Պոլսահայ համայնքը չունի առաջնորդ, որի շուրջ կհամախմբվի․ Ռուբեն Սաֆրաստյանը` Պոլսո պատրիարքական ընտրությունների չանցկացման մասին

22:43 • 27.10.17



 

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ հիմա բավականին լարված է թուրքական վերնախավի՝ Էրդողանյան կլանի վիճակը, քանի որ նրանք մեծ խաղ են սկսել տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը պահպանելու և ուժեղացնելու համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ Թուրքիան վատացրել է իր հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, և դրա հետևանքներն արդեն զգում է իր տնտեսության վրա: Ըստ այդմ, նրա խոսքով, այդ երկիրը պարզապես ժամանակ չունի զբաղվելու հայ համայնքի խնդիրներով, մասնավորապես, Պոլսի Պատրիարքական ընտրությունների անցկացմամբ:

Նրա խոսքով՝ ժամանակին սահմանադրական հանրաքվեից հետո Պոլսո պատրիարքական ընտրություններ անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տված խոստումը չկատարելու պատճառը պարզ է՝ թուրքական իշխանությունները հիմա դրա անցկացման «գլուխը չունեն»:

«Ճիշտ է, համայնքը փոքր է թվաքանակով, բայց այնքան փոքր չէ, որքան հունական կամ հրեական համայնքը: Մյուս կողմից՝ Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կապված են հայկական հարցի՝ Հայոց ցեղասպանության հետ,- ասաց նա՝ նկատելով, որ թուրքական իշխանությունները պարզապես հիմա ժամանակ չունեն դրա վրա ազդեցություն ունենալու,-ասում են՝ թող մնա, տեսնենք, թե հետո ինչ կարող ենք անել․իրենք շահագրգռված կլինեն ինչ-որ թեկնածու ունենալ»:

Դիտարկմանը, թե հիմա Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններից հետո ավելի անորոշ է պատրիարքական ընտրությունների ապագան, հնարավո՞ր է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այլևս չզբաղվի իրեն վերապահվածով, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց․ «Այո, հնարավոր է նման իրավիճակ լինի, քանի որ տեղապահի գործունեությունը չի արժանանում համայնքի հավանությանը, նրա հեղինակությունն է բավական թուլացել»:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ պոլսահայ համայնքը մի շարք առանձնահատկություններ ունի, այստեղից այնտեղ կատարվողը դժվար է կառավարել: «Պոլիսը մեր հոգևոր, նաև տնտեսական ու մշակութային կյանքում մեծ դեր է խաղացել: Պոլսի պատրիարքն էլ, ըստ էության, եղել է, հայկական և ընդհանրապես քրիստոնյա ժողովրդի առաջնորդը: Եվ մի կողմից համայնքի կյանքում ճնշող այդ մշակույթն է, մյուս կողմից՝ այն ճնշումը, որ կա թուրքական իշխանությունների կողմից․ վախը միշտ կա, այդ մարդկանց մեջ նստած վախը և չլուծված խնդիրների անորոշությունը համայնքին ստիպում են զգույշ լինել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է արդյոք պայքարել պոլսահայ համայնքը պատրիարքական ընտրությունների անցկացումն իրականություն դարձնելու համար, թուրքագետը պատասխանեց․ «Պոլսահայ համայնքը բարդ երևույթ է: Ինձ համար գոնե մի բան պարզ է, որ համայնքը չունի առաջնորդ, որը կկարողանար համախմբել իր շուրջը, չկա մի ուժ: Տարբեր խմբավորումներ, շահեր կան, տարբեր անհատականություններ կան, բայց առաջնորդ չկա, դրան էլ ավելանում է Թուրքիայի այսօրվա վիճակը, և խնդիրը չի լուծվում»:

Ըստ Սաֆրաստյանի` այսօր համայնքը բավականին դժվարին կացության առջև է, քանի որ  արդեն խոսակցություններ կան, որ Պոլսո պատրիարքական ընտրությունները դեկտեմբերին էլ դժվար կայանան․համայնքն այդպես էլ պատասխան չստացավ պատրիարքարանից՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն ուղարկված նամակին, որում հայտնում էին ընտրություններ անցկացնելու ցանկության մասին:

«Ես, տարիներ շարունակ շփվելով  այդ համայնքի ներկայացուցիչների հետ, ինքս հասկացել եմ, որ համայնքը հնարավոր չէ կառավարել: Այնտեղ և՛ մարդիկ են ինքնուրույն, և՛ իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ, որ ինչ-որ մի անհատ կամ խումբ, կամ մի ուժ ի հայտ գա և վերցնի իր հսկողության տակ,- ասաց նա՝ համարելով, որ համայնքը հիմա իսկապես վտանգված է,-բայց այլընտրանք չկա ներկա փուլում․ եթե հիմա չկա էլ համայնքում մի շարժում, որ միանգամից ընտրեն պատրիարքի, նշանակում է, որ դեռևս խնդիրը չի լուծվի»:

Հիշեցնենք, որ 2008 թվականից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել:  Դեռևս փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն:

Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Սակայն հետո համայնքի ճնշման ազդեցության տակ Արամ Աթեշյանն ընդունել է տեղապահի ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնած մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով Ներքին գործերի նախարարությանն էր ներկայացրել ինչպես նախաձեռնած մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ ՆԳՆ-ն պատասխանի պատրիարքության նամակին և հանձնարարություն տա ընտրության անցկացման համար: Սակայն մինչ այս պահը դեռ պատասխան նամակը չի ստացվել:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:11 • 16/11

Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննիսյան

16:02 • 16/11

Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակման նոր միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Կարեն Բատիկյան

15:58 • 16/11

Գ. Ծառուկյանը օլիգարխ չէ, նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է հասարակության աչքի առաջ. Վ. Էնֆիաջյանը՝ Գ. Ծառուկյանի առաջադրվելու մասին

15:56 • 16/11

NBA. «Հյուսթոնը» հաղթեց «Գոլդեն Սթեյթին», այլ արդյունքներ (տեսանյութ)

15:56 • 16/11

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

15:53 • 16/11

Ավարտվել են Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները

15:49 • 16/11

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախադպրոցական ուսումնական բազմաթիվ հաստատություններում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել

15:35 • 16/11

17 տարեկանում՝ 93 սմ. հնդիկը հավակնում է դառնալ աշխարհում ամենակարճահասակ բժիշկը (լուսանկարներ)

15:33 • 16/11

ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում Գյուլենին արտահանձնել Թուրքիային

15:25 • 16/11

Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

15:24 • 16/11

Երիտասարդներին հնարավորություն տալու համար չեմ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով․ Ռաֆիկ Գրիգորյան

15:22 • 16/11

WTA. Սիմոնա Հալեպ-Սլոնա Սթիվենս եզրափակիչը ճանաչվել է տարվա լավագույն հանդիպում (տեսանյութ)

15:20 • 16/11

«Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը. Ստեփան Դանիելյան

15:18 • 16/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճային Գևորգ Մխեյանը պարտվել է 1/8-ում

15:11 • 16/11

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

15:02 • 16/11

Հնդկաստանում կինն առաջին անգամ մայրացել է փոխպատվաստված արգանդի շնորհիվ. Ասիայում սա առաջին նման դեպքն է (լուսանկարներ)

15:02 • 16/11

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինան անդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման խնդիրներին

14:58 • 16/11

«Այս 6 ամսում մենք տեսանք ամեն ինչ՝ աղանդավորության, «գոմիկության» քարոզ, վեհարանի գրավման փորձ, վեհափառի նկատմամբ ոտնձգություն». Շարմազանով

14:50 • 16/11

Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերին թույլ են տվել դպրոց հաճախել

14:49 • 16/11

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը». Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը

14:42 • 16/11

Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն. Էդուարդ Շարմազանով

14:33 • 16/11

Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար. գործը դատարանում է

14:33 • 16/11

Մոնիկա Լևինսկին պատմել է՝ ինչպես է գայթակղել Բիլ Քլինթոնին (տեսանյութ)

14:31 • 16/11

Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը

14:29 • 16/11

Մոխրացած բնակավայրեր. Կալիֆոռնիայում ամենամահաբեր անտառային հրդեհների հետևանքները՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ, լուսանկարներ)

14:16 • 16/11

Պենտագոնը Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին վերաբերող զեկույցն ուղարկել է Կոնգրես

14:13 • 16/11

Վաչագան Ղազարյանի կալանավորումը ՄԻԵԴ-ում բողոքարկելու համար հիմքեր կան․ փաստաբան

14:06 • 16/11

Շինթույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում

14:03 • 16/11

Վարչապետի պաշտոնակատարը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար

14:03 • 16/11

Իդլիբում իրավիճակը չի կայունացել. ՌԴ ԱԳՆ

13:57 • 16/11

Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ խաղը. հայտնի է պատճառը

13:55 • 16/11

Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Տոնոյանը հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին

13:37 • 16/11

Ջիբրալթար-Հայաստան. որոշվել են թիմերի մարզաշապիկների գույները (լուսանկար)

13:34 • 16/11

ՀՀ ԱԺ-ում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է. Ա. Սաղաթելյան

13:31 • 16/11

Մալթայում քահանան նոր պաշտոնը տոնել է տասնյակ երեխաների կողմից ճոպանով քաշվող Porsche-ի մեջ (տեսանյութ)

13:28 • 16/11

ՄԻՊ-ը սեպտեմբերին Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց է կազմել

13:27 • 16/11

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

13:24 • 16/11

Տնտեսական զարգացման նախարարի ԺՊ-ն ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր

13:22 • 16/11

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը (լուսանկարներ)

13:19 • 16/11

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար հատկացվել է մոտ 4 մլն դոլար

13:10 • 16/11

Toyota-ն ցուցադրել է նոր սերնդի Corolla-ն

13:03 • 16/11

Ֆեդերերն առաջին տեղով դուրս է եկել ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

13:03 • 16/11

Բրազիլիայի նոր արտգործնախարարը հավատացած է, որ կլիմայական փոփոխությունները «մարքսիստական դավադրություն» են

13:01 • 16/11

Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի պատկերով պաստառի փոխարեն հայտնվել է Իվանիշվիլիի պատկերով պաստառ

12:54 • 16/11

«Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է». կաթողիկոսի պետական պաշտպանության նախագիծը չընդունվեց

12:51 • 16/11

«Բանանց» և «Արցախ» ֆուտբոլային ակումբներն ընկերական խաղ կանցկացնեն

12:43 • 16/11

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի հետ խաղին

12:40 • 16/11

Համացանցում «վրացական երգեր երգող» կատվի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել

12:38 • 16/11

Երևանի ավագանու՝ ՕԵԿ–ի կողմից առաջադրված թեկնածուն գումարի դիմաց պահանջել է ձայն ապահովել. նրան մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

12:29 • 16/11

Լեզվական խոչընդոտներ, կարոտ, անորոշություն. France 24-ն անդրադարձել է Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրներին (տեսանյութ)

12:22 • 16/11

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

12:19 • 16/11

Ջոն Լենոնին սպանած անձը խոստովանել է, որ տարեցտարի ավելի է ամաչում արածի համար

12:19 • 16/11

Կոտայքում հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները, ստորին շրթունքը բացակայել են. Pastinfo.am

12:18 • 16/11

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Մինսկում աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել

12:15 • 16/11

Վաղարշապատում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել եղբորը, եղբոր կնոջը և նրանց 8 ամսական որդուն

12:00 • 16/11

Խնդրում եմ այս անգամ կողմ քվեարկեք, հրատապ հարց է. Գալուստ Սահակյանը մերժեց Հրաչյա Հակոբյանի խնդրանքը և «Գովազդի մասին» օրենքը չընդունվեց

11:57 • 16/11

Նյու Յորքում առաջին ձյունը տրանսպորտային կոլապս է առաջացրել (լուսանկարներ)

11:50 • 16/11

Խորհրդարանը չընդունեց Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ նախնական կալանքի 1 օրը հաշվարկել 1,5 օր և օրենքին հետադարձ ուժ տալ

11:49 • 16/11

Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը գնել «Ռեալից»

11:40 • 16/11

Պետրոսյանն ու Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են

11:32 • 16/11

Չափազանց տպավորված տեղացիների հյուրընկալությունից և ուտեստների անկրկնելի համից. ռուս բլոգերը կիսվել է արցախյան այցի տպավորություններով (լուսանկարներ)

11:26 • 16/11

Հաշվի առնելով, որ «Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին իմ նախագիծը քաղաքական աջակցություն չունի, ճիշտ կլինի չդնել քվեարկության. Ս. Ֆարմանյան

11:24 • 16/11

«Թուրքիայի ՆԳ նախարարը երկրի ներքին խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն է». Փայլան

11:20 • 16/11

Արգենտինահայ լեգենդար թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Մեսսիի և Պիկեի հետ

11:12 • 16/11

Կառավարության որոշ նախագծեր ԱԺ–ում չընդունվեցին Գալուստ Սահակյանի չքվեարկելու պատճառով (ուղիղ)

11:08 • 16/11

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել

11:06 • 16/11

Apple-ը մտադիր է կինոարտադրությամբ զբաղվել. CNBC

11:05 • 16/11

Գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ նախընտրական քարոզչությամբ զբաղվող որոշ պատգամավորների բացակայությունը հաջորդ նիստին հարգելի համարվի

11:02 • 16/11

ՌԴ Պետդումայի շենքում բացվել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ցուցահանդես

10:59 • 16/11

«Իրավունք». ԲՀԿ-ն կոալիցիայի ախորժա՞կ ունի

10:52 • 16/11

«Իրատես». Արագածոտնի մարզպետն իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին

10:50 • 16/11

Շրի Լանկայի խորհրդարանում վարչապետի «պատճառով» ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

10:46 • 16/11

«Հրապարակ». Քաղաքական 5 ուժ, այդ թվում՝ «Սասնա Ծռերը», շանսեր չունի ԱԺ անցնելու. Ահարոն Ադիբեկյան

10:45 • 16/11

Անգլիայի հավաքականը ջախջախել է ԱՄՆ-ին Ուեյն Ռունիի հրաժեշտի խաղում (տեսանյութ, լուսանկար)

10:32 • 16/11

«Հրապարակ». Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է աշխատանքից

10:22 • 16/11

Եթե միայն հայացքով հնարավոր լիներ «սպանել». տեսախցիկը ֆիքսել է ԱՄՆ փոխնախագահի հայացքը՝ ուղղված Պուտինին. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)

10:21 • 16/11

«Հրապարակ». ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ընկերությունում ՊԵԿ-ը չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել

10:17 • 16/11

ԱԺ–ը շարունակում է աշխատանքները. քվեարկվում են քննարկված նախագծերը (ուղիղ)

10:16 • 16/11

«Այո, նախագահությունից հետո կյանք կա». Մեքսիկայի նախագահը հույս ունի «նորմալ կյանք» վարել պաշտոնից հեռանալուց հետո

10:12 • 16/11

«Ժամանակ». Խմորումներ՝ Արթիկի ՔՊ կառույցում. առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկ­նածու են առաջադրել

10:09 • 16/11

Անթալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են 4 գյուղի բնակիչներ (տեսանյութ, լուսանկարներ)

10:03 • 16/11

90,3 մլն դոլար՝ ողջ նկարչի կտավի համար. Christie’s-ի աճուրդում նոր ռեկորդ է սահմանվել

09:58 • 16/11

20-ամյա կնոջ մահվան գործով կալանավորվել է ամուսինը. ՔԿ

09:57 • 16/11

Թուրքիայում ավարտել են ՌԴ դեսպան Կառլովի սպանության հետաքննությունը, գլխավոր մեղադրյալը Ֆեթուլլահ Գյուլենն է

09:50 • 16/11

«Ժողովուրդ». Տավուշում սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը

09:38 • 16/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 66-ի, անհետ կորածները 600-ից ավելի են (տեսանյութեր)

09:34 • 16/11

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը վերցվեց «դատական վերահսկողության» տակ

09:17 • 16/11

«Ժամանակ». «Ծառուկյան» խմբակցու­թյան 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնա­կան ցուցակում

09:16 • 16/11

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է

08:58 • 16/11

«Հրապարակ». ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկ­նածուների այնպիսի կրիզիս է եղել, որ ոչ անցողիկ համարներում ընդգր­կել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել  

08:46 • 16/11

«Ժողովուրդ». Այս ԱԺ ընտրություններին համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. թեկնածուների թիվը 1407 էր

08:20 • 16/11

«Ժողովուրդ». Հետընտրական թեժ կրքեր. ԲԴԽ անդամ ընտրված դատավորն անմիջապես հրաժարական է ներկայացրել

07:06 • 16/11

Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

06:47 • 16/11

Հայտնի է 2018 թվականի լավագույն աֆրիկյան պետությունը սաֆարիի համար

06:22 • 16/11

Ալեքսեյ Ուչիտելը Վիկտոր Ցոյի մասին դիցաբանական ֆիլմ կնկարահանի

05:46 • 16/11

ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ասանժին. WSJ

05:23 • 16/11

SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա

04:58 • 16/11

Կանադայում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի

04:31 • 16/11

Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել հյուսիսկորեական նորագույն զենքի փորձարկմանը

03:59 • 16/11

Forbes-ի 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառվել նաև հայազգի Հռիփսիմե Մաթևոսյանը