Հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

14:13 • 03.10.17

Հոկտեմբերի 3-ին հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար:

Հայտնի է, որ գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.12 մլն եվրոն:

The Daily Mail-ը հավելում է, որ գիտնականները Միացյալ Նահանգներից են: Պրոֆեսոր Վեյսն աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ Բերիշն ու Թորնը՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում:

 

Rainer Weiss, Barry Barish and Kip Thorne (left to right) won the Nobel Physics Prize 2017 for gravitational waves, the Royal Swedish Academy of Sciences announced


Հիշեցենենք, որ երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:

Այս շաբաթվա ընթացքում կհայտարարվեն նաև քիմիայի և խաղաղության ոլորտներում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտության ոլորտում հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Իսկ գրականության ոլորտում հաղթողի անվան հրապարակման օրը դեռ հայտնի չէ։


Հայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղության դափնեկրի/ների անունները, որն այս տարի հայտարարվելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:


Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

Հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները