Կամ բանակցում ենք ԼՂ հարցի լուծումը գտնելու նպատակով, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ պատրաստ ենք. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ, որում ՀՀ Նախագահն անդրադարձել է զինված ուժերում առկա մի շարք խնդիրների, ինչպես նաև Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Արցախի հիմնահախնդիրը չունի ռազմական լուծում, ուստի, կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում:
Ներկայացնում ենք Նախագահի դասախոսության այդ հատվածն ամբողջությամբ։
«Տարօրինակ կլիներ, եթե չանդրադառնայի Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին: Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում:
Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:
Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց: Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:
Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք:
Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:
Այստեղ էլ ուզում եմ մի փոքրիկ շեղում կատարել թեմայից և ասել, որ ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է:
Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:
Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:
Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան

Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
20:50 • 05.06.23 Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան
-
15:01 • 05.06.23 Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան
-
14:40 • 05.06.23 ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան
-
14:19 • 05.06.23 Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:30 • 05/06 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Քաղաքականություն 15:17 • 05/06 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։
-
Ժամանց 13:44 • 05/06 Շակիրան, սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին, հետևել է «Ֆորմուլա 1»-ում Լյուիս Հեմիլթոնի ելույթին. նրանց լուսանկարել են միասին (լուսանկարներ) Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mailը։46ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է
-
Իրադարձային 13:01 • 05/06 Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
Իրադարձային 11:55 • 05/06 Զատուլինին կարող են զրկել պաշտոնից՝ պատերազմի մասին հակասական հայտարարությունների պատճառով. «Վեդոմոստի» «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս ...
-
Իրադարձային 11:14 • 05/06 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
-
Իրադարձային 12:16 • 05/06 Ուզում եմ հասկանալ` որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի բարևել․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ) Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել,
-
Իրադարձային 11:30 • 05/06 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Քաղաքականություն 15:17 • 05/06 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։
-
Ժամանց 13:44 • 05/06 Շակիրան, սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին, հետևել է «Ֆորմուլա 1»-ում Լյուիս Հեմիլթոնի ելույթին. նրանց լուսանկարել են միասին (լուսանկարներ) Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mailը։46ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է
-
Իրադարձային 13:01 • 05/06 Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
Իրադարձային 11:55 • 05/06 Զատուլինին կարող են զրկել պաշտոնից՝ պատերազմի մասին հակասական հայտարարությունների պատճառով. «Վեդոմոստի» «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս ...
-
Իրադարձային 11:14 • 05/06 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
-
Իրադարձային 12:16 • 05/06 Ուզում եմ հասկանալ` որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի բարևել․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ) Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել,
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Ժամանց 11:33 • 02/06 Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը (լուսանկարներ) Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստորկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ա
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
Սպորտ
-
22:10 • 05.06.23 Պուլիշիչը պատրաստ է տեղափոխվել այլ թիմ ցածր աշխատավարձով
-
17:33 • 05.06.23 Լեոն ցանկանում է վերադառնալ Բարսելոնա․ Խորխե Մեսսի
Մամուլի տեսություն
-
09:44 • 03.06.23 Սամվել Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»
Իրադարձային
-
23:37 • 05.06.23 Պոլսի Հայոց պատրիարք Մաշալյանը կժամանի Հայաստան
-
22:44 • 05.06.23 ԱՆ ղեկավար Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
-
22:33 • 05.06.23 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Մշակույթ
-
14:26 • 28.05.23 Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Գիտություն/տեխնիկա
-
17:23 • 02.06.23 LG-ն ներկայացրել է StanbyME Go շարժական հեռուստացույցը (տեսանյութ)
-
15:07 • 02.06.23 Մեդվեդևն Apple-ին մեղադրել է ստելու համար