Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ բացված կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Լաս Վեգասի իշխանություններին:
Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է: Կասկածյալի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նա տեղի բնակիչ է:
Շերիֆի հաղորդմամբ՝ զոհերի թվում եղել են նաև համերգին ներկա ծառայության մեջ չգտնվող ոստիկաններ:
Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կարծում են, որ հարձակվողը մենակ է եղել, բայց հայտնել են, որ նրանք փնտրում են սպանված կասկածյալի սենյակակցին՝ ասիացի մի կնոջ:
Ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի և 24 վիրավորի մասին:
Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:



VIDEO: Moments shots were fired during Route 91 Harvest Festival (Via: @davidsakach) pic.twitter.com/AkoyfUk8Pa
— Joel Franco (@OfficialJoelF) October 2, 2017










