Քսենիա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին թեկնածություն դնելու մասին

22:38 • 18.10.17

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններին:

Ինչպես փոխանցում է BBC-ն, միևնույն ժամանակ համացանցում գործարկվել է «Սոբչակն ընդդեմ բոլորի» կայքը, որը ստեղծվել է հենց ընտրությունների համար:


«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահական պայքարին: Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր այդ իրավունքից սովորաբար օգտվում են»,-ասվում է Սոբչակի տեսաուղերձում:

Սոբչակի քարտուղարուհին հայտնել է, որ ընտրարշավի մանրամասներով վերջինս կկիսվի ավելի ուշ: 

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արդեն հայտարարել է, որ Սոբչակն ամբողջությամբ համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին: