Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Հայաստանը վերածվում է «կույր աղիքի», իսկ ՀՀ-ի ու Վրաստանի միջև այն «Բեռլինյան պատ» է դառնում. քաղաքագետ

17:55 • 31.10.17



Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնում է այն տնտեսական ու քաղաքական հետևանքներին, որը տարածաշրջանում կթողնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը։ Այն, ըստ քաղաքագետի` Հայաստանը դարձնում է «տարածաշրջանային կույր աղիք»:

-Բաքվում  երեկ տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը: Այս նախագիծը, որը  տասը տարուց  ավել հետաձգվում էր, ի վերջո իրականություն դարձավ: Բացի այն, որ այս կոմունիկացիոն տարածաշրջանային պրոյեկտը  շրջանցում է Հայաստանը, ուրիշ ի՞նչ  տնտեսական ու քաղաքական վտանգներ եք սրանում տեսնում: Մենք, որպես երկիր, ի՞նչ կարող էինք անել այս առումով, որ չկարողացանք:

-Եթե հիշում եք՝ երբ պատգամավոր էի  2-րդ և 3-րդ գումարումներում,անընդհատ բարձրացնում էի այդ հարցը: Հիշում եք՝ այն ժամանակ այդ ծրագրի դեմ ակտիվ հանդես եկող  վրացահայ երիտասարդների առաջնորդ Վահագն Չախալյանի ձերբակալությունը` Սահակաշվիլու խնդրանքով, իբրև անօրինական կերպով սահմանն անցնելու համար։ Կարծեք թե Ջավախքից պետք է հատուկ փաստաթղթերով զինված ժամաներ Երևան: Ի պաշտպանություն Չախալյանի` ես այն ժամանակ և նաև այդ նախագծի հետ կապված հարց էի ուղղում կառավարությանը, արտգործնախարարին,այն ժամանակ Վարդան Օսկանյանն էր, վերջինս չէր ասում, բայց մամուլը գրում էր, որ  այդ նախագծի իրականացման ճանապարհին հազար ու մի խոչընդոտ կառաջանա, հազար ու մի ջրեր կհոսեն: Ուստի, ոմանք ինձ մեղադրում էին ավելորդ տագնապներ  հնչեցնելու համար: Եվ, ահա, անցավ տասը տարի, և այդ ծրագիրը դարձավ իրականություն: Եվ, իհարկե, սա ցույց է տալիս, որ անցած տարիները Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է իր՝ առանց այդ էլ բավականին ճյուղավորված արտաքին լոգիստիկան ավելի զարգացնելու և ընդլայնելու համար: Ինչ վերաբերում է այդ երկաթգծին, ես այն ժամանակ` դեռ տասը տարի առաջ, անընդհատ այդ հարցը բարձրացնում էի Աժ ամբիոնից։ Ասում էի, որ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվորեն ձգտում են այն իրականացնել, իսկ Վրաստանը ձայնակցում է նրանց և անտարբերություն է ցուցաբերում Հայաստանի շահերի և խնդիրների նկատմամբ, որոնք կառաջանան այդ ծրագիրը կյանքի կոչելուց հետո`տարածաշրջանում Հայաստանի՝ էլ ավելի խորը մեկուսացման պատճառով։

Ահա, այդպես էլ եղավ, և Հայաստանը ներառող երկաթգիծը, փաստորեն, հայ-թուրքական սահմանի հետ կապված առավելությունները զրոյացրեց և կմնան միայն վտանգները: Եթե նույնիսկ հիպոթետիկ պատկերացնենք, որ Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից և կհամաձայնվի բացել սահմանը:

-Բացի այն, որ երկաթուղու բացումից հետո Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսությունները զարգանալու են, ուրիշ ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Վտանգավորն այն է, որ, պարզ ասեմ, տարածաշրջանում մենք վեր ենք ածվում, «կույր աղիքի»: Մեր մեկուսացումը և լոգիստիկ շրջափակումը խորանում է, որովհետև մեզ այդ երկաթգիծը ոչ միայն շրջանցում է, այլև առաջացնում է այնպիսի պրոբլեմ, ինչպիսին է թուրքական ներթափանցումը հայաբնակ վրացական գյուղեր, Ջավախք։  Բնականաբար դա նույնպես լուրջ խնդիր է մեր սահմանի վրա, որովհետև, աշխարհաքաղաքական տեսանկյունից իսկապես չափազանց կարևոր է, որպեսզի ուժեղանար Ջավախքի միջոցով և Ջավախքով Հայաստանի և Վրաստանի ինտեգրումը: Մինչդեռ, այդ ծրագրի իրականացմամբ՝ Ջավախքը դառնում է անջրպետ և այդ երկաթգիծը, կարծես, կոչված է  խոչընդոտելու մեր տարածաշրջանային ինտեգրմանը, քանի որ Ադրբեջանի ծանրակշիռ մասնակցությունն այդ երկաթգծի շինարարության ֆինանսավորման առումով, և Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամանքը մեր նկատմամբ, այդ երկաթգիծը դարձնում է, անջրպետ: Դարձնում է փաստորեն՝ «Բեռլինյան պատի» նման մի բան, որը խոչընդոտելու է Հայաստանի ու Վրաստանի տնտեսական կապերին:

- Ադրբեջանական մամուլը գրել էր, որ հայկական կողմը փորձեր է արել երկաթգծի մի կտորը մինչև Գյումրի հասցնելու:

-Երևի թե նման փորձեր արվել են, դա պետք է հարցնել ՀՀ արտգործնախարարության պաշտոնյաներին, որովհետև դրանք, որքանով ես եմ տեղյակ, եղել են Վրաստանի միջոցով արված ինչ-որ միջնորդավորված առաջարկներ: Բայց հասկանում եմ, որ այդ ծրագրի Ֆինանսական ապահովումը, իրականացրել են Թուրքիան և Ադրբեջանը, ոչ թե Վրաստանը, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է  երաժշտությունը:

-Եթե մենք փող ունենայինք, մեզ  կթողնեի՞ն միանալ։

-«Եթե մենք փող ունենայինք»…«Եթե մենք ատոմային զենք ունենայինք...»։ Մենք մեր արտաքին պարտքը հասցրել ենք մոտ 6 միլիարդի, Հայաստանը խրված է ճգնաժամի մեջ, ասում եք՝ եթե մենք փող ունենայինք: Մենք, եթե փող ունենայինք, երևի Իրանի հետ երկաթգիծը կկառուցեինք, այլ ոչ թե դրա մասին անվերջ կխոսեինք:

-Իսկ մեր դեսպանը Վրաստանում ինչ-որ բան կարո՞ղ էր անել, շատերը ասում են՝ ամեն ինչ այսքան վատ է, քանի որ նա դիվանագետ չէ, դեսպան է:

-Դե հիմա ո՞ր երկրում նորմալ դեսպան ունենք, որ մի հատ էլ Վրաստանում ունենանք: Մենք մի երկրում որկրամոլ դեսպան ունեինք, որը ոչինչ չարեց Լապշինի արտահանձնման դեմ, և նրան տանելով ու գցելով բանտ՝ նվաստացրեցին մեզ: Եվ դա տեղի ունեցավ բարեկամ երկրում: Էն մյուս տեղում դեսպանը կազինոներից դուրս չի գալիս: Ու այս ֆոնին հիմա քննարկում ենք Յուրի Վարդանյանին, նա գոնե անուն ունի, ճանաչված է:  Չէի ասի, որ նա էապես զիջում է մյուս դեսպաններին, որին կարող էր որպես օրինակ բերել, և նրա անձով կշտամբել Վարդանյանին:

Այնպես որ, մեր իշխանությունները ժամանակին պետք է իրատեսական մոտեցում որդեգրեին և հասկանային, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ ծրագրի իրականացումն ապահովելու համար ունեին ռեսուրսներ,  նաև Վրաստանի հետ աշխատանք տանեին, բայց պետական մակարդակով, ոչ թե դեսպանի, որովհետև Վրաստանն այն երկիրը չէ, որի հետ հարաբերություները զարգանում են  դեսպանի միջոցով:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:57 • 22/09

Իմ հարցն է՝ քանի՞ հակակարկտային կայան ու քանի՞ հա կաթիլային ոռոգվող տարածք կա. Փաշինյանն Արարատի մարզում է, մարզպետարանում տվյալների չեն տիրապետում

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ (տեսանյութ)

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը