտիվ պատասխանատվություն է, ինչը վատ բան է :

-Խոսքը քաղաքական մեծամասնության մասին է, ինչ կոլեկտիվ: Քաղաքականություն իրականացնողն է առաջին հերթին, քանի որ, ի վերջո, կա քաղաքականության 5-ամյա ծրագիր, հետո 3-ամյա, հետո` 6 ամսվա: Սրանք  բոլորը քաղաքական մեծամասնության ծրագրերն են:

-Եթե չեմ սխալվում, կառավարությունն իր հաշվետվության մեջ նշել էր, որ այս ընթացքում՝  7 ամսվա մեջ  189 աշխատատեղ է ստեղծել, բայց եթե մենք գումարենք տարբեր նախարարությունների  ՊՈԱԿ-ներից ազատված աշխատակիցների թիվը, հաշվի առնելով, որ միայն ԱԻՆ-ից 50 հոգի կրճատվեց,  արդյոք այս բոլոր աշխատողների քանակն ավելին չէ՞, քան ստեղծված աշխատատեղերը: Եվ այն, որ առողջապահական և այլ ծախսերը կրճատվում են, արդյոք պատճառն այն չէ՞, որ արտաքին պարտքի բեռը մեզ սկսել է խեղդել ու չենք կարողանում սպասարկել:

-Հենց դա եմ ասում: Ֆինանսների նախարարը մի քանի օր առաջ հանդիպեց մեր խմբակցության հետ և, բնականաբար, մենք ասում ենք, որ հաջորդ տարվա բյուջեում ընթացիկ ծախսերից պետք է անցում կատարվի կապիտալ ծախսերին: Օրինակ՝ 260 հազար մարդ սնվում է բյուջեից, բնականաբար, կառավարությունը չի գնալու աշխատավարձերը կրճատելուն, բայց ոչ էլ բարձրացնում է:

Ես էլ խանութից գնումներ եմ անում, և կարող եմ ասել, որ «Պրեզիդենտ», «Վալիո» կարագները մեկ տարվա ընթացքում 3800 դրամից աճել են, հասել 5900 դրամի: Կոնկրետ թվեր եմ ասում, հիմա եթե կառավարությունը վերջին չորս ամիսներին 440 միլիարդից ավել հարկային մուտքեր պետք է ապահովի, նշեմ, որ այս դրությամբ միջին ամսական մուտքերը 90-95 միլիարդ են: Նշանակում է՝  ամսական 110-115 միլիարդ մուտքեր պետք է ապահովվեն,ինչն անհնար եմ համարում: Հիմա ո՞րն է ելքը. կամ պետք է տնտեսական աճ լինի, որն այդքան չկա, կամ էլ պետք է գնաճ լինի ու դրա հաշվին ապահովվեն մուտքերը:  Տեսեք, օրինակ, կառավարության մոտ մի միտք է հղացել, որ կրթության համակարգում, որը երրորդն է այնտեղ աշխատող մարդկանց թվով՝ (105 հազար մարդ է այնտեղ աշխատում) մտածում են՝ քանի՞ մարդ է, որ ոչ կրթական ուղղվածությամբ է աշխատում (նկատի ունի այլ աշխատողների, տեխնիկական, պահակ, հավաքարար) նրանց ծախսերը կրճատի: Այսինքն՝ կառավարությունը օր ու գիշեր  նման կրճատումների պատրվակներ ու գումարների ռեզերվներ է ման գալիս: Դեմ ենք դրան, որովհետև դա բերելու է սոցիալական նոր ճնշումների: Առանց այդ էլ աղքատության մակարդակը  բարձր է, օպտիմալացման անվան տակ  մարդկանց են կրճատում, նշանակում է, որ այդ մարդիկ կամ արտագաղթելու են կամ համալրելու են աղքատների շարքերը: Կառավարությունը գոնե պետք է կարողանա ստատուս քվոն պահի: Էլ չենք ասում, որ մեր ծրագրում գրված է, որ մենք պետք է թոշակ աշխատավարձ բարձրացնեինք և ապահովեինք տնտեսական աճ, որը դառնար զարգացում: Թե չէ  պարտքեր վերցնելով, մարդկանց կրճատելով…

-Ասում եք՝ քաղաքական գնահատական պետք է տրվի քաղաքական մեծամասնությանը: Հայտնի է, որ այդ մեծամասնության առաջնորդը Սերժ  Սարգսյանն է, կարելի՞ է ասել, որ նրան եք առաջարկում քաղաքական գնահատական տալ:

-Տեսեք՝մենք որևէ խնդիր չենք անձնավորում, մենք  կողմ ենք համակարգային փոփոխություններին: Էդ նույն հարցերը կարող եք տարիներով մեզ տալ, մենք ասում ենք, որ պետք է համակարգ փոխվի: Եվ եթե այսօրվա կառավարությունը շարունակում է նույն քաղաքականությունը, որն իրականացրել են նախորդները, ուրեմն պետք է հասկանանք, որ այս մոտեցումներն արդեն նախորդ կառավարությունները ցույց են տվել և որևէ դրական արդյունքի չեն արձանագրել: Մեր տարբերությունը, որպես ընդդիմադիր ուժի, նրանում է, որ  ասում ենք՝ այս ոլորտում 0.2 տոկոսով աճը սենց է, կամ նենց, մենք ասում ենք, որ  նավը չի գնում  մեր տեսլականի ուղղությամբ, որ «15 կետերում» շարադրված է: Որ կա արտագաղթ,փլուզում, գործազրկություն՞

Այսօր զբաղվածության ոլորտում, եթե ստեղծվել է մի 10 -15 հազար աշխատատեղ, կառավարությունը լռում է: Է, թող ասեն, որտե՞ղ են ստեղծվել այդ աշխատատեղերը: Թող ժողովուրդը գնահատական տա:

Տեսե՞լ եք` ինչ վիճակ է գյուղական համայնքներում, մի հատ հարցրեք՝ փոփոխություններ կա՞ն, թե չկան: Ժողովուրդը պետք է այդ գնահատականը տա, որովհետև ժողովուրդն իր ձայնը վերջին ընտրություններին տվել է քաղաքական մեծամասնությանը:  Ուրեմն իրենից պահանջի, որ,այ, ձայնս տվել եմ քեզ, քաղաքական մեծամասնություն, բայց դու ինչ ուղիով ես գնում:

-Պարոն Մելքումյան,  մինչև 2022 թվականը գոնե ՀՀԿ-ին է վերապահված կառավարություն ձևավորելու իրավունքը: Եթե Դուք պարբերաբար հիշատակում եք այդ 15 կետերի մասին, ապա նշանակում է, որ դրանք իրականացնելու համար կամ պետք է գնաք հեղափոխական ճանապարհով կամ ՝ կոալիցիոն: Մանավանդ, որ, ինչպես մենք գիտենք՝«քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

-Ես ասել եմ՝ քաղաքականությունը ճշգրիտ հաշվարկելի ոլորտ է, գիտության նման մի բան է: Այսինքն՝ «եթե»-ներով, թե ինչ կլինի մինչև 2022 թվականը, եկեք չխոսենեք:« Եկեք խոսենք այն մասին,  թե ինչ կարող ենք անել օրենքով մեզ վերապահվածի շրջանակներում: Դա  առաջին հերթին օրենսդրական աշխատանքն է, եթե հետևել եք՝ կառավարությունը երեկ մեր 3 նախագծերը մերժեց: Եվ նաև խորհրդարանական վերահսկողություն:  Եվ նաև նոր սահմանադրությամբ լուրջ վերահսկողական գործառույթներ կան վերապահված: Ինչ վերապահված է, լիարժեք ու համակողմանի իրականացնում ենք:

-Իսկ հնարավո՞ր է՝ կոալիցիա մտնելով փորձեք նավը ձեր տեսլականով տանելու:

-Կրկնում եմ՝ «եթե»-ներով կամ ինչ-որ կանխատեսումներով չենք խոսում: Այսօրվա դրությամբ կոալիցիայի մասին որևէ խոսակցություն չկա, մենք գնում ենք մեր ընթացիկ աշխատանքները ծավալելու ուղղությամբ: Ասեմ նաև, որ մեր ֆրակցիայում, որի օրենսդրական աշխատանքների համակարգողը ես եմ, բավականին լուրջ աշխատանք է տարվում:

-Տեսեք. պարզ է, որ  մինչև 2022 թվականը վարչապետը  լինելու  է կամ Սերժ Սարգսյան, կամ Կարեն Կարապետյան: Այլընտրանքը  սա է և, ելնելով մինչև այս Ձեր ասածներից՝ կոնկրետ ձեզ համար  նախապատվություն կա՞` Սերժ Սարգսյա՞ն, թե Կարեն Կարապետյան:

-Դա քաղաքական մեծամասնության խնդիրն է. հիմա դեռ վաղ է դրա մասին որևէ բան ասելը: Կգա ժամանակը, մեր հարցադրումներն, անպայման, կանենք: Հիմա դրա մասին վաղ է խոսելը: Ավելին՝ քաղաքական գործչի համար հիմա դրա մասին խոսելն առնվազն քաղաքական կարճատեսություն է: Դա իրենց խնդիրն է, բայց, իհարկե, մենք էլ միանշանակ մեր տեսակետները պետք է հայտնենք: Բայց դեռ վաղ է:

-Կա կարծիք, որ ԲՀԿ-ում ոչ ոք չի կարող հենց այնպես քննադատել կառավարությանը։
-Դա շատ ծիծաղելի է, մենք միշտ էլ քննադատել ենք, և միշտ էլ մեր քննադատության պակաս չի եղել: Հետևե՛ք մեր գործունեությանը, ինչ կառավարություններ եղել են, տեսել ենք՝ կառավարությունը նավը չի տանում ճիշտ ուղղությամբ, ասել ենք:

 

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

17:54 • 20/09

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

17:50 • 20/09

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին

17:46 • 20/09

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

17:39 • 20/09

Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության փոփոխություն կլինի

17:30 • 20/09

Հայաստանում օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծը

17:28 • 20/09

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:25 • 20/09

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են իրենց առաջնորդին «հայ» անվանած պաշտոնյայի վրա

17:23 • 20/09

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

17:21 • 20/09

Քանի հանդիպում բաց կթողնի Ռոնալդուն. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել

17:21 • 20/09

Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն անցկացվում են Սասուն Միքայելյանի ուղղորդմամբ, բայց որևէ մտավախություն չունեմ. Արամ Դանիելյան

17:21 • 20/09

Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:19 • 20/09

Մենք հավատում ենք, որ մեր և ՀՀ-ի հարաբերությունների հիմքն ամուր է․ Պյոտր Սվիտալսկի

17:09 • 20/09

Թրամփը հոթդոգ է բաժանել «Ֆլորենս» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

17:09 • 20/09

Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ