Իլոն Մասկը պատրաստվում է տիեզերանավով մարդկանց Նյու Յորքից Լոնդոն տեղափոխել 29 րոպեում (տեսանյութ)

13:28 • 29.09.17

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է այնպիսի տիեզերանավ կառուցել, որը կկարողանա Մարս ուղևորվել, Լուսնի վրա բազա հիմնել, ինչպես նաև մարդկանց տեղափոխել աշխարհով մեկ՝ Երկիր մոլորակի մի կետից մյուսը, հայտնում է The Washington Post-ը:


«2017 թիվն է, մենք պետք է մինչև հիմա արդեն բազա ունենայինք Լուսնի վրա: Ինչո՞վ էինք այսքան ժամանակ զբաղված»,- ասել է Մասկն Ադելաիդայում՝ ելույթ ունենալով տիեզերագնացության միջազգային կոնգրեսի ժամանակ:


Մասկը հայտարարել է, որ իր SpaceX ընկերության Big Fucking Rocket նոր տիեզերանավը կկարողանա նաև ուղևորների տեղափոխել մոլորակի մի կետից մյուսը մեկ ժամից էլ պակաս ժամանակում: Նա նշել է, որ առավելագույնը 29 հազար կմ/ժ արագության դեպքում՝ Նյու Յորքից Շանհայ ուղևորությունն, օրինակ, կտևի 39 րոպե, իսկ Նյու Յորքից Լոնդոն՝ 29 րոպե:


Նա հավելել է, որ մեկ տեղի արժեքը կլինի մոտավորապես նույն գինը, ինչ ինքնաթիռներում էկոնոմ դասի տեղերի գները:


BFR-ը, Մասկի խոսքով, կկարողանա ճանապարհորդել դեպի Մարս: Նախատեսվում է, որ դրա առաջին թռիչքը կկայանա 2022 թվականին, իսկ 2024 թվականից կսկսի գաղութացնել մոլորակը:

 

Իլոն Մասկը պատրաստվում է տիեզերանավով մարդկանց Նյու Յորքից Լոնդոն տեղափոխել 29 րոպեում (տեսանյութ)