ՀՀ-ում ընդդիմությունը կոռուպցիայից չի խոսում, որովհետև դա իր շահերին էլ է դիպչում, ուստի խոսում է պոպուլիստական թեմաներից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց. Լեպեխին

13:24 • 13.10.17



Լուսանկարը՝  sputnik-abkhazia.ru-ի


Հայաստանի ընդդիմությունը ցավոտ թեմաներից չի խոսում, կոռուպցիայից չի խոսում, որովհետև դա իրենց շահերին էլ է դիպչում, փոխարենը՝ խոսում են պոպուլիստական թեմաներից, որ Հայաստանը Ռուսաստանի «տակ է պառկել», որ Եվրամիությունն ավելի լավն է, քան Եվրասիական տնտեսական միությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը՝ խոսելով Հայաստանում ծավալվող քննարկումների մասին, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից: Վերջինս չհամաձայնեց տեսակետների հետ, որ Հայաստանը, ԵԱՏՄ-ին անդամակցելով, ավելի մեծ կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից, քան առաջիկայում: Լեպեխինի խոսքով՝ Ռուսաստանը կախված է Հայաստանից այնքան, որքան Հայաստանը Ռուսաստանից:

- Հայաստանում տևական ժամանակ է՝ քննարկում են Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը: Առաջարկի հեղինակները նշում են, որ անդամակցության շուրջ 2 տարիները որևէ դրական տեղաշարժի չեն հանգեցրել Հայաստանի տնտեսության համար: Ի՞նչ տեսակետ ունեք այս քննարկումների մասին:

-Վստահ եմ, որ այդ հարցը բարձրացնում է Հայաստանի ընդդիմությունը: Իսկ ընդդիմությունը, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, շատ պարզ մեխանիզմով է աշխատում՝ վերցնում են պոպուլիստական թեմաներ ու դնում քննարկման: Ընդդիմությունները, որպես կանոն, չեն վախենում բարձրացնել այդ հարցերը, որովհետև ունեն Արևմուտքի կողմից լուրջ աջակցություն, իշխանության հետ օլիգարխիկ կապերով շղթայված չեն, բայց Հայաստանում մեկը մեկի հետ շղթայված է, բոլորը օլիգարխիկ համակարգի մասնակիցներ են, այդ թվում՝ ընդդիմությունը, դրա համար ցավոտ թեմաներից չեն խոսում, կոռուպցիայից չեն խոսում, որովհետև դա իրենց շահերին էլ է դիպչում։ Դրա համար խոսում են պոպուլիստական թեմաներից, որ Հայաստանը Ռուսաստանի «տակն է պառկել», որ ԵՄ-ն ավելի լավն է և այլն:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ ընդդիմության ներկայիս առաջնորդը փոխարինի Սերժ Սարգսյանին, ի՞նչ են անելու, ոչնչացնելո՞ւ են իրենց երկիրը, թե՞ Սերժ Սարգսյանի նման պրագմատիկ են լինելու, բալանսավորելու են իրենց քաղաքականությունը: Այնպես որ այս քննարկումները ես որակում եմ ոչ այլ ինչ, քան դեմագոգիա: Բոլորն էլ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն մեծ փողեր է ներդնում, որ իրավիճակն իրենց ազդեցության տակ պահի, այնտեղ հեղափոխություն են արել, ղեկավարներից են ազատվել, իրենց «խամաճիկներին» են ներդրել: Այնինչ, Մերձավոր Արևելքում մշակվում է նոր քաղաքականություն, համագործակցության նոր հարթակ է ձևավորվում, որովհետև ԱՄՆ-ն այլևս քննարկումների, երկխոսության ընդունակ երկիր չէ, իրենք իրենց ներսում չեն կարողանում ընդհանուր եզրակացության գալ: Իսկ ԵԱՏՄ-ում կարծիքները ազատ են, ամեն երկիր կարող է հայտարարել իր հետաքրքրությունների մասին, իհարկե վեճեր լինում են, բայց դրանք անհամեմատելի են, քարտերը բաց են, ենթատեքստեր չկան:

- Չե՞ք կարծում, որ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, ինքնիշխանությունը և հիմա ավելի քան երբևէ կախված է Ռուսաստանից:

- Տեսե՛ք, աշխարհում ամեն ինչ կախման մեջ է: Սա փիլիսոփայական հարց է. նրանք, ովքեր խոսում են կախվածությունից, երևի լավ չեն հասկանում, թե ինչ է կախվածությունը: Տեսեք՝ Ռուսաստանը գերկախման մեջ է: Մարդիկ ասում են, որ Արևմուտքը կախման մեջ է ռուսական գազից, բայց դա կատարյալ հիմարություն է, այդ Ռուսաստանն է կախված արևմտյան պահանջարկից, գազի սպառողներից: Ինքնիշխանությունը լրիվ ուրիշ հասկացություն է: Պետությունները ունեն սուվերենիտետ 30 կամ ավել հարցերի շուրջ և իրենք են որոշում, թե որ հարցերում կախում ունենան, որ հարցերում՝ ինչ աստիճանի կախում ունենան:

Երբեմն լինում են դեպքեր, երբ կախվածության մեջ լինելը օգտակար է դառնում պետությունների համար: Խոսքս Հայաստանի մասին չէ: Պետություններ կան, օրինակ՝ Լիտվան, Լատվիան, որոնք ուզում են կախված լինել, նրանց բնակչությունը չի ուզում աշխատել, նրանք ուրախ են լինել կախման մեջ, որ չաշխատեն, բայց որ երկրում փող լինի: Նրանց նախագահները տեղացի չեն, Արևմուտքի ներկայացուցիչներ են, մեկը՝ կանադացի է եղել, մյուսը՝ ամերիկացի, ու քաղաքական էլիտան էլ ուրախությամբ կախման մեջ է, որովհետև փող են ստանում, դրամաշնորհներ են ստանում, աշխատելու կարիք չկա: Իսկ Ռուսաստանը այդ պետություններից կախված էր, երբ խորհրդային միության կազմում էր, որովհետև Լիտվան ու Լատվիան ելք էին դեպի ծով: Կարծում եմ, որ մի կողմից Հայաստանն է կախված Ռուսաստանից, որովհետև ՌԴ-ն սահմանակից է 18 երկրների, որովհետև Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն է կախված Հայաստանից, որը Հարավային Կովկասում ՌԴ համար հենակետ է, վստահելի գործընկեր:

- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կողմնակիցները մեջբերում են պաշտոնական թվերը, որոնց համաձայն՝ Հայաստանը տնտեսապես ակտիվ համագործակցություն ունի միայն Ռուսաստանի հետ, իսկ մնացած անդամների հետ համագործակցությունը համեմատության մեջ պասիվ է: Սա արդյոք չի՞ նշանակում, որ ԵԱՏՄ-ն ծառայում է զուտ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

- Համաձայն չեմ: Կա տնտեսական զարգացման մեծ պոտենցիալ, և ես վստահ եմ, որ քայլեր են ձեռնարկվում այն իրացնելու ուղղությամբ: Բոլորը, չգիտես ինչու, տնտեսական զարգացման մասին խոսելիս ուշադրություն են դարձնում առևտրաշրջանառության թվերի վրա, այնինչ դրանք տատանվող թվեր են և պետք չէ աճպարարությամբ զբաղվել՝ դրանք մեջբերելով: Առևտրաշրջանառության ցուցանիշներից բացի կան ավելի հետաքրքիր և ոչ պակաս թվեր ևս, ինչպես օրինակ արդյունաբերության աճը, որը երկարաժամկետ զարգացման մասին է վկայում: Այո, գուցե արդյունքները երևում են ուշ, մի քանի տարի անց, բայց դրանք հիմնարար, կայուն զարգացման մասին են վկայում: Ներկայումս էլ արդյունաբերության աճ է նկատվում, ինչը շատ դրական է: Եվրասիական տնտեսական միությունը կառուցվում է միանգամայն այլ տրամաբանության մեջ: Եվրամիության պարագայում ինչո՞ւ խնդիրներ եղան, ինչո՞ւ Բրիտանիան գնաց, ինչո՞ւ Հունաստանի տնտեսությունը փլուզվեց, Ֆրանսիան ու Գերմանիան հակասության մեջ հայտնվեցին, որովհետև Գերմանիան գերակա դիրք գրավեց, դարձավ նեոգաղութատիրական երկիր:

- ԵԱՏՄ առաջամարտիկները նշում են, որ անդամ-պետությունները պետք է վարեն սեփական արտադրությունը զարգացնելու քաղաքականություն, որը ոչ թե արտահանման, այլ՝ ներքին սպառման համար կլինի: Սա հնարավո՞ր է:

- Այո, դա հնարավոր է: Արդյունաբերության աճ ապահովելուց հետո հաջորդ փուլը պետք է լինի արտահանումները ներքին արտադրությամբ փոխարինելը (իմպորտազամիշենիե): Կարևորն այն է, որ ինտեգրացիան զարգանում է, Ռուսաստանը չի գրավում, լիդեր չէ, իր շուրջը չի հավաքում փողը, չի կրկնում Գերմանիայի սխալը: ԵԱՏՄ-ում կա գաղափարական առաջնորդ, դա Ղազախստանն է: Գուցե ժողովուրդը չի զգում զարգացումը, որովհետև արդյունաբերության աճը մարդկանց համար տեսանելի չէ, բայց մի քանի տարի անց, երբ բյուջեն այս զարգացման արդյունքում համալրվի, մարդիկ կզգան արդյունքները:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

08:47 • 23/09

Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

08:26 • 23/09

Պետք է սովորել իրական ընտրությունների․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում (տեսանյութ)

08:01 • 23/09

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)