Պաշտոնական Երևանը մի բանում պետք է վստահ լինի, որ ՄԽ արևմտյան համանախագահները երբեք չեն օրինականացնելու «Լավրովի պլանը». Ս. Սաֆարյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ՌԴ-ին վերագրվող գործողություններին, հենց ՌԴ լրատվամիջոցների կողմից մեջտեղ հանված «Լավրովի պլանին» և հարցին, թե այս փուլում դեմք փրկելու առումով ի՞նչ ունեն կողմերը՝ ներառյալ ՄԽ համանախագահությունը:
-Պարո՛ն Սաֆարյան, հայաստանյան քաղաքագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, թե ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցի հիմնական նպատակը Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումն է: Նախօրեին էլ ռուսական մամուլում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ այս հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանը», պետք է արձանագրվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Հիշենք, որ օրեր առաջ էլ «Ինտերֆաքսը» գրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում տարածքների հանձնման առումով: Անձամբ ի՞նչ սպասումներ ունեք այս առումով:
-Ռուսաստանը կարմիր գիծ է հատում՝ ճնշում բանեցնելու առումով, և այնքան էլ համակարծիք չեմ, որ չնայած այդ անանուն և անհասցե սպառնալիքներին, այնուամենայնիվ կգնան նման ճնշումների՝ «Լավրովի պլանի» հետ կապված, հատկապես, որ այն որևէ լուրջ առնչություն չունի Մինսկի խմբի հետ և այն չի բավարարում ՄԽ շրջանակներում առկա չգրված սկզբունքներին, այսինքն՝ հակամարտության համապարփակ, համալիր և ամբողջական լուծմանը: Եվ, թերևս, եթե չլինեին էլ Ձեր մատնանշած սպառնալիքներն ու շանտաժները, բավական է միայն այն, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին Էդվարդ Նալբանդյանը բոլորի համար շատ անակնկալ կերպով խոսեց տարածքների զիջման պատրաստակամության մասին՝ այն դեպքում, երբ մինչ այս խուսափում էր որևէ տեսակետ հայտնել կարգավորման առարկայի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ պաշտոնական Երևանը խնդիր էր դրել բանակցությունների համար անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումը, ցույց է տալիս, որ, համենայնդեպս, Սոչիում Հայաստանի նկատմամբ ճնշում իրոք եղել է, և սա է պատճառը, որ Երևանը սկսեց խոսել առարկայական բանակցությունների ինչ-որ մի էլեմենտից, որքան էլ դա հակասում էր Երևանի՝ նախկինում որդեգրած որոշումներին: Այս կտրվածքով, ես կարծում եմ, պաշտոնական Երևանը մի բանում պետք է վստահ լինի, որ արևմտյան համանախագահները երբեք չեն ողջունել «Լավրովի պլանը», և առավել ևս՝ այդ պլանի քննարկումները տեղի են ունեցել ստվերային դաշտում՝ Ռուսաստանի հովանու ներքո, կամ երկկողմ կամ եռակողմ հանդիպումների ձևաչափում: Հետևաբար, Մինսկի խումբը երբեք դա չի օրինականացնելու: Այնպես որ, սա Հայաստանի համար փակուղի չէ, և պատերազմի ռիսկի մասին նախազգուշացնելուց առաջ Ռուսաստանն ինքը պետք է հրաշալի հասկանա տարածաշրջանում այդ պատերազմի ռիսկերը թեկուզ իր համար, և, հետևաբար, ինքն ամեն ինչ պետք է անի դա թույլ չտալու համար: Այս կտրվածքով՝ չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է ահաբեկվի նման անանուն սպառնալիքներից:
- Հետևաբար, կարելի՞ է ենթադրել, որ նույն Մարկեդենովի հոդվածը, որը դիտարկվել էր որպես ճնշում Հայաստանի վրա, հենց այս համատեքստում եք դիտում: Նաև հաշվի առնենք, որ նա այնտեղ ասում է, որ միակ հարցը, որով Ռուսաստանն ու Արևմուտքը աշխարհաքաղաքական առճակատման չեն գնում, ղարաբաղյան հարցն է: Այսինքն, երբ ասում եք, որ Արևմուտքը խեթ է նայում «Լավրովի պլանին», այն դեպքը չէ:
-Չունենալ առճակատման ցանկություն՝ դեռևս չի նշանակում ունենալ ընդհանուր մոտեցում կարգավորման վերաբերյալ: Այո, ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիան ցանկություն չունեն ևս մեկ հարթակում ստեղծել Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն: Սա ակնհայտ է, և սա չի բխում որևէ մեկի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների կամ Եվրամիության: Բայց այն, որ կարգավորման հետ կապված, հենց նույն Լավրովի պլանին կա սկզբունքային և մեթոդաբանական առարկություն, նույնպես հստակ է: Հետևաբար այնպես չէ, որ ռուսաստանյան այդ «քարոզչայինների» ասածը, թե այդ հարթակում պետք է տեղի ունենա դիրքորոշումների համընկնում, թերևս չի կարող տեղի ունենալ, որովհետև Ռուսաստանի պատկերացրած լուծումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագայի որոշակիացումը ՌԴ նախագահին թողնելը, նաև ռուսական խաղաղապահների առկայությունը, հստակ չեն տեղավորվում արևմտյան մոտեցումներում: Նույնկերպ Ռուսաստանն ինքը կարող է համաձայն չլինել արևմտյան տեսանկյուններով խնդրի լուծմանը, հատկապես երբ հակամարտության լուծումը սպառնում է Ռուսաստանին զրկել ազդեցության շատ կարևոր լծակից: Հետևաբար, այս գործոնները հաշվի առնելով՝ դժվարանում եմ որևէ լուրջ հիմք դիտարկել, որ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության այս սաստկացող փուլում Արևմուտքի և Ռուսաստանի շահերը կարող են համընկնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Եվ դեռևս քննարկվում են միայն, այսպես ասած՝ խաղաղության միջնորդների միջև առկա խոչընդոտները, և մենք դեռ չենք խոսում՝ արդյո՞ք Ալիևը կհամաձայնի այս լուծումներին, հատկապես, երբ նա իր հանրության առջև այսպես ասեմ՝ անուղղակիորեն կամ ուղղակի խոստում է տվել վերադարձնել ամբողջը: Հետևաբար ռիսկերը՝ հասնելու որևէ լուծման, չափազանց բարձր են, դրան էլ գումարենք այն, որ ըստ էության Հայաստանի իշխանություններն էլ ապրիլյան պատերազմից հետո չեն կարողանա վաճառել կարգավորման այն տարբերակը, որի մասին խոսվում է: Բնականաբար, լուծումն անիրականանալի է թվում: Թերևս եկեք հասկանանք մի բան, որ Կատալոնիայի, Քուրդիստանի անկախություններից հետո, երբ իրավացիորեն լսվում էր, որ այս անջատողական գործընթացները ուզեն թե չուզեն թուլացնում են պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի վրա ճնշումները, հակված եմ մի բանի, որ Ռուսաստանը ձգտում է բացառել, այսպես ասած՝ դրանց ազդեցությունը Ղարաբաղի վրա: Ինչպես դա արեց 2008-ից հետո՝ Կոսովոյից հետ, ուղղակի փորձելով երաշխիք տալ Ադրբեջանին, որ այս պրոցեսներն ազդեցություն չեն թողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա և իսպառ զրկեն Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը պահելու հեռանկարից: Այս կտրվածքով, կարծում եմ՝ Ռուսաստանը փորձելու է հերթական հավաստիացումը տալ Ադրբեջանին, որ այս նոր անկախական շարժումներն ամենևին չեն վերաբերում Ղարաբաղին, և հակամարտության կարգավորումը գտնվում է այնպիսի մի դաշտում, որտեղ Ադրբեջանը մտահոգվելու որևէ բան չունի:
-Մյուս կողմից, արդյո՞ք նույն հոդվածագրի կողմից գերագնահատված չի Ռուսաստանի դերը միջնորդական ջանքերում: Եվ հիմնական փաստարկն էլ այստեղ այն է, թե Արևմուտքը գիտի, որ Վլադիմիր Պուտինի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա շատ ավելի մեծ է, քան արևմտյան երկրների ղեկավարներինը:
-Իրավիճակն իսկապես շատ նման է 2008-ին: Այն ժամանակ էլ փորձում էին նշել մի քանի պատճառ, թե ինչու պետք է Արևմուտքն ընդունի Ռուսաստանի բացառիկ միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: Եվ, այո, այն ժամանակ էլ փաստարկների թվում կար այն, թե Ռուսաստանը կողմերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի, շատ ավելին, քան մյուսները: Երկրորդ նման փաստարկն այն էր, որ Ռուսաստանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջնորդ, ունի վտանգված իմիջ, և սա շանս է իրեն ցույց տալու: Բայց եթե 2008-ին Արևմուտքն այս փաստարկներին հավատում էր և թույլ տվեց, որ Մայնդորֆից սկսած՝ ՌԴ-ն սկիզբ դնի իր հովանու ներքո տեղի ունեցող եռակողմ հանդիպումներին, ապա այժմ վիճակը միանգամայն այլ է: Այժմ Արևմուտքի անվստահությունը չափազանց ցածր է, Արևմուտքը համոզվել է, որ այս տարիներին ՌԴ-ն մի բան է արել՝ թուլացրել է Մինսկի խմբի դիրքերը հակամարտության կարգավորման և կառավարման գործում: Հետևաբար, որքան էլ ՌԴ-ն այսօր փորձի տարբեր մարդկանց շուրթերով Արևմուտքին հասցնել 2008-ի մեսիջները, որ թույլ տվեք, կամ ճանաչեք Ռուսաստանի բացառիկ դերակատարումը, իրավունքն ու միջնորդությունը, այնուամենայնիվ դրան հավատացողներ, գրեթե 100 տոկոսով վստահ եմ, չեն լինելու: Եվ սա մնալու է որպես Ռուսաստանի կողմից հերթական «զոնդաժ»՝ շատ հայտնի արդյունքներով: Հետևաբար, որքան էլ ռիսկերը շատ են, բարդություններ կան, ես կարծում եմ՝ պաշտոնական Ստեփանակերտը չպետք է տրվի այդ շանտաժներին և դրանց ճնշման տակ մտնի հին, արատավոր շրջան, որտեղից դուրս գալը շատ բարդ է լինելու, եթե չասեմ, որ դրա տրամաբանական ավարտ մենք տեսել ենք ապրիլյան պատերազմին:
-Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար էր:
-Թերևս այո, և ներկայում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ամեն ինչի մասին են, առնչվում են անգամ ռուս-ադրբեջանական հարաբերություններին, բայց ոչ երբեք հակամարտության կարգավորմանը:
-Ասացիք՝ խորհուրդ կտայի չահաբեկվել, բայց կա նաև կարծիք, որ շատ բան կողմերից չպետք է պահանջվի՝ հաշվի առնելով, որ կողմերն ու միջնորդների մի մասն էլ շահագրգռված են իմիտացիոն պրոցեսով: Կամ ավելի ճիշտ՝ բանակցային նոր փուլ սկսելով:
-Իմ մոտ տպավորություն կա, և թույլ տվեք ասել, որ դա օդից չէ, բայց տպավորություն կա, որ ցանկություն կա ամեն ինչ սկսել նոր էջից, զրոյից: Նույնիսկ՝ մի կողմ թողնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ապրիլյան պատերազմը և այլն, և այլն: Եվ այդ կտրվածքով, իհարկե, բոլորն ունեն և՛ դեմքի պահպանության խնդիր, և՛ իրենց իշխանությունը պահելու խնդիր: Այս կտրվածքով, իհարկե, պրոցեսը, ուզենք թե չուզենք, դիզայնի է ենթարկվում մի շարք դերակատարների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի և նաև՝ հակամարտության կողմերի ազդեցության տակ: Եվ իհարկե ներառելու է բոլոր տեսակի շահերը, այդ թվում և Ձեր ասած իմիտացիայի խնդիրը, որովհետև դա պատրանք է ստեղծելու, որ Մինսկի խումբը կա. դա նաև կողմերի համար ստեղծելու է հնարավորություն՝ չգնալ առճակատումային դաշտ: Հատկապես, երբ նույնիսկ Ադրբեջանն ինքը խորապես գիտակցում է, որ պատերազմելու պատրաստ չէ և դրա ռիսկերը շատ մեծ են՝ իրենց ցանկացած արդյունքն ամրագրելու համար: Այս կտրվածքով, թերևս, այո, 2 կողմերի իշխանությունների մակարդակով անգամ ոչինչ չի մնում, քան Մինսկի փակուղուց խուսափելու համար մտնել իմիտացիայի մեջ, որը նաև տպավորություն է ստեղծում, թե շարունակում են ամեն ինչ անել ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, և դեռևս բանակցություններն ամբողջովին ավարտված չեն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի