Թայվանում iPhone 8 Plus նորագույն սմարթֆոնն ուռել և բացվել է լիցքավորման ժամանակ (լուսանկար)

18:44 • 29.09.17

Թայվանում iPhone 8 Plus նորագույն սմարթֆոնի օգտատերերից մեկը հայտնել է, որ գաջեթի կաղապարը բացվել է վերալիցքավորման համար հոսանքին միացած ժամանակ:

Ինչպես հայտնում է 9to5mac.com-ը, թայվանուհին, ում անունը Վու է,  հրապարակել է ուռած մարտկոցով և բացված վահանակներով սմարթֆոնի լուսանկարները: Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սմարթֆոնը գնելուց երեք օր անց: 

Նշվում է, որ սմարթֆոնը վերալիցքավորման է դրվել 70 տոկոս լիցքի պարագայում և րոպեներ անց պայթել է, ինչի հետևանքով հետին վահանակն անջատվել է:

Հեռախոսն անմիջապես ուղարկվել է գործարան, որտեղ մասնագետներն ուսումնասիրում են խափանման պատճառները:

Օրեր առաջ ճապոնացի օգտատերերից մեկը ևս լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերվում էր նրա վնասված սմարթֆոնը:

Հիշեցնենք, որ Apple-ի նորագույն սմարթֆոնի վաճառքը սկսվել է մեկ շաբաթ առաջ:

 

 

Թայվանում iPhone 8 Plus նորագույն սմարթֆոնն ուռել և բացվել է լիցքավորման ժամանակ (լուսանկար)