Մադուրոն ժամանել է Մոսկվա. նա կհանդիպի Պուտինին

10:16 • 04.10.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովին, ինչպես նաև հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում  է gazeta.ru-ն:

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմավարական դաշինքի կոնսոլիդացման համար»,- ասվում է Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Կրեմլից հաստատել են, որ Պուտին-Մադուրո հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:

Նշվում է, որ Վենեսուելայի ղեկավարը կայցելի նաև Բելառուս և Թուրքիա: