ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը ԼՂ հարցում մեր շահերը պաշտպանելու համար ևս մեկ գործիք է. Թևան Պողոսյան (տեսանյութ)

08:58 • 17.10.17



Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածը ևս մեկ գործիք է Հայաստանի ձեռքում իր շահերը պաշտպանելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նշելով, որ ԵՄ-ն սպիտակի վրա սևով հաստատում է, որ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակ, հայտնում են իրենց օժանդակությունը՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու տարբերակին: Պողոսյանն ասաց, որ եթե ադրբեջանական լոբբիի արդյունքում որևէ պետություն կամ միջազգային կառույց շեղվի այս մոտեցումից, ապա Հայաստանը կարող է ամրագրված մոտեցմամբ հարց բարձրացնել, թե ինչու է այս կամ այն պետությունը կամ կառույցը շեղվում դրանից:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Դեռևս այն ժամանակ, երբ տեքստը չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ այն չի հրապարակվում, քանի որ ստորագրման գործընթացը վտանգված է: Հիմա, երբ այն հրապարակված է, կարելի՞ է ասել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Իրականում, փաստաթղթի նախաստորագրման օրվանից ի վեր ես ասել եմ, որ համաձայնագիրը չստորագրելու համար պատճառներ չկան: Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Եվրամիությունը սերտել են 2013թ.-ի դասերը, երբ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրվեց: Ամեն դեպքում հասկանալի է, որ մարդիկ ունեն մտավախություններ, բայց կարծում եմ, որ նոյեմբերին կողմերը կստորագրեն համագործակցության մասին այս համաձայնագիրը:

Դեռևս այն ժամանակներից, երբ ես Ազգային ժողովի պատգամավոր էի, ես ներքին փակ քննարկումներում, բաց քննարկումներում առաջարկել եմ, որ հրապարակվեն գլուխները, բաժինները, որոնք համաձայնեցված են կողմերի միջև, ինչը կբարձրացնի վստահությունն այս գործընթացի նկատմամբ, հանրությունը տեղեկացված կլինի: Հիմա փաստաթուղթը հրապարակված է, կարծում եմ, որ նպատակ ունի ցույց տալ, թե ինչ կա այդ փաստաթղթում, որպեսզի սենյակում սև կատու փնտրողներ չլինեն, շահարկելու առիթներ այլևս չունենան: Փաստաթղթում ներկայացված է բարեփոխումների մեծ շրջանակ, որը մեր երկրի շահերից է բխում, նպաստում է ՀՀ զարգացմանը և մենք կլինենք մեղավորը, եթե այդ բարեփոխումները չիրականանան:

- Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը 2013թ.-ից հետո: Նկատի ունեք, որ Ռուսաստանի հետ նախապես համաձայնությո՞ւն է ձեռք բերվել ԵՄ հետ փաստաթուղթ մշակելու համար:

- Դժվար է ասել, թե ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը, արդյո՞ք դա եղել է ՌԴ հետ հարաբերությունների համատեքստում: Չեմ բացառում, որ ՌԴ-ի հետ կոնսուլտացիաներ եղել են: Ես կարծում եմ, որ երբ մարդիկ իրար հետ շփվում են, համագործակցում են, ապա պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: Մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը պարբերաբար հայտարարում էր, որ «և-և»-ի քաղաքականության կողմնակից է, Եվրամիությունն էլ ասում էր՝ «կամ-կամ» պետք է որդեգրեք։ Հետո պարզվեց, որ «և-և»-ի հնարավորությունները կան: Սեպտեմբերի 4-ին, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր Վիգեն Սարգսյանը, նրա կողմից եղավ հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Եվ պատկերացրեք, թե ի՞նչ առաջընթաց կունենայինք այս տարիներին, եթե քաղաքական բաղադրիչը ստորագրված լիներ: ԵՄ-ն փոխեց իր մոտեցումը, որ կարելի է չոր չլինեն, կարելի է համագործակցել երկուսի հետ էլ: Հնարավոր է, որ ապագայում ԵՄ-ի հետ ավելի խորը համագործակցություն ունենանք և ըստ այդմ կնքենք ավելի խորը համաձայնագիրը՝ չունենալով ԵՄ անդամակցության հարց՝ մեր առաջ դնելով Հայաստանը զարգացնելու խնդիր: Գուցե Հայաստանը դառնա Նորվեգիայի պես պետություն՝ չլինի ԵՄ անդամ, բայց լինի նման զարգացած:

- Դուք պայմանագրի բովանդակությանը հասցրել եք ծանոթանալ: Ինչպիսի՞ն է այն:

- Միջազգային բոլոր պայմանագրերը նման լեզվով է գրված: Կան դրույթներ, որտեղ կողմերը հանձնառություն են ստանձնում երկխոսություն սկսել ինչ-ինչ ոլորտներում, ապա վերածել այդ երկխոսությունը ծրագրերի: Կասկածներ չունեմ, որ փաստաթուղթը կստորագրվի, բայց մտահոգված եմ հետևյալ հարցում՝ ի՞նչ ծավալով ենք կյանքի կոչելու այն: Փաստաթուղթը հնարավորության դաշտեր է ստեղծում, որը կյանքի կոչելու համար երկու կողմերն էլ պետք է աշխատեն, մենք պետք է պահանջատեր լինենք, գնանք բանակցենք, ԵՄ-ն էլ իր հերթին այն ոլորտներում, որտեղ կարող է, պետք է ձեռք մեկնի մեզ՝ մասնագիտական, մեթոդաբանական առումներով: «Ավելին ավելիի դիմաց» ԵՄ սկզբունքը պետք է կյանքի կոչենք, միասին անցնենք համաձայնագիրը կոչելու ճանապարհը:

- Համաձայնագրի մեխը, Ձեր կարծիքով, ո՞րն է:

- Կարծում եմ, որ սա բարեփոխումների մի ամբողջ սպեկտոր է, որը թույլ կտա արդիականացնել Հայաստանը: Մենք չենք կարող մի ոլորտ ընտրել, մտածել, որ այդ ոլորտը զարգացնենք, ամբողջ երկիրը կզարգանա: Այդպես չէ: Հայաստանի զարգացման մեջ, ցավոք, եղել է նման խնդիր, երբ կետային զարգացումներ են եղել, բայց ամբողջ դաշտը չի զարգացել, ինչի հետևանքով ճյուղային զարգացումը կարճ բնույթ է ունեցել: Որևէ մեկի համար վիճելի չէ, որ կոռուպցիան Հայաստանում քաղցկեղ է: Ուրեմն սա նշանակում է, որ ամեն ինչ պետք է անենք, որ կոռուպցիան վերացնենք: Բոլորս հասկանում ենք, որ հզոր տնտեսության համար պետք է վերացնել մոնոպոլիան, բոլորս հասկանում ենք, որ հարկավոր է արդարադատության ազատ համակարգ: Այս բոլոր խնդիրները բխում են Հայաստանի անվտանգության հարցից: Իսկ անվտանգությունը կարելի է լուծել, երբ մենք ունենանք հզոր տնտեսություն, հզոր դատաիրավական համակարգ և այլն, որոնց առկայության պարագայում, հավասար առաջընթացի պարագայում հնարավոր կլինի արդյունքի հասնել: ԵՄ հետ համաձայնագրի կարևոր հատվածը հենց դաէ՝ այն նեղ ոլորտային չէ, լայն փաստաթուղթ է:

- Համաձայնագրում կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հատված: Ինչպե՞ս եք գնահատում այս դրույթը:

- ԵՄ-ն սպիտակի վրա սևով հաստատում է, որ ճանաչում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակ, հայտնում են իրենց օժանդակությունը՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու տարբերակին: Այսպիսով` թղթի վրա ամրագրվում է Եվրամիության դիրքորոշումը, այն դադարում է լինել որպես ուղղակի խոսք, և Հայաստանը կարող է, հիմնվելով այս դրույթի վրա, նույն ԵՄ-ի առաջ հարց բարձրացնել, թե ինչո՞ւ են ԵՄ պետությունները շեղվում կամ տարբերվող վարքագիծ ցուցաբերում ընդհանուր մոտեցումից:

ԵԽԽՎ-ում, օրինակ, երբ հակահայկական զեկույցներ էին ներկայացվում, ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարեց, խնդրեց, որ չմտնեն այն դաշտը, որը կվնասի բանակցային գործընթացին: ԵԽԽՎ-ն տեխնիկական մոտեցում որդեգրեց՝ այս մեկը Ադրբեջանի օգտին, մեկը՝ Հայաստանի օգտին ու արդյունքում մեն ստացանք ապրիլյան սրացումները: Հայկական դիվանագիտությունն այս փաստաթղթով կկարողանա առաջ տանել այն հարցը, որ բանակցային գործընթացին վնասող ցանկացած երևույթ անընդունելի է, որ չի կարելի հեռու մայրաքաղաքներում նստած հավասարության նշաններ դնել: Մեր շահերը պաշտպանելու համար մեկ գործիք ավելացավ:

- Ձեր կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ունե՞ն այդ բարեփոխումների լայն սպեկտորն իրականացնելու կամք, որի մասին Դուք խոսեցիք:

- Կամքի առկայության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ կա արդյունք: Պետք է տեսնես արդյունքը, որ ասես՝ կամքը կար: Փաստաթուղթը նախաստորագրված է, նշանակում է, որ կամք կա: Արդյունքից կհասկանան՝ ինչպե՞ս է աշխատել այդ կամքը: Որքան էլ գործող իշխանություններն ասեն, որ կա քաղաքական կամք, մենք գնահատելու ենք դրա առկայությունը արդյունքներից:

- Քաղաքագետներից մեկը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով համաձայնագրի հիմքում ընկած բարեփոխումների մասին, ասել է, որ եթե դրանք իրականացվեն Հայաստանի կողմից, ՀՀ-ն կդառնա ժողովրդավար երկիր ու կձգտի դեպի Եվրամիություն, ինչից էլ անհանգստանում են Ռուսաստանում: Համաձա՞յն եք:

- Այս պայմանագիրը կնքում ենք ՀՀ զարգացմա՞ն համար: Եթե այո, ապա պայմանագրով նախատեսված դրույթներն իրականացնում ենք, որ դառնանք այդպիսին: Եթե այս պայմանագիրը չլիներ, մենք չէի՞նք ձգտելու դառնալ ժողովրդավար: ՀՀ Սահմանադրության մեջ, որ գրել ենք, որ ժողովրդավար ենք, երևի սուտ ենք գրել հա՞, մեզ դա պետք չի… Ես մի բան գիտեմ՝ որևէ հզոր միավոր չի սիրում ընկերություն անել թույլերի հետ: Հայաստանը կարող է հզոր լինել, երբ ժողովրդավար է, երբ ունի լավ տնտեսություն, ամուր է կանգնած: Վստահ եմ, որ Ռուսաստանին հենց այդպիսի Հայաստան է պետք, այդպիսի գործընկեր է պետք, որովհետև թույլ, կարիքներ ունեցող Հայաստանը խնդիրներ է առաջացնելու ՌԴ համար, գլխացավանք է դառնալու: Ժողովրդավարությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Ինձ չի թվում, թե Ռուսաստանին հզոր Հայաստան պետք չէ: Իրենք շահում են, ոչ թե կորցնում, եթե մենք մեր դիրքերն ամրապնդում ենք:

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:22 • 24/09

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

04:08 • 24/09

Կամչատկայի ափերի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:48 • 24/09

Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

03:01 • 24/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ

02:33 • 24/09

Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել

02:06 • 24/09

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար

01:47 • 24/09

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

01:18 • 24/09

Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով մահացել է 1 պաղեստինցի, վիրավորվել՝ 14-ը

00:45 • 24/09

Ասադի հեռանալը ժամանակի հարց է. Նիկի Հեյլի

00:31 • 24/09

Ավանի 1/19 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 75%-ը (տեսանյութ)

00:04 • 24/09

Իրանում երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել՝ Ահվազի ահաբեկչության զոհերի հիշատակին

23:57 • 23/09

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (տեսանյութ)

23:49 • 23/09

«Իմ քայլը» դաշինքն ստացել է 80.92%, ԲՀԿ-ն՝ 6.98%, «Լույս» դաշինքը՝ 5.04%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

23:29 • 23/09

Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

23:27 • 23/09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգերի թիվն աննախադեպ է եղել. ԿԸՀ

23:13 • 23/09

ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում  ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին (տեսանյութ)

23:04 • 23/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը՝ ևս բրոնզե մեդալակիր

22:50 • 23/09

Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները

22:45 • 23/09

Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝  ավելացված նախընտրած թեկնածուներ. ինչպես են քվեաթերթիկները դարձել անվավեր» (լուսանկարներ)

22:38 • 23/09

Վրաստանի վարչապետը պարզաբանել է կանեփի աճեցման և արտահանման մասին նախաձեռնությունը

22:26 • 23/09

10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին

22:11 • 23/09

Արարատի մարզում 55-ամյա տղամարդն ինքնասպան է եղել. shamshyan.com

22:02 • 23/09

«Միլանն» ու «Ատալանտան» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

22:01 • 23/09

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների զգալի աճ է կանխատեսում 2027-2028 թվականներին

21:56 • 23/09

Ժամը 21:30-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, ուսումնասիրել է ավելի քան 1000 հրապարակում

21:21 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը, ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցվել է շուրջ 3%-ով

21:10 • 23/09

Խորհրդականը հայտնել է, թե ինչին է նվիրված լինելու Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

20:59 • 23/09

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը, Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

20:53 • 23/09

Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ. Մերուժան Հակոբյան

20:52 • 23/09

Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ

20:44 • 23/09

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

20:41 • 23/09

Նախկինում «գազելներով» տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ

20:41 • 23/09

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, իսկ երկու ուժ ընդհանրապես գումար չեն ծախսել

20:33 • 23/09

Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

20:31 • 23/09

Հոնկոնգում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն

20:25 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

20:18 • 23/09

Երեկոյան 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

20:04 • 23/09

Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)

19:44 • 23/09

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարաջա կրելն արգելելուն

19:40 • 23/09

«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

19:33 • 23/09

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ծրարը առանց դրոշմանիշի գցել են քվեատուփը, քաշքշուկ են սկսել. «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները

19:31 • 23/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:23 • 23/09

Ընտրակեղծարարներն այսօր մնացին տանը, հուսամ՝ ընդմիշտ. Արմեն Բաղդասարյան

18:58 • 23/09

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:51 • 23/09

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին