ՀՀ–ում նախորդ տարվա համեմատ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս, բայց թանկացել են առաջին սպառման ապրանքները. սա կարող է հանգեցնել նոր թանկացումների. Ատոմ Մարգարյան
Tert.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված էական թանկացումների մասին: Մարգարյանի խոսքով՝ հանրապետությունում, ընդհանուր առմամբ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում կա: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց՝ թանկացում եղել է հատկապես առաջին սպառման ապրանքների մասով: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արտահանումն է ավելացել, ինչը կարող է հանգեցնել գնի բարձրացման: Տնտեսագետը նկատեց՝ եղել է թռիչքային թանկացում, իսկ միջազգային շուկայի թանկացումն անմիջապես չէր կարող ազդել, այսինք՝ պետական մարմինների միջամտություն է հարկավոր:
- Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում հանրապետությունում մի շարք ապրանքներ մասով գնաճ է եղել, մասնավորապես` կաթնամթերք, միս և այլ: Սա ինչի՞ հետևանք է, արդարացվա՞ծ է:
- Գնաճը պետք է տարբերել որպես մակրոտնտեսական երևույթն և որպես առանձին շուկաներում կամ ապրանքային խմբերի առանձին հատվածներում շուկային գնային տեղաշարժեր՝ տվյալ դեպքում գնային բարձրացում: Գնաճը, որպես մակրոտնտեսական երևույթ, որպես սպառողական ապրանքների գների ինդեքսով հաշվարկվող ցուցանիշ ԱՎԾ տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, բավականին ցածր է եղել՝0.6 տոկոս: Միայն սեպտեմբերին գնաճը կազմել է 0.2%, իսկ հունվար սեպտեմբերը՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ՝ 0.6 տոկոսով է ավելացել: Այսինքն՝ 1 տոկոսից էլ ցածր մակարդակի վրա, մասնավորապես, սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝ 3.8%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.9%, հագուստ և կոշկեղենը սեպտեմբեր և օգոստոս ամիսներին՝ 5.6 տոկոսով ավելացել են, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 2.8 անկում կա: Մենք տեսնում ենք այնպիսի ապրանքային շուկաներ՝ տնային գործածության ապրանքներ, կենցաղային տեխնիկա, բնակարանային խնամքի առարկաներ՝ 94.4 տոկոս, բնակարանային ծառայություներ՝ ջուր, էլեկտրաէներգիա ՝ 95.1 և այլն: Այս թվերն ասում եմ, որովհետև տեսնում ենք ապրանքախմբեր, որտեղ էական գնանկում է եղել , ընդհանուր առմամբ սպառողական գների ինդեքսը՝ գնաճը, ցածր ցուցանիշ ունի:
- Ընդհանուր առմամբ, գնաճը մեծ չէ, բայց սննդամթերքի շուկայում գնաճն իսկապես նկատելի է, քանի որ որոշ ապրանքների դեպքում ընդհուպ մինչև 40-50%:
- Սեպտեմբեր ամսին, այո՛, մենք և ՛մսամթերքի, և՛ կաթնամթերքի մասով գնային թռիչք տեսնում ենք, որն ունի իր օբյեկտիվ, սուբյեկտիվ, կասեի՝ սպեկուլյատիվ պատճառները: Եթե կոնկրետ նայենք կարագին, ապա պետք է ասենք, որ միջազգային շուկայում գները բարձրացել են, հատկապես նոր զելանդական կարագինը՝ մինչև 133 տոկոս: Բնականաբար, միջազգային շուկայում թանկացումը չի կարող չանդրադառնալ որակով բարձր ապրանքի գների վրա: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ ներմուծվող կարագի 60 տոկոսը նորզելանդական է, ապա պատկերը պարզ կլինի: Այո՛, որակյալ կարագ այլ երկրներից էլ է ներկրվում, մասնավորապես, Իտալիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, քիչ քանակությամբ կարագ ներկրվում է ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, բայց սրանք եղանակ չեն ստեղծում: Կարելի է ասել՝ կարագը թանկացել է որոշակի սպեկուլյատիվ նկատառումներից ելնելով, քանի որ սովորաբար, երբ մի ապրանքի գինը թռիչքային բարձանում է, օգտվում են ներկրողները, վաճառողներն ու արտադրողները կամ վերավաճառողները: Սպեկուլյատիվ գործոն, աժեոտաժային պահանջարկ կա նաև նորզելանդական կարագի մասով, որ 2600-2800-ի սահմաններից հասել է 4000 դրամի սահմաններ: Նաև վատթարացել են ներքին արտադրության տնտեսական պայմանները, քանի որ գիտեք, թե այս տարվա գյուղատնտեսությունն ինչպիսի վիճակում է՝ երաշտ, սակավաջրություն, թանկացել է անասնակերը և այլն, բնականաբար, տեսնում ենք կաթի արտադրության ծավալների նվազում: Բայց, թանկացումը, որ եղել միջազգային շուկայում, չի լրացվել ներքին արտարդրությամբ, իսկ այս բացասական միտումը մինչև մյուս տարվա գարուն շարունակվելու է:
- Թռիչքային բարձրացում եղել է նաև մսամթերքի գնում, ինչը կապվում է նաև արտահանման ծավալների ավելացման հետ:
- Անկասկած կապ ունի արտահանման հետ: Միսն ու մսամթերքը, մսից վերամշակված սննդատեսակները, իհարկե, արտահանվում են, բայց կենդանի անասունների մեծաքանակ արտահանում է եղել՝ համեմատած նախորդ տարվա հետ: Օգոստոս–սեպտեմբեր ամիսներին խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ մեծ քանակությամբ արտահանվել են արաբական երկներ, Սիրիա, Քաթար, Իրաք, Քրդստան, Իրան: Որոշ գնահատականներով՝ կենդանի անասունների մինչև 8000 գլուխ խոշոր և մանր անասուններ են արտահանվել, ինչը նվազեցրել է առաջարկը, որով պայմանավորված մսամթերքը թանկացել է, սրան նպաստել է աժեոտաժային իրավիճակը: Այս պատկերը կարող է շարունակվել շուկայում, եթե ներդրումները խրախուսելու քայլեր չարվեն։ Սրան զուգահեռ նաև պետք է արձանագրել, որ նվազել է թռչնամսի գինը, քանի որ հատկապես վերջին ամիսներին ավելացել է ՌԴ-ից թռչնամթերքի ներմուծումը: Սակայն այստեղ էլ ռիսկեր կան մեր թռչնաարտադրողների համար, որովհետև տնտեսվարման պայմանները ՌԴ-ում շատ ավելի բարենպաստ են, քան մեզ մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել տեղական արտադրությանը: Այստեղ կառավարությունը գյուղատնտեսության սեգմենտի վերաբերյալ պետք է վերանայի իր քաղաքականությունը:
- Դուք նկատեցիք, որ հանրապետությունում գնաճը 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքախմբերի մասով գնանկում կա, բայց չէ՞ որ թանկացել են առաջին սպառման ապրանքները, ինչի աճը հասարակություն իր վրա անմիջապես զգում է:
- Անկասկած ազդեցությունը լինելու է ոչ բարենպաստ, ազդեցությունը լինելու է եկամտի և փոխարինման էֆեկտի հաշվին: Այսինքն՝ մարդիկ ստիպված են լինելու ավելի որակյալ սննդամթերքը փոխարինել էժան ու ոչ որակով սննդամթերքով, այսպես կոչված նորմալ ապրանքները փոխարինելու են այլ ապրանքներով՝ որակյալ կարագի փոխարեն կօգտագործեն մարգարին, բուսական յուղի ծավալները կավելանան: Այստեղ հարցն այն է, որ պահանջարկի ավելացմամբ կարող են թանկանալ նաև հարակից ապրանքները՝ այսինքն` մարգարին, ձեթը և այլն: Սա կանդրադառնա կյանքի որակի վրա՝ նվազեցնելով բնակչության խոցելի շերտերի կենսամակարդակը:
- 2015 թվականից ՀՀ-ում չի բարձրացել աշխատավարձերն ու կենսաթոշակները, փոխարենը՝ ստաբիլ 4 տոկոս գնաճ է միշտ ամրագրվում բյուջեով: Եկամուտների չավելանալն ու ապրանքների թանկացումը սոցիալական նոր բեռ չե՞ն ավելացնելու պետության համար:
- Նախորդ 2 տարիներին գնանկում է եղել, որովհետև կտրուկ նվազել էր պահանջարկը, հատկապես սանկցիաների պատճառով մասնավոր տրանսֆերտներ են կրճատվել և այլն: Այս տարի նախորդ երկու տարիներից կտարբերվի և ծրագրած 2 տոկոս թանկացումը կգերազանցվի: Սա կարող է բերել եկամուտների, աշխատավարձերի, պետական սեկտորում աշխատողների, կենսաթոշակների և նպաստների արժեզրկմանը: Ճիշտ եք, սա կարող բերել նաև կենսամակարդակի անկման: Կառավարությունը կարող է տարբեր գործիքներով փորձել զսպել գնաճը, իսկ գործիքներից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, բայց մյուս կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում վերջին 1 տարում չի եղել, սակայն իմաստ ունի նվազեցնել: Չնայած ԿԲ-ի քաղաքականություն այս տարի եղել է ընդլայնողական: Ուղղակի միջամտություն է հարկավոր, այսինքն՝ կարող են նաև վարչական միջամտության կիրառել, որի փորձն ունի Կառավարությունն: Այսինքն՝ սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների վերին շեմ սահմանել, որը գերազանցելու դեպքում շահույթներն ավելի մեծ տոկոսներով կարող են հարկվել և այլ:
- Ձեր խոսքում նշեցիք, որ միջազգային շուկայում որոշակի թանկացումներ են եղել, ինչը կարող է ազդել գնաճի վրա: Այդ դեպքում ինչո՞ւ, երբ միջազգային շուկայում գնանկում է լինում, ՀՀ-ում ապրանքը չի էժանանում, բայց հենց բարձրանում է, հաջորդ օրը մեզ մոտ էլ բարձրանում:
- Սա հենց սպեկուլյատիվ վարքագիծ է, այդպես չպետք է լինի: Մարդիկ չհիմնավորված շահույթ են ստանում, բայց սղացնում են ծախսերի տակ՝ թաքցնելով շահույթները: Սուպերմարկետներում ու մսի վաճառման այլ կետերում տարբերություն կա, սա պետք է ուսումնասիրեն համապատասխան կառույցները: Եթե ինչ-որ պահին ինչ-որ ապրանքներ թանկանում են, ապա գոյություն ունի ժամանակային լար, քանի որ գործարարներն ունենում են որոշակի ներկրված ապրանք՝ նախկին ցածր գնով ձեռք բերված, այսինքն՝ պարտավոր են ապրանքն իրանցել ցածր գնով: Մարդկային ագահությունը սահմաններ չունի, գործարարներն օգտվում են վիճակից և մարդկանց աչքին թոզ են փչում: Սակայն, եթե ՏՄՊՊՀ-ն, մաքսային մարմիններն այդ պահին անմիջապես ապրանքային պաշարները ստուգեն՝ սուպերմարկետներից մինչև պահեստներ, ֆիքսեն, թե ինչ գնով են ձեռք բերել, հետևեն, որ գնային նման ցնցումներ չլինեն, ապա այս պատկերը չենք ունենա: Սա ընդունված պրակտիկա է շատ երկրներում, քանի որ պետություններ կան, որոնք օպերատիվ հետևում են, հատկապես զգայուն ապրանքների մասով: Եթե օպերատիվ չեն հետևում, ապա ցանկացած գործարար նույն վայրկյանին կարող է թանկացնել, թեպետ պահեստները լիքն են ապրանքներով, որոնք ձեռք են բերվել ավելի ցածր գնով: Համոզված եմ՝ կարագի պարագայում էլ օպերատիվ ստուգում չի եղել:
- Եթե ՀՀ փոքր տնտեսությունն արագ է ազդվում միջազգային շուկայի գների տատանումներից, կամ տեսնում են, որ մեր ներկրողներն անբարեխիղճ են, ինչո՞ւ զարկ չենք տալիս տեղական արտադրությանը:
- ՀՀ-ն բաց շուկայական հարաբերություններ ունեցող երկիր է, ինչն առավելություն է: Թեպետ ճիշտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը որոշակի սահմանափակումներ է դնում, բայց մեկ է հարցերին միշտ պետք է նայել հավասարակշռված ու չեզոք: Այսինքն՝ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն արտադրողի, այլև սպառողի տեսանկյունից: Եվրասիական շուկայում, երբ սկսի մաքսային օրենսգիրքն աշխատել, ապա շատ բարձր մաքսատուրքեր են լինելու, այդ թվում մսամթերքի, դեղանյութերին, տեխնիկայի, ավտոմեքենայի և այլն: Սա նշանակում է, որ մենք պետք է խրախուսենք ներքին արտադրությունը, և այդ ժամանակ, գոնե, միայն խնդիր կունենանք այն ապրանքերի մասով, որոնք ՀՀ-ում չեն կարողանում արտադրել: Մենք ստիպված են լինելու օգտվել ԵԱՏՄ շուկայից, բայց, մեղմ ասած, այդ ապրանքների որակը բարձր չէ, ավելին՝ չինականն ավելի որակյալ է ու էժան: Այստեղ խնդիր կա, որը կարող է սրվել: Կառավարությունը պետք է ընդլայնի սուբսիդավորումը, ընկերություններին ժամկետ տա շուկայում ամրապնդվելու, անտոկոս վարկեր տա և այլն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի