Թրամփից զանգ չենք ակնկալում. Կրեմլից հայտնել են՝ ինչպես է նշելու Պուտինն իր 65-ամյակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը (հոկտեմբերի 7-ին) կանցկացնի աշխատանքային ռեժիմում, այս մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է lenta.ru-ն:
«Սովորաբար, նա սիրում է նշել ծննդյան տոնը մտերիմների կամ աշխատանքային գործընկերների հետ: Ես ձեզ կարող եմ ասել մի բան՝ պլանավորված է հեռախոսազրույցների մի ամբողջ շարք. նախագահն ընդունելու է շնորհավորանքներ», - ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից զանգ չեն ակնկալում, և այդպիսի հեռախոսազրույց պլանավորված չէ:
Հայտնի է նաև, որ իր ծննդյան օրը Պուտինը խորհրդակցություն կանցկացնի ՌԴ անվտանգության խորհրդի հետ:
Նշենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 7-ին կդառնա 65 տարեկան:










