Սեռական ոտնձգությունների համար մեղադրվող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կինը որոշել է հեռանալ նրանից

11:03 • 11.10.17

Ամերիկյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կինը՝ Ջորջինա Չեփմենը հայտնել է, որ որոշել է հեռանալ նրանից սեռական ոտնձգությունների համար մեղադրանքների ֆոնին, հայտնում է People-ը:


«Իմ սիրտը ցավից կտոր-կտոր է լինում բոլոր կանանց համար, որոնք ծանր ապրումներ են ունեցել այդ աններելի գործողությունների պատճառով: Ես որոշել եմ հեռանալ ամուսնուցս: Իմ փոքր երեխաների մասին հոգ տանելն ամենակարևորն է ինձ համար»,- հայտնել է 41-ամյա Չեփմենը՝ դիմելով ԶԼՄ-ներին իր անձնական կյանք չներխուժելու խնդրանքով:


Վայնշտեյնն ու Չեփմենն ամուսնացել են 2007 թվականին:


The New York Times թերթի տեղեկություններով, որը հրապարակել է սեփական հետաքննության արդյունքները, Վայնշտեյնը տասնամյակներ շարունակ՝ սկսած մոտ 1990 թվականից, ոտնձգություններ է կատարել հայտնի կանանց նկատմամբ՝ նրանց խոստանալով օգնել կարիերայի հարցում: Սեռական ոտնձգությունների են ենթարկվել հայտնի դերասանուհիներ, պրոդյուսերի օգնականները և այլք:


Ավելի վաղ մի քանի հայտնի դերասանուհի՝ այդ թվում Գվինեթ Փելթրոուն և Անջելինա Ջոլին հայտնել են, որ իրենց կարիերայի սկզբում ոտնձգությունների են ենթարկվել Վայնշտեյնի կողմից:


«Նա հարյուր տոկոսով ինձ աջակցում է: Ջորջինան և ես երկար խոսել ենք այդ մասին»,- ավելի վաղ հայտարարել էր Վայնշտեյնը՝ հավելելով, որ Չեփմենն օգնել է նրան «ավելի լավ մարդ» դանալ և «ներողություն խնդրել մարդկանցից՝ վատ պահվածքի համար, ասել ներողություն՝ դա իսկապես զգալով»:

Սեռական ոտնձգությունների համար մեղադրվող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կինը որոշել է հեռանալ նրանից