Հրապարակվել է տեսանյութ՝ Մոսկվայում հայ գործարարի սպանության վայրից
Համացանցում հայտնվել են առաջին կադրերը Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի դեմ իրականացված մահափորձի վայրից: Տեսանյութը դեպքի վայրից հրապարակել է Life.ru-ն:
Հետաքննությունը պարզում է, թե ով կարող է առնչություն ունենալ այս սպանության հետ: Քրեական գործը կվարվի սպանության մասին հոդվածի կետերով:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, մարդասպանը 4 գնդակ է արձակել 46-ամյա գործարարի ուղղությամբ, որից հետո թաքնվել է դեպքի վայրից: Փափազյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս:
Տեսանյութը՝այստեղ:










