ԱՄՆ-ն շահագրգռված չէ նոր ճգնաժամերով․ քաղաքագետի խոսքով՝ արդեն պարզ է դառնում ԱՄՆ-ի քաղաքականությունը ԼՂ-ի վերաբերյալ

19:28 • 05.10.17



Քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի՝ Արցախի Հանրապետությունը այցի «խորհրդանշական լինելը» չպետք է գերագնահատել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ նա առաջին անգամ է այցելում տարածաշրջան, և ըստ էության այցը ճանաչողական էր:

«Նոր համանախագահը, որը ներկայացվեց օգոստոսին, բնականաբար պետք է փորձի հնարավորինս լավ ճանաչել տարածաշրջանը, կողմերի դիրքորոշումը, և եթե նախկինում նա հասցրել էր հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, ապա հնարավորություն չէր ունեցել շփվելու արցախյան կողմի ներկայացուցիչների հետ»,- ասաց նա՝ կարծելով, որ Շոֆերի՝ Արցախ այցը եղած հանդիպումներին փոխլրացնելու նպատակ ուներ:

Հիշեցնենք, որ ամերիկացի համանախագահն իր տարածաշրջանային այցը սկսել է Արցախից: Նա երեկ հանդիպել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Հանդիպումներին քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Նարեկ Մինասյանի նկատառմամբ՝ Էնդրյու Շոֆերի այցը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ իրավիճակի մասին սեփական իրազեկվածության բարձրացմանն էր ուղղված:

Դիտարկմանը, թե իր՝ Արցախ այցով ամերիկացի համանախագահը փորձեց հակադարձել այն մեկնաբանություններին, ըստ որոնց, ԱՄՆ նոր վարչակազմն առանձնապես հետաքրքրված չէ Հարավային Կովկասով և թուլացրել է իր ազդեցությունն այս տարածաշրջանում, Նարեկ Մինասյանը պատասխանեց․ «Ամերիկացի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունն էլ մեկնաբանվեց, որ ամերիկյան դերակատարության վերաարժևորման և ամերիկյան կողմի ակտիվացման մեսիջ է պարունակում: Դրանից հետո Թիլլերսոնի կողմից հայտարարություն հնչեց քաղաքականության փոխակերպումների մասին, ինչը նույնպես խոսակցությունների պատճառ դարձավ, որ հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխի իր դերակատարությունը»։

Ըստ քաղաքագետի՝ այնուամենայնիվ մեկ բան հստակ է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է հակամարտության կարգավորման գործընթացով:

«Նոր համանախագահը միանշանակ պետք է ցույց տար իր հետաքրքրվածությունը, այն, որ նա մտնում է գործընթացի մեջ, այն, որ նա ծանոթանում է առկա տիրող իրավիճակին: Նա հանդիպեց նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ: Հանդիպումը խորհրդանշական էր, քանի որ հենց առաջին ձեռքից ցանկացավ իմանալ սահմանային իրավիճակի վերաբերյալ: Նման այցերն ու նման հայտարարությունները ողջունելի են: Միանշանակ համանախագահները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավված չէ բանակցություններում, բնականաբար առավել կակտիվացնեն իրենց կապերն ու շփումները Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այդ կերպ կկոմպենսացնեն բացը»,- ասաց նա:

Նա չափազանցված համարեց այն մեկնաբանությունները, ըստ որոնց՝ ամերիկացի համանախագահն իր այցով ճանաչել է Արցախը:

«Բոլոր համանախագահներն էլ այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Էնդրյու Շոֆերի այցն էլ Արցախ տարածաշրջան նրա գործունեության մաս է կազմում: Եթե այցը սովորաբար վերաբերում է բանակցային էլեմենտների ճշգրտմանը, նրանք սահմանափակվում են միայն Երևան և Բաքու այցելություններով»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանը համաձայնեց դիտարկման հետ, թե Ադրբեջանը գուցե շահարկի ամերիկացի համանախագահի այցը Արցախ. «Ադրբեջանը կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղի անունն ընդհանրապես որևէ ձևով չշոշափվեր, բայց առավել քան տրամաբանական է, որ Լեռնային Ղարաբաղը ղարաբաղաադրբեջանական հակամարտության կողմերից մեկն է, և առանց նրա դիրքորոշումը հաշվի առնելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ տանելն անհնար է։ Այդ կարծիքին են նաև պետությունները՝ կա պետություն, թեկուզ չճանաչված, որն ունի իր կառավարման համակարգը, իր ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունները: Բնականաբար, եթե կայացվի կարգավորման որևէ որոշում, պետք է այն արժանանա Լեռնային Ղարաբաղի հավանությանը, որպեսզի դրանք կյանքի կոչվեն»:

Անդրադառնալով քննարկումներին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը Պետդեպում կրճատումների հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հաստիքը փոխակերպվելու է, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը չի կարևորում ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, Նարեկ Մինասյանը նկատեց, որ դեռ կրճատումների վերաբերյալ ծրագիրը չի հաստատվել. «Դա առավել շատ վարչարարական փոփոխություն է, այդ փոփոխություններից ԱՄՆ-ի ակտիվությունը չի պակասի, ֆունկցիոնալ առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը չի տուժելու: Չպետք է մոռանալ, որ նախկինում ևս այդպես է գործել ամերիկացի համանախագահը»։

Հարցին՝ արդյո՞ք հիմա արդեն պարզորոշվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, թե այնուամենայնիվ դեռ այդ երկրի քաղաքականությունն անհասկանալի է, քաղաքագետը պատասխանեց․ «Միացյալ Նահանգները շահագրգռված չէ նոր ճգնաժամերով: Հիմա կարիք կա պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բարձր լարվածություն է ստեղծում առանց այդ էլ լարված այս տարածաշրջանում: Պատահական չէր, որ օրեր առաջ Թիլլերսոնը, պատասխանելով կոնգրեսականներն, աջակցություն էր հայտնել այնպիսի առաջարկներին, ինչպիսիք են՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին դիպուկահարներին հետ կանչելու, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման, ականազերծման վերաբերյալ առաջարկները: Այսինքն՝ բավականին շատ աջակցություն կա ամերիկյան վարչակազմի կողմից տարածաշրջանի կայունացման ապահովմանը: Սա ցույց տալիս, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է հրադադարի պահպանմամբ, որպեսզի տարածաշրջանում կայունությունը պահպանվի, և հույսը դրել է բանակցային գործընթացի վրա, որպեսզի բանակցային գործընթացով հաջողվի կողմերի դիրքորոշումները մոտեցնել այնքան, որ վերջում ինչ-որ լուծում լինի»:

 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ Եռաբլուրում են

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

10:12 • 21/09

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

09:55 • 21/09

«Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

09:47 • 21/09

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

09:41 • 21/09

Մահացել է Վիետնամի նախագահը

09:38 • 21/09

Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:32 • 21/09

«Հրապարակ». Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը

09:27 • 21/09

Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

08:55 • 21/09

«Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

08:48 • 21/09

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ

08:38 • 21/09

«Հրապարակ». Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին