«Օֆելիա» փոթորիկը հասել է Իռլանդիա՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրաէներգիայի (լուսանկարներ)

16:03 • 16.10.17

Իռլանդիային պատուհասել է «Օֆելիա» փոթորիկը, ինչի հետևանքով երկրի հարավային հատվածի տասնյակ հազարավոր բնակիչներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել:

Ինչպես նշում է The Independent-ը, փոթորիկն արմատախիլ է արել ծառերը, լողափին առաջացրել 10մ բարձրությամբ ալիքներ: Ենթադրվում է, որ քամու արագությունը կգերազանցի 120կմ/ժ-ը, ինչն արդեն հավանական վտանգ է ստեղծում կյանքի համար:

Աղբյուրը հավելում է, որ փոթորկի հետևանքով Դուբլինի օդանավակայանում չեղարկվել է 130 չվերթ, բացի այդ, փակվել են դպրոցներ, քոլեջներ ու այլ ուսումնական հաստատություններ:

Կանխատեսվում է, որ «Օֆելիա»-ն կշարժվի դեպի Անգլիայի հյուսիս ու Շոտլանդիա:

 

A woman surveys the scene as Ophelia begins to make landfall at Baltimore on the coast of County Cork in southern Ireland

Rays of sunlight shine through dark clouds as storm Ophelia hits the County Clare town of Doonbeg in Ireland this morning

A tree down by Hamilton High School in Bandon, County Cork, as strong winds approach the Republic of Ireland today

Tree damage in Ballylangley, Bandon, County Cork

This satellite image shows Ophelia over the Atlantic Ocean on Wednesday. By the time it hits the UK it will bring 80mph winds

The sea is whipped into foam at Porthleven in Cornwall this morning

«Օֆելիա» փոթորիկը հասել է Իռլանդիա՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրաէներգիայի (լուսանկարներ)