Մոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված ԻՊ անդամները պատրաստվում էին ահաբեկչություն գործել երիտասարդական փառատոնի ժամանակ (տեսանյութ)

11:09 • 16.10.17

Մոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի ժամանակ, այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը: 

Նշվում է, որ ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս, նրանք ընդունել են իրենց կապն ԻՊ ահաբեկչական կառույցի հետ, ինչպես նաև խոստովանել ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մասին:

Ձերբակալված գրոհայինների մոտ իրավապահները հայտնաբերել են երկու ռումբ, ինչպես նաև սառը զենք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում և Մախաչկալայում իրավապահներին հաջողվել է կանխել ԻՊ-ի «քնած» օղակներից մեկի գործունեությունը: