Անկախ Քրդստանի ստեղծումը չէի ասի՝ Արցախի համար առանձնապես նպաստավոր է, բայց Հայաստանի՝ այո. Արա Պապյան

18:12 • 30.09.17



Անկախ Քուրդիստանի ստեղծումը Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, կարող է նպաստավոր լինել, բայց ոչ Արցախյան հարցի առումով: Իսկ եթե դրա արդյունքում տարածաշրջանը լինի ֆրագմենտացված, թող լինի: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ չհամաձայնելով  ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի այն պնդման հետ, որ Հյուսիսային Քուրդիստանի անկախացումը կարող է դրական անդրադառնալ արցախյան հիմնախնդրի վրա:

«Չէի ասի, որ դա որևէ կերպ կարող է ազդել արցախյան հիմնախնդրի վրա, բացի այն, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրականացման ևս մեկ  փաստ է: Բայց, ինչպես համոզվել ենք արդեն, նման դեպքերն էական ազդեցություն ԼՂ հարցի վրա չեն ունենում։ Մասնավորապես, Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից հետո Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը, Կոսովոն և էլի մյուս երկուսը նախկին տարածքում ինքնորոշվել են, բայց անգամ Ռուսաստանը, որ մեր դաշնակիցն է ու ճանաչեց Աբխազիան և Օսեթիան, ասում է, որ Ղարաբաղի հարցն առանձին է: Այնպես որ, Ղարաբաղի վրա դա առանձնապես չի ազդի»,-բացատրեց Արա Պապյանը:

Սակայն այլ առումներով անկախ Քուրդիստանի ստեղծումը, Արա Պապյանի կարծիքով, նպաստավոր է Հայաստանի ու հայերի համար. «Նախ՝ նոր խաղացող է հայտնվել Միջին Արևելքում, որն ի հայտ է գալիս 100-ամյա ստատուս քվոյի փոփոխմամբ: Այսինքն՝ այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել էր և մնացել անփոփոխ, հիմա փոխվում է, ինչը նշանակում է, որ կարող են փոխվել ահագին բաներ` նաև ի նպաստ հայերի»:

Հիշեցնենք, որ հայ փորձագետներից որոշներն առաջարկում են շատ չոգևորվել այդ սցենարներով՝ ուշադրություն հրավիրելով Մեծ Քուրդիստանի քարտեզի վրա, քանի որ այդ քրդական հողերում է նաև Արևմտյան Հայաստանը՝ իր քրդաբնակ շրջաններով:

Անդրադառնալով սրան` Արա Պապյանը նկատեց. «Դա քրդական երազանքն է, և մի մոռացեք, որ մենք էլ ունենք Մեծ Հայքի քարտեզը. սա ցանկությունների մասով: Ինչ վերաբերում է հայկական հողերին, ապա հարց՝ ինչպե՞ս որոշեցին, որ դրանք հայկական հողերն են, արդյոք մեր երկիրը հայտարարե՞լ է, որ հավատարիմ է Սևրի պայմանագրին և Վիլսոնի իրավարար վճռին: Երբևէ նման հայտարարություն չի եղել: Ավելին՝ մեր երկիրը ստորագրել է Ցյուրիխյան արձանագրություն՝ այսպիսով ճանաչելով ներկայիս սահմանները: Մյուս կողմից`մենք այդտեղ ոչինչ չենք կորցնում. եթե այս հողերն այսօր վերահսկում են թուրքերը, վաղը կվերահսկեն քրդերը: Ավելին՝ մենք մի բան էլ շահում ենք, որովհետև քրդական պետությունը ռազմականապես կլինի ավելի թույլ, և տնտեսապես Հայաստանից ավելի կախված»:

Քրդերի անկախության հանրաքվեից հետո հիմնական  կանխատեսումն այն է, որ հանրաքվեն և  Անկախ Քուրդիստանի ստեղծումը կբերի տարածաշրջանում ֆրագմենտացիայի՝ տրոհման, Արա Պապյանն առաջարկում է չվախենալ՝ ասելով. «Եթե տրոհումը սկսվի, առաջինը կլինի Իրաքը, սա հնարավոր է, որ բերի նաև Սիրիայի տրոհման, որովհետև Սիրիայի քրդերը հնարավոր է նույնպես անկախանալու ցանկություն հայտնեն, ինչն էլ հնարավոր է հանգեցնի՝ Սիրիայի մի քանի մասի բաժանությանը: Սա շատերի կարծիքով՝ կարող է ազդել Թուրքիայի վրա, բայց, կրկնում եմ, տարածաշրջանի ֆրագմենտացիայում ոչ մի վատ բան չկա: Հակառակը, որքան Միջին Արևելքը ֆրագմենտացված լինի, այսինքն՝ փոքր-փոքր երկրներ լինեն, այնքան կայունությունն ավելին կլինի:

Այսինքն,  ըստ բանախոսի, եթե առաջ տարածաշրջանում, ենթադրենք՝  30 երկիր էր, հիմա դառնա 50, նշանակում է, որ  գնալով շատանում են փոքր  երկրները,  իսկ որքան երկիրը փոքր լինի,  այնքան նա ի վիճակի չի լինի մեծ պատերազմ վարել:

Նշենք, որ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս, Սանկտ Պետերբուրգի աֆրիկյան և ասիական հետազոտությունների կենտրոնի դասախոս, քրդագետ Գառնիկ Ասատրյանն օրինակ, այս կարծիքին չէ, նրա խոսքով` քրդական պետությունը մշուշոտ հեռանկարներ ունի:

Ըստ նրա՝ քրդական գործոնն արհեստական օրակարգ է, որը ժամանակ առ ժամանակ՝ 20 -30 տարին մեկ ի հայտ է գալիս։ Քրդական պետության մշուշոտ հեռանկարների  հիմնական պատճառը,ըստ քրդագետի, այն է, որ 50 միլիոնանոց քրդական  գործոնը միֆականացված է: 50 միլիոնանոց քրդական ինքնությանը վերագրվող շատ հատվածներ ունեն միմյանցից տարբերվող էթնիկական, կրոնական,  լեզվական խմբեր:

Ի պատասխան՝արա Պապյանն նշեց. «Ոչ ոք չի պնդում, որ պետք է լինի քրդական մեկ պետություն և բոլոր քրդերը պիտի լինեն մեկ Քրդստանի մեջ: Կարող են լինել տարբեր Քուրդիստաններ, ինչպես, օրինակ, արաբներն ունեն տարբեր պետություններ, գերմանացիները: Ինչ վերաբերում է հարցադրմանը` քրդերը պատրա՞ստ են, թե ոչ, ապա շատ ավելի անպատրաստ ժողովուրդներ են պետականություն ստացել, նույն արաբները, Միջին Ասիայի ժողովուրդները: Հակասությունների առումով էլ, այո, դրանք կան, բայց հենց երեկ Սիրիայի քրդական ժողովրդական կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ թեև Բարզանիի հետ խնդիրներ ունեն, բայց իրենք ամեն ինչով կօգնեն եղբայր քրդերին։ Եթե անգամ Թուրքիան հարձակվի Իրաքի Քուրդստանի վրա, իրենք կհարձակվեն Թուրքիայի վրա:

Այն, որ Էրդողանը և վարչակարգը սպառնում են պատերազմով՝ Արա Պապյանը համարում է «թատրոն»՝ասելով, որ Իրաքի հետ սահմանը փակելու և Իրաքի վրա «գնալու» սպառնալիքներ տվող Թուրքիան այնտեղ լրացուցիչ, նախկինում փակված անցակետ է բացել:

«Միանշանակ է, որ որևէ ռազմական գործողություն պատերազմի ձևով չի լինի: Այլ բան է, որ ինչպես առաջ օդանավերից «Քրդական աշխատավորության կուսակցության» Հյուսիսային Իրաքում գտնվող որոշ ճամբարներ էին ռմբակոծում, հիմա էլ կանեն, բայց ոչ գործողություններ, որոնք կարող են կանխել անկախությունը: Եկեք հստակ պատկերացնենք, որ 7 միլիոնանոց զինված ազգը, թիկունքին ունենալով ամերիկյան 4 օդակայան, որոնք հարյուրավոր դոլարների զենք են մատակարարում սիրիական Քուրդիստանին, որտեղից էլ այդ զենքը գալիս է Իրաքի Քուրդիստան, դրա դեմն առնելը հնարավոր չէ»:

Նշենք, որ, շատ փորձագետներ պնդում են, որ անկախ Քուրդիստանի ստեղծմամբ շահագրգռված է Իսրայելը, որը համարվում է այն երկիրը, որը  60-ականներից  սկսած օգնել է քրդերին և  այսօրվա դրությամբ միակ երկիրն է, որը չսպասելով հանրաքվեից հետո Քուրդիստանի խորհրդարանի՝ իր անկախության հռչակմանը, հաստակամ հայտարարում է ճանաչելու անհրաժեշտության մասին:

 

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:54 • 15/11

Յարոսլավլում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հայ է մահացել

22:54 • 15/11

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

22:43 • 15/11

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ. «Եկել ենք հաղթելու համար» (տեսանյութ)

22:35 • 15/11

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների

22:22 • 15/11

Ընտրությունների արդյունքում ՀՀ-ում լինելու է ամենաանորակ, ամենակասկածելի կրթական ցենզ ունեցող մեծամասնություն. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

22:16 • 15/11

Վերտոնգենն ամռանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

22:06 • 15/11

Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը

21:50 • 15/11

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից և «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

21:32 • 15/11

Իվան Ռակիտիչ. Լուկա Մոդրիչն ինձ համար եղբոր պես է

21:32 • 15/11

Իտալիայում ցուցարարները գրոհել են Նեապոլի քաղաքապետարանը (տեսանյութ)

21:24 • 15/11

Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու ակնկալել կամ պահանջել ուրիշից. Նարինե Թուխիկյանը կլքի Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը

21:13 • 15/11

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական համալսարանի համագործակցության մասին հուշագիր

21:08 • 15/11

Երևանի Եղվարդի խճուղում մեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել. վարորդը մահացել է

21:00 • 15/11

ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել է 2 միջազգային կազմակերպության

20:52 • 15/11

Փորձագետները նշել են, թե որն է Եվրոպայի ամենաանվտանգ փողոցներով քաղաքը

20:48 • 15/11

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

20:45 • 15/11

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին և մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

20:28 • 15/11

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 քաղաքացու նկատմամբ

20:24 • 15/11

Կաֆու. Վինիսիուսը կարող է դառնալ նոր Ռոնալդու

20:15 • 15/11

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների պաշտոնները

20:01 • 15/11

Լիբերմանի քաղաքական գործունեությունը շատ սահմանափակ է, նրանով պայմանավորված չէր հայ-իսրայելական հարաբերությունների մակարդակը․ Արմեն Պետրոսյան

19:52 • 15/11

Մարտին Էդեգոր. «Ռեալի» հիմնական կազմում տեղ նվաճելու հույս ունեի

19:49 • 15/11

ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյան

19:36 • 15/11

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

19:32 • 15/11

ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը և Ա. Միրզոյանը քննարկել են կառավարման համակարգի բարեփոխումները

19:18 • 15/11

Գաղտնազերծվել է Jeep-ի նոր պիկապի արտաքին տեսքը (լուսանկարներ)

19:03 • 15/11

Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

18:51 • 15/11

Լեբրոն Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության ամեաարդյունավետ 5-րդ բասկետբոլիստը

18:50 • 15/11

Պետք է շնորհակալ լինեմ ինձ ուղղված սուլոցների համար. Սերխիո Ռամոս

18:43 • 15/11

Սաուդյան Արաբիայում 21-րդ կասկածյալին են ձերբակալել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

18:26 • 15/11

Ամերիկացի նկարիչը 725 000 դոլարով գնել է Բենքսիի հայտնի նկարը՝ այն ներկելու համար

18:15 • 15/11

Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը. ՀՀ նախագահ

18:07 • 15/11

Երևանի մանկապարտեզներում արձանագրված թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու. փոխքաղաքապետ

18:05 • 15/11

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:53 • 15/11

«Փաստը, որ սաուդցի լրագրողի մարմինը դեռ չի գտնվել, բազմաթիվ հարցեր է առաջացնում». Թուրքիայի ԱԳՆ

17:49 • 15/11

Քանյե Ուեսթը Մարկ Ցուկերբերգի հետ երգել է Backstreet Boys խմբի երգերից մեկը (լուսանկար)

17:47 • 15/11

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը. Վրաստանում ՀՀ դեսպանություն

17:39 • 15/11

ՄԻԵԴ-ը Նավալնիի ձերբակալություններն ու կալանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել

17:36 • 15/11

Մաուրիցիո Սարիի խաղաոճը հիանալի համապատասխանում է ինձ. Մորատա

17:15 • 15/11

Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի

17:12 • 15/11

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

17:08 • 15/11

«Ֆլորիդայում որոշ մարդիկ 2 անգամ են քվեարկել». Թրամփը խոսել է «կեղծված» ընտրությունների մասին

16:53 • 15/11

«Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունները պետական բյուջե չեն վճարել խոշոր չափի գումարներ. ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել են քրգործեր

16:47 • 15/11

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

16:42 • 15/11

«Լռություն, քննություն է». Հրվ. Կորեայում միասնական ավարտական քննության ժամանակ լռություն ապահովելու համար հետաձգվել է 134 չվերթ

16:37 • 15/11

Խորհրդարանը զենք ճոճելու, ծափերի տեղ չէ. Ալիկ Սարգսյանը՝ «Սասնա Ծռերի»՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին

16:36 • 15/11

Ցանկանում ենք լավագույնս պատրաստ լինել Հայաստանի հետ խաղին. Պորտուգալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

16:33 • 15/11

Բրիտանական ֆունտ ստերլինգն անկում է գրանցել «Բրեքզիթ»-ի լուրերի ֆոնին

16:26 • 15/11

Կրիշտիանու Ռոնալդուն նշանադրվել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ. Mirror

16:19 • 15/11

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները

16:15 • 15/11

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը

16:09 • 15/11

Կարելի է համեմատաբար ցածր ներդրումների ու մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում լավ կառավարել հին աղբավայրերը. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

16:07 • 15/11

Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. այդ մասով գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան նոր քննության, իսկ պաշտպանների բողոքը մերժվեց

16:05 • 15/11

Տոմսկի բնակչուհին ԻՊ-ի «կարիքները հոգալու համար» 1 մլն ռուբլի է փոխանցել խմբավորմանը (տեսանյութ)

16:03 • 15/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճայինները պայքարը կսկսեն վաղը

15:51 • 15/11

Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոյում» ավելի շատ կստանա, քան Գրիզմանը

15:50 • 15/11

«The Independent». Աարոն Ռեմսին կտեղափոխվի «Բավարիա»

15:48 • 15/11

Կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի. փոխոստիկանապետ

15:43 • 15/11

Վահրամ Բաղդասարյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում

15:33 • 15/11

Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ է պահանջել Խաշոգջիի սպանության համար մեղադրվող 5 անձի համար

15:29 • 15/11

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

15:24 • 15/11

«1915-ի հայերն են «վերադառնում». թուրք սյունակագիրը սիրիացի ներգաղթյալների մեջ «հայ լրտեսներ» է փնտրում

15:22 • 15/11

Ֆեդերերը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է. Անդերսոն

15:14 • 15/11

Հնդկաստանում տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա (տեսանյութ)

15:11 • 15/11

Կառավարության որոշում ենք պատրաստում, որ աջ ղեկով մեքենաները կարողանան ներկրել՝ 1 տարում վերասարքավորելու պայմանով. Հ. Արշակյան

15:09 • 15/11

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

15:00 • 15/11

«Բամբասողներն ահաբեկիչներ են». Հռոմի պապը կոչ է արել ստերով չվարկաբեկել մարդկանց

14:56 • 15/11

Երևանի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

14:52 • 15/11

Գալկինը մեկնաբանել է Պուգաչովայից «բաժանվելու» մասին լուրերը

14:48 • 15/11

Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ

14:45 • 15/11

Հետաքննիչը գտել է, որ հանցակազմ չկա. Դ. Իոաննիսյանը՝ Հրազդանում նախընտրական քարոզչությանը դպրոցների տնօրեններին ներգրավելու դեպքի մասին

14:40 • 15/11

Ես մտածելու բան չունեմ, ասելիքս Սերժ Սարգսյանի աչքերին նայելով եմ ասել. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ին թիրախավորելու մասին

14:34 • 15/11

Լուկակուն չի օգնի Բելգիայի հավաքականին Իսլանդիայի հետ խաղում

14:33 • 15/11

«Մեր ղեկավարը վտանգավոր մարդ է». Դե Նիրոն կրկին քննադատել է Թրամփին (լուսանկարներ)

14:32 • 15/11

Հայկ Մարությանը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը նշել է ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարևորությունը

14:31 • 15/11

Կադիրովը սպիտակ «Մերսեդես» է նվիրել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած տղային (տեսանյութեր)

14:22 • 15/11

Որտեղ էլ լինեմ, ինչով էլ զբաղվեմ, շարունակելու եմ սրտացավ և ուշադիր լինել իմ հարազատ բուհի հանդեպ. Ա. Աշոտյանը՝ ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմում չլինելու մասին

14:16 • 15/11

Թուրքիայի նախագահական պալատը մեկ տարում 1300 թուրք ընտանիքի սպառածի չափով էլեկտրաէներգիա է սպառում

14:11 • 15/11

Հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու. Դ. Անանյանը՝ «Գազպրոմում» չարաշահումների մասին (տեսանյութ)

14:09 • 15/11

Ապագայում մեզ բավականին լուրջ վտանգներ են սպասվում, այդ պատճառով ՀՀԿ-ն պետք է լինի փաստարկված ընդդիմություն. Մ. Եսայան

14:05 • 15/11

Ընտրությունների արդյունքը և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին. Ա. Հարությունյանն՝ իր ԱԺ նախագահ լինելու լուրերի մասին (տեսանյութ)

14:03 • 15/11

Հավաքների ազատության անհիմն և անուղղակի սահմանափակման միտում ենք տեսնում. ԱՆ փոխնախարարը՝ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին

14:00 • 15/11

Մենք չենք ասում՝ այս իշխանությունը ազգադավ է, բայց ղարաբաղյան հարցում որոշակի ստորջրյա հոսանքներ կան. Է. Շարմազանով

14:00 • 15/11

«Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակ» Անաստասիա Կնյազևան հեռուստահաղորդավարուհի է դարձել (լուսանկարներ)

13:56 • 15/11

Գնդակը ճարտարապետների դաշտում է, որ նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական փոփոխություններ կատարել քաղաքում. Ն. Փաշինյան

13:37 • 15/11

«Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը՝ ռուսական «Գազպրոմը», չի պատրաստվում 2019թ. հետո վնասներ կրել. Հրանտ Թադևոսյան

13:34 • 15/11

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ցինցինատիի միջազգային մրցաշարում

13:26 • 15/11

Չիլիչն առաջին հաղթանակն է տարել Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում (տեսանյութ)

13:26 • 15/11

Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 14-ամյա աղջկա առևանգելու և նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

13:21 • 15/11

Կա շահագրգռվածություն խնդիրը բերելու «Գազպրոմի» դաշտ. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը՝ ՊԵԿ-ի մեղադրանքի մասին

13:18 • 15/11

Կալիֆոռնիայում հրդեհներին կարող են փոխարինել հորդառատ անձրևները՝ իրենց հետ բերելով ջրհեղեղի ու սողանքների վտանգ

13:18 • 15/11

Առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքներում հավաքներն անցկացնել բնականոն գործունեությանը չսպառնացող հեռավորության վրա. Մ. Հակոբյան

13:14 • 15/11

«Մոր համար պատիվ է երեխայի 70-ամյակին կենաց խմելը». Բուքինգհեմյան պալատում նշել են արքայազն Չարլզի 70-ամյակը (լուսանկարներ)

13:08 • 15/11

Բարի համբավն արատավորելու միտում կա. «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը՝ ՊԵԿ մեղադրանքի մասին

13:00 • 15/11

«Ֆրանսիան չի ցանկանում ԱՄՆ-ի վասալը լինել». Մակրոն

12:54 • 15/11

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

12:49 • 15/11

Ենթադրենք՝ 2 տղամարդ կամ 2 կին գնում են ԶԱԳՍ և ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. Ն. Փաշինյանը հստակեցրեց հարցը

12:47 • 15/11

Եթե այսօր ՃՏՊ-ներից միջինը տարեկան ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11%-ով ավելի կլիներ. փոխոստիկանապետ

12:45 • 15/11

Հույն հնագետներին հաջողվել է պեղել հին հունական Տենեա քաղաքի ավերակները

12:42 • 15/11

Եթե ներկայացվեն մինչ կալանավորումը Մայրապետյանի միջոցներից «Հ2»-ին դրամական փոխանցումների հիմնավորումները, քայլեր կարվեն նույն պարբերականությամբ փոխանցումներ թույլ տալու ուղղությամբ. Դատախազություն