Թրամփը փոթորիկներից տուժած պուերտոռիկացիների հետ հանդիպմանը մարդկանց վրա անձեռոցիկներ է նետել (լուսանկարներ, տեսանյութեր)

09:43 • 04.10.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է «Իրմա» և «Մարիա» ավերիչ փոթորիկներից խիստ տուժած Պուերտո Ռիկոյի բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ 71-ամյա ղեկավարը հավաքվածներին պարեն է բաժանել, ինչպես նաև անձեռոցիկների տուփեր նետել:

YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ԱՄՆ նախագահը «նշան բռնում» ու տուփերը գնդակի պես հատ առ հատ նետում տուժածների կողմը:

Ինչպես նշում է The Guardian-ը, սա չի եղել պուերտոռիկացիների հետ հանդիպման միակ տհաճ միջադեպը: Նախքան այդ ԱՄՆ նախագահը ճեպազրույց է ունեցել փոթորիկների հետևանքների վերացման թեմայով, որի քննարկման ժամանակ Թրամփն ասել է, որ պուերտոռիկացիները վնաս են հասցրել իրենց բյուջեին:

Հայտնի է, որ Պուերտո Ռիկոյում, ինչպես նաև ԱՄՆ-ի Ֆլորիդա և Տեխաս նահանգներում լուրջ ավերածություններ առաջացրած փոթորիկների հետևանքների վերացման համար ԱՄՆ բյուջեից պետք է հատկացվի մոտ 100 մլրդ դոլար:

Ավելի վաղ Թրամփը քննադատվել էր, երբ հայտարարել էր, որ ավերված Պուերտո Ռիկոն ծանր ֆինանսական դրության մեջ է ու պարտքեր ունի ԱՄՆ-ին:

 

Absorbing lessons from public officials who have failed to be seen responding to disasters, President Donald Trump visited Puerto Rico, where he threw rolls of paper towels into a crowd of local residents affected by Hurricane Maria

CLEAN-UP CREW: President Donald Trump throws rolls of paper towels into a crowd of local residents affected by Hurricane Maria as he visits Calgary Chapel in San Juan, Puerto Rico